запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Դեմ չենք, որ ընտրական փուլում բարեգործությամբ զբաղվողները քրեորեն պատժվեն

Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը դեմ չէ, որ ընտրախախտումների պատժաչափերը խստացվեն,  որոշ դրույթների դեպքում էլ վարչական պատասխանատվությունից անցում կատարվի քրեական պատասխանատվության տիրույթ։

«Մենք ասել ենք, որ «Ծառուկյան» դաշինքը Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ առաջարկել է Քրեական օրենսգրքում խստացնել ընտրակեղծարարության  քրեական պատասխանատվությունը։ Ընտրական օրենսգիրքը, կարծում եմ, հիմնավոր կարգավորում է ընտրական փուլում «բարեգործություն» եզրույթը, բայց եթե մեր գործընկերները գտնում են, որ այդ դրույթը վարչական իրավախախտումից քրեական դաշտ տեղափոխվելու անհրաժեշտություն կա, ես չեմ կարծում, որ դա կարող է լինել խնդիր։ Որևէ խնդիր չենք տեսնում այն տեղափոխել քրեական պատասխանատվության դաշտ»,– ասել է  Նաիրա Զոհրաբյանը։

Նյութի աղբյուրը՝ «Սքան Նյուզ»