запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Սա ի՞նչ երկիր է. վերջապես օրենք կա՞, թե՞ ոչ. սփյուռքահայ

Անկախացած Հայաստանի հանրության ողնաշարը կոտրելը, թուլացնելը, սփյուռքահայերին թալանելու միջոցով հայրենիքից կտրելը եղել է առաջին երեք՝ ռուսահպատակ նախագահների քաղաքական ծրագիրը:

Մի առանձին ցինիզմով են մարդկանց զրկել իրենց գույքից, իրավունքից, երբեմն նաև կյանքից: Այդ ցինիզմն այսօր էլ դեռ շարունակվում է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հսկողության տակ գտնվող դատական համակարգում՝ շարունակելով նախկին իշխանությունների հովանավորությամբ կամ թողտվությամբ «քցելու» «ազարտով» տարված որոշակի անձանց գործը: 

Այդ ցինիզմից զերծ չեն մնացել նաև 2006թ-ին դեռ Իրանում բնակվող, բայց Հայաստանում հաստատվելու  մտադրություն ունեցող ամուսիններ Մարիամ Մնացականյանն ու Րաֆֆի Սամուէլը: Նրանք դեռ 9 տարի առաջ պետք է ստանային  Կենտրոնում կառուցված իրենց բիզնես տարածքը, սակայն կառուցապատողները բանալին տվել էին, բայց դուռը չկար...Հետագայում պարզվեց՝ ոչինչ էլ «չկա», որ տան...

Այսօր էլ նույն ցինիզմը շարունակվում է դատարանում. գործը քննող դատավոր Արմեն Բեկթաշյանի անձնակազմից դատական նիստի հետաձգման մասին կամ տեղեկացնում են այն ժամանակ, երբ կողմն արդեն դատարան գալու ճանապարհին է, կամ դատական ծանուցագիրն ուղարկում են նշանակված նիստից 4 օր անց, որը, ինչպես հետո է պարզվում, չի էլ եղել: Ըստ Մարիամ Մնացականյանի՝ այդպես եղել է օրինակ հուլիսի սկզբին նշանակված դատական նիստի դեպքում... Մի անգամ էլ, «Ինձ էդ աղջիկը դատարանի ասում ա՝ դուք կզանգե՞ք մյուս տուժողներին ասեք, որ հետաձգվել է, ես ասում եմ՝դուք ինձ ձեռք եք առնու՞մ, կամ ես մյուս տուժողներին ճանաչու՞մ եմ, համարները ունե՞մ... Ինչ է՝ դատարանի գո՞րծն էլ ես պիտի անեմ»:

Այժմ հիշեցնենք նախապատմությունը. Տիկին Մարիամն ու պարոն Րաֆֆին ամերիկահայ գործարար, «Արին Կապիտալ» ներդրումային ընկերության հիմնադիր Էդմոնդ Խուդյանի հետ միասին տուժողի կարգավիճակում են: Նրանցից առաջին երկուսը կրել են 180,000 ԱՄն դոլարի վնաս, իսկ Է. Խուդյանը՝ 8,5 մլն. դոլարի: Ըստ Երևան քաղաքի դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատարանի նստավայրում քննվող քրեական գործով մեղադրանքի՝ նրանք տուժել են ամբաստանյալ,  Մաշտոցի 33 հասցեիշինության շինարար Վլադիմիր Մանգասարյանի գործողությունների պատճառով: Սակայն ըստ պաշտպանական կողմի՝ այդ շրջանակն իրականում ավելի մեծ է...

«Մենք մտադրություն ունեինք, որ այստեղ հիմնավորվելու դեպքում, ապրում էինք Թեհրանում, ունենանք եկամտի ինչ-որ աղբյուր: Ասենք՝ լինի տարածք, որը վարձով տանք և մեզ բերի լրացուցիչ եկամուտ: Հետո Թեհրանում էլ ծանոթներից իմացանք, որ այստեղ կա մի հոգի, ինքն էլ, այսպես ասած՝ պարսկաստանցի է որոշակի չափով, այստեղ շենքեր է կառուցում»,-պատմում է տիկին Մարիամը:

Նրա խոսքով՝ իրենք 2006 կամ 2007թվականին, երբ ամռանը եկել են Հայաստան, ճշտել են նոր կառուցվող շենքի հասցեն և գնացել տնօրինության հետ հանդիպելու: Եկել են շինարարության վայր, այնտեղ հանդիպել են Էդմոնդ Խուդյանին և տնօրեն Էդիկին՝ Էդուարդ Եսայանին:

«Մենք ոչ մեկին չէինք ճանաչում: Երկրորդ հարկը բարձրացանք, շինարարական վիճակ էր... Իրենք Ռաֆիկի հետ շրջեցին, հետո մեզ նկարը ցույց տվեցին, թե արդեն պատրաստի վիճակում ինչպես են պատկերացնում շրջակայքը և այլն, ու հավանեցինք մենք»,-հիշում է տուժողը:

Նշում է, որ իրենք ընտրել են ներքևի հարկում մեծությամբ երկրորդ տարածքը՝ մոտ 148քմ.: Պայմանագիր են կնքել, նոտարական կարգով վավերացրել և սկսել են վճարումները: Քանի որ տարադրամի տատանումներ հաճախակի էին լինում,  իրենց ձեռնտու է  եղել  ավելի արագ կատարել վճարային պարտավորությունը: Տուժողներն ավելի մեծ չափաբաժիններով են փոխանցել գումարները և ավարտել: Վճարել են պայմանագրով նախատեսված 180,000 դոլարը:

Այնուհետև տիկին Մարիամը շարունակում է. «...Էդ փաստաբանի մոտ կար ինչ-որ փոխանցումներ, թղթեր, Էդմոնդի հետ վերջնահաշվարկ արվեց, որ ինքը մեզնից պարտքուպահանջ չունի, ստացել է էս-էս գումարները: Էդ ամեն ինչն արդեն իր մոտ էր: Ասաց՝ սպասեք ավարտենք»:

Ընթացքում տուժողները համացանցով կապ են պահպանել Էդմոնդ Խուդյանի հետ, տեղեկություններ փոխանակել գործընթացի վերաբերյալ: Սկզբում, երբ շահագործման հանձնելու գործընթացը մի քիչ ձգձգվել է, իրենք դա հանգիստ են ընդունել՝ սկզբում չկասկածելով ոչինչ:

Իսկ երբ շենքի կառուցումն արդեն ավարտված է եղել, Էդմոնդ Խուդյանը պատրաստվել է բոլոր շահառուներին հրավիրել Հայաստան, որ նրանց գույքը սեփականության վկայականներով հանձնի հասցեատերերին:

Մարիամին ու Րաֆֆին նույնիսկ հայտնել են, որ կարող են սկսել ներքին հարդարման աշխատանքները: Ավելին՝ տարածքի դռան բանալի են տվել...Տուժողները նույնիսկ դիզայներ-նախագծող են հրավիրել տարածք, սակայն Մարիամի սիրտը կասկած է ընկել, երբ տարածքի բանալին ձեռքին է եղել, բայց դուռը դրված չի եղել...

Այդ հանգամանքը ստիպել է ամուսիններին՝ սպասել, ոչինչ  չձեռնարկել, մանավանդ որ բնակարանները մի քանի հոգու վաճառելու՝ հայաստանյան երևույթի մասին խոսակցություններ արդեն լսել էին:

Գույքը ստանալու գործընթացն այդպես էլ տեղի չի ունեցել: Պատճառը փորձել են պարզել Էդմոնդ Խուդյանից, նա էլ տեղեկացրել է, որ ինչ-որ անձինք են մտել գործի մեջ ու խաբել  և' իրեն, և' մյուս շահառուներին:

Իրենք գործարարին հայտնել են իրենց մտադրությունը՝ դատարան դիմելու և դատական կարգով իրենց գույքը ստանալու մասին: Խուդյանն էլ պատասխանել է, որ դա իրենց իրավունքն է, քանի որ այդ պահին, անհասկանալի իրավիճակում նա չի կարողացել ոչ մի բան ձեռնարկել: Իրենք դիմել են դատարան և շահել դատը, սակայն թալանված Էդմոնդ Խուդյանից որևէ բան ստանալ չի հաջողվել՝  նրա հիմնադրած ընկերությունը սնանկացրած են եղել:   

Ուշագրավ է, որ Էդմոնդ Խուդյանի դեմ տրված հայցով հայաստանյան դատարանը «հաճույքով» կրկնապատկել է վերադարձման ենթակա գումարը՝ հաշվարկելով նաև տույժերն ու տուգանքները, թեև տեղական օլիգարխիայի կամ իշխանական հայտնի անձանց պարագայում դատարաններում ճիշտ հակառակ բանն է արվում՝ կամ ընդհանրապես չեն տալիս, կամ աշխատում են նվազեցնել  պահանջվող գումարը:         

«Դրանից հետո անցավ մոտ մեկ տարի, կանչեց մեզ քննիչը և ասաց, որ դուք ճանաչվում եք որպես տուժող: Դա արդեն մի քայլ առաջ է, արդեն կանչել, հարցաքննել ենք այս գործով բոլոր մասնակիցներին, տուժողներին, վկաներին, և մենք ճանաչվել ենք տուժող: Ու ասաց՝ սպասեք, որ դատավարություն կլինի և դուք կներկայանաք, կմասնակցեք: Էդպես կանչեցին մեզ դատարաններ»,-Առաջին լրատվականի հետ զրույցում պատմեց տիկին Մարիամը և ասաց, որ իրենք արդեն ցուցմունք տվել են դատարանում:

Ինչ վերաբերում է ամբաստանյալ Վլադիսլավ Մանգասարյանին, ապա ըստ Մարիամի՝ իրենք  անձամբ նրա հետ չեն առնչվել, սակայն դատարանում պատասխանել են նրա հետ կապված հնչեցված հարցերին:

«... Դե ինձնից դատավորը վերջում հարցրեց՝ ես ումի՞ց եմ ուզում մեր գույքը, ես էլ ասացի՝ ըստ տրամաբանության, ... ես կարծում եմ, որ ում մենք փողը տվել ենք, ում հետ պայմանագիր ենք կնքել վերջնական արդյունքում, մենք իրանից պետք է ստանանք:

Ռաֆիկնուրիշ ձև ասեց. Ասեց՝ քանի որ քննություն է կատարվել, և հիմա փաստորեն մեղադրյալի աթոռին նստած է Մանգասարյանը, նշանակում է ինքն է այս գործում մեղավոր, ես մեր գույքն իրենից եմ պահանջում»,-փոխանցեց զրուցակիցս: 

Նրա խոսքով՝ Վլադ Մանգասարյանը փորձում է դատարանում մեզ հետ խոսել, համոզել, որ ինքը չի վերցրել մեր գույքը, և որ ավելի վաղ պետք է այն պահանջած լինեինք Էդմոնդ Խուդյանից, «Ռաֆիկն էլ ասաց՝ ես հո բան չեմ, մարդ հավաքեմ տանեմ Էդմոնդի վրա, փող վերցնեմ: Օրենք կա՞ վերջապես այս երկրում, ես դիմել եմ օրենքին:

Եսէլ ասացի՝ բա ինչու՞ եք իզուր անհանգստանում, եթե մեղավոր չեք՝ ավելի լավ, մենք եկել ենք դատարան, որ վերջապես հասկանանք՝ ով է մեղավոր: Կպարզվի...Մենք փող ենք տվել, մեր գույքն ենք ուզում: 180,000 դոլար՝  դա այն ժամանակ ինչքան մեծ փող էր էս երկրի համար: Ես էսպես մի կոպեկի նման տարել, տվել եմ իրենց և մենք նստել ենք դատարկ:

Հիմադատարանի վճիռն ունենք՝ 360,000 դոլար: Չգիտենք՝ մեզ տարածքը կտան՝ 180,000-ը կտան: Ես չեմ հավատում, որ 360,000-ը կլինի: Չգիտենք՝ ոնց կլինի:

Ռաֆիկըշատ հիասթափված էր, ասում էր՝ սա ինչ երկիր ա, պայմանագիր էլ ունենք  ու հիմա մնացել ենք  օդի մե՞ջ: Զայրացած ասում էր՝ ոչ էլ տարածք եմ ուզում, թող տան իմ գումարը ես տանեմ Իրանում ներդրում անեմ...

Իսկէս դատով ուղղակի տարածքի մասին է խոսքը գնում, որ ստանանք տարածքը

Հիշեցնենք, որ 2003-ին, հայտնի մի անձի՝ Լևոն Սարգսյանի /ով այժմ գտնվում է հետախուզման մեջ/ հրավերով Հայաստան այցելած Էդմոնդ Խուդյանին առաջարկել էին այստեղ ներդրումներ կատարել: Խուդյանն ընդունել էր առաջարկը և սկսել իրականացնել մի ծրագիր Մաշտոցի 33 հասցեում: Նրա գործընկերը եղել է Վլադիսլավ Մանգասարյանը:
 
Հիմնելով Arin Capital & Investment կազմակերպությունը, նա իր 100 % բաժնետոմսերը բաժանել է հետևյալ կերպ՝ 61,1% - Վլադիսլավ Մանգասարյան, 21, 3% - վերջինիս կողմից նշանակված, իր փեսա Հայկազ Սարգսյան, և նորից նրա կողմից նշանակված Ղևոնդ Ղալումյան – 17, 6 %: Տնօրեն է նշանակվել Խուդյանի մանկության ընկեր Էդուարդ Եսայանը: Տարիների ընթացքում, Է. Խուդյանը տարօրինակ բաներ է սկսել նկատել իր գործընկերների աշխատանքում, փորձել է ինչ-որ ձևով ճշմարտությունը իմանալ, սակայն նրան չի հաջողվել, քանի որ նա միշտ խաբվել է Վլադիսլավ Մանգասարյանի, Ղևոնդ Ղալումյանի և Էդուարդ Եսայանի կողմից: Ասելով, թե հավելյալ ֆինանսների բացակայության դեպքում, կազմակերպությունը կսնանկանա, նրանք Խուդյանից ստացել են մեծ փողեր: Իրենց գործունեության ընթացքում, խումբը խաբել է նաև բազմաթիվ անմեղ գնորդների ամբողջ աշխարհից: 2010-ին, երբ Խուդյանը փորձել է նրանց դատարանի առջև կանգնեցնել, խումբը միանգամից սնանկացրել է կազմակերպությունը` այսպիսով խուսափելով դատական հայցերից, մինչ սնանկությունը վերջնականապես համաձայնեցված կլիներ:

Ի դեպ, միայն Մանգասարյանն է ամբաստանյալի աթոռին, և նախաքննական մարմինը դեռ անելիք ունի նաև մյուսների մասով:

                                                       Էլմիրա Մարտիրոսյան