запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Թալանել են «Երևան Սիթի» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետը

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում. անհայտ անձը, զենքով զինված, մտել է Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի վրա գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ և տարադրամի փոխանակման կետի աշխատակցին սպանության սպառնալիքներ տալով՝ պահանջել է գումար։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ զինված հանցագործը փոխանակման կետի աշխատակից 30-ամյա Գ․Բ․-ից պահանջել և ստացել է 2 միլիոն 500 հազար դրամ, 150 հազար ՌԴ ռուբլի և 1000 ԱՄՆ դոլար։ Այնուհետև իր սև գործն ավարտելով՝ դիմել է փախուստի։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: