запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

«Սասնա Ծռերից» Թամրազյանը եւ Իրիցյանը եւս ազատության մեջ են

Դատավոր Արշակ Վարդանյանն այսօր որոշեց բավարարել  «Սասնա ծռեր» զինված խմբի գործով ամբաստանյալներից Թաթուլ Թամրազյանի եւ Գեւորգ Իրիցյանի խափանման միջոց կալանքը փոխելու, ասել է թե՝ նրանց ազատ արձակելու միջնորդությունը: Նրանք դատարանի դահլիճից ազատ արձակվեցին կես միլիոն դրամ գրավի դիմաց: Ավելի վաղ նրանց համար նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի տվյալներով՝ մեղադրյալները մի շարք առողջական խնդիրներ ունեն: 

Վերջերս դատարանը մերժել էր նրանց ազատ արձակելու միջնորդությունը, իսկ պաշտպանական կողմը դա կամայականություն էր որակել, քանի որ նույն մեղադրանքը կրող մյուս ամբաստանյալներն ազատության մեջ են: Այդ ժամանակ դատարանը որպես պատճառաբանություն նշել էր, որ դեռեւս պահպանվում են կալանավորման հիմքերը, քանի որ ամբաստանյալներին հանրային վտանգավորության արարքներ՝ ապօրինի զենք-զինամթերքի պահում, շենք-շինությունների զավթում, պատանդառություն է վերագրվում:

Այսօրվա նիստը հետաձգվեց, քանի որ ներկա չէր ամբաստանյալներից Թորոս Թորոսյանը, որը եւս ազատության մեջ է: Նա դատարանին գրություն էր հղել այն մասին, որ ավտովթարից մահացել է որդին: Ներկա չէին ամբաստանյալներ Արամ Հակոբյանը եւ Մարտիրոս Հակոբյանը, որոնք հիվանդանոցներում բուժում են ստանում: