запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Գաղտնալսումների վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռն ընդդեմ Մեծ Բրիտանիայի՝ Սնոուդենի բացահայտումներով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է ընդդեմ Մեծ Բրիտանիայի վճիռ (Big Brother Watch and Others v. the United Kingdom), որով նշվում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից զանգվածային վերահսկողությունը խախտում է մարդու իրավունքները, մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը (անձնական կյանքի իրավունք)։

Այս գործը Եվրոպական դատարան է ներկայացվել մի շարք կազմակերպությունների կողմից, որոնց մեջ է նաև Amnesty International-ը,  մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Big Brother Watch-ը, երբ ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը բացահայտեց բրիտանական զանգվածային հսկողությունն ու հետախուզական այլ մարմինների հետ այն կիսելու պրակտիկայի մասին։

Սնոուդենը բացահայտել էր, որ անվտանգության ծառայությունները զանգվածաբար տվյալներ են հավաքում ՝ ներառյալ հեռախոսային զանգեր, հաղորդագրություններ, ինտերնետային հաղորդակցույթուն՝ անկախ հանգամանքից մարդիկ կասկածվում են հանցագործության մեջ, թե ոչ։

ՄԻԵԴ-ը նաև գտել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում, քանի որ չի եղել բավարար պաշտպանություն՝ ապահովելու լրագրողական աղբյուրների գաղտնիությունը։

Սակայն դատարանը գտել է, որ օտարերկրյա կառավարությունների հետ տեղեկությունների կիսումը Կոնվենցիայի խախտում չէ։

Նյութի աղբյուրը՝ «Պանորամա»