запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Վերաքննիչ դատարանը կքննի Շահեն Հարությունյանի վերաքննիչ բողոքը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկացնում է, որ 2018 թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 14:20-ին, ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը կսկսի Շահեն Հարությունյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:

Շ. Հարությունյանը և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել 2017 թվականի հոկտեմբերի 10-ին, որով խնդրել են մասնակիորեն  բեկանել ՀՀ Վարչական դատարանի 2017 թվականի սեպտեմբերի 6-ի որոշումը և մերժել Շ. Հարությունյանին  ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի հայցերը:

http://hcav.am/shahen-harutyunyan/

ՀՔԱՎ գրասենյակը տեղեկացնում է նաև մեկ այլ դատական գործի վերսկսման մասին:

Բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով դատաքննությունը  կվերսկսվի

Տեղեկացնում ենք, որ 2018 թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 17:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կվերսկսի 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործով ամբաստանյալների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով դատաքննությունը:

2018 թ. սեպտեմբերի 7-ին դատարանը պետք է հրապարակեր այս գործով վճիռը, սակայն հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին, քանի որ անհրաժեշտ էր պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:

http://hcav.am/lia-misakyan-dataqnnutyuny-kversksvi/