запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Եթե Ռոբերտ Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությանը խոչընդոտելու փորձ

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը մանրամասնել է ծառայության տարածած հայտարարությունն այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է, իսկ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից: 

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սասուն Խաչատրյանն ընդգծեց, որ առաջին հանգամանքը, որի համար նման հայտարարություն են արել այն է, որ այդ որոշումը կայացվել է բացարկման ենթակա դատավորի կողմից, այսինքն՝ հարցը քննվել է դատարանի ոչ օրինական կազմով: «Դատավոր Ալեքսանդր Ազարյանը նիստի մեկնարկին հայտարարել է, որ ինքն աշխատել է երկրորդ նախագահի աշխատակազմում, նաև հայտարարել է, որ թեև աշխատել է, սակայն այս գործի քննության հետ կապված կաշկանդվածություն չունի: Ես չէի խոսի նրա անկողմնակալության մասին, եթե լիներ միայն այս փաստը: Նա պետք է այս գործով ինքնաբացարկ հայտներ, որովհետև նա մարտի 1-ի գործերով կայացրել է 9 մեղադրական վճիռ: Եվ այնպիսի ձևակերպումներով, որոնցով մարդիկ դատապարտվել են: Նա այդ դատավճիռներում խաղաղ ցուցարարներին բնութագրել է որպես ամբոխ, որպես զանգվածային անկարգությունների մասնակից, ովքեր հրկիզել են, ջարդել են: Այսինքն, նա այդ համոզմունքի կրողն է, և այդ պարագայում նա պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել: Եթե չէր հայտնում ինքնաբացարկ, նա պարտավոր էր այս փաստերի մասին բարձրաձայնել, որից հետո ես համոզված եմ, որ դատախազության ներկայացուցիչները նրան ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեին, իսկ ՀՔԾ ներկայացուցիչները որոշ հայտարարություններով հանդես կգային»,- ՝ մանրամասնեց Խաչատրյանը:

Նա հավելեց, որ Ալեքսանդր Ազարյանը, օգտվելով այն հանգամանքից, որ Վերաքննիչ դատարանի նախագահը գտնվել է արձակուրդում, իսկ ինքը ժամանակավորապես կատարել է դատարանի նախագահի պարտականությունները, մակագրել է այս գործը ինքն իրեն, կողմերին տեղյակ չի պահել, որ ինքը մարտի 1-ի գործով վերը նշված ձևակերպումներով մարդկանց է դատապարտել: «Այսինքն, չհայտնելով այն մասին, որ ինքն արդեն իսկ կանխակալ վերաբերմունք ունի այս գործի, այդ դեպքերի վերաբերյալ, նա այս գործով որոշում է կայացրել: Ես կարծում եմ, որ այս դատավորը կանխակալ կարծիք է ունեցել, այսինքն` հարցը քննվել է դատարանի ոչ օրինական կազմով, որը այդ վճիռը բեկանելու հիմք է»,- ասաց ՀՔԾ պետը:

Սասուն Խաչատրյանը շարունակեց պնդել, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազորություններից: Նա մանրամասնեց, որ Վերաքննիչ դատարանը պետք է քններ առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության հարցը: «Այսինքն` պետք է հստակ երկու հարցի պատասխաներ՝ առկա՞ է արդյոք հիմնավոր կասկածը, այսինքն՝ կալանավորման պայմանը, և առկա՞ է արդյոք կալանավորման հիմքը: Դատարանը մեղադրանքին չպետք է անդրադառնար: Նա կարող էր մեղադրանքին անդրադառնալ միայն այն դեպքում, երբ լիներ ակնհայտ անհամապատասխանություն առաջադրված մեղադրանքի բովանդակության և նրան առաջադրված քրեական օրենսգրքի հոդվածով նախատեսված հանցակազմերի միջև»,- ընդգծեց ՀՔԾ պետը:

Նա մանրամասն ներկայացրեց նաև, թե ինչ է իրենից ներկայացնում հիմնավոր կասկածը: ՀՔԾ պետի խոսքով՝ հիմնավոր կասկածն այն ապացուցողական ստանդարտն է, որի պայմաններում կողմնակի դիտորդի մոտ առաջանում է համոզմունք, որ անձը, որին մեղսագրվում է արարքը, առնչություն ունի այդ արարքի հետ: «Ուշադրություն դարձրեք, չի խոսվում այն մասին, որ անձը մեղավոր է, չի խոսվում այն մասին, որ անձի մեղավորության մասին կա ապացույցների բավարար համակցություն, ընդամենը խոսվում է այն մասին, որ անձն առնչությունի ունի իրեն մեղսագրվող արարքին»,- եզրափակեց Սասուն Խաչատրյանը: