ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շրջաբերական նամակով դիմել է նախարարության ենթակա կազմակերպությունների ղեկավարներին՝ իրենց աշխատակիցների` բանկի ընտրության կամավորության իրավունքը պահպանելու վերաբերյալ:
ԿԳՆ շրջաբերականում մասնավորապես նշվում է. «Խնդրում եմ աշխատավարձերի փոխանցման նպատակով բանկային քարտեր ստանալիս խստագույնս պահպանել աշխատակցի` բանկի ընտրության կամավորության իրավունքը»:
Նյութի աղբյուրը՝ «Լրագիր»