запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Խրոնիկ «սնանկացող» և սնանկացնող Վլադը. ընկերը չգիտի՝ տուժա՞ծ է, թե՞ «քցված»

Երևանում նորակառույցների շինարարության և տնակրկնավաճառության «ազարտով» հայտնի Վլադիսլավ Մանգասարյանի վերաբերյալ քրեական գործը դոփում է տեղում՝... հավանաբար անցումային արդարադատության հզոր ալիքի սպասումով, որն անխուսափելի է լինելու...

Իսկ մինչ այդ, Վլադ Մանգասարյանի և նրա համախոհ-գործընկերների գործողություններից տուժածները՝ քաղաքացիներ և իրավաբանական անձ, որոնց կրած ընդհանուր վնասը, ըստ մեղադրանքի, շուրջ 2 միլիարդ դրամ է, անորոշությամբ շարունակում են հետևել դատական գործի ընթացքին: Սակայն նրանցից ոմանք, նույնիսկ շատ վաղուց ճանաչելով Վլադ Մանգասարյանին, մինչ օրս դեռ չեն կարողանում կողմնորոշվել՝ ի վերջո ո՞վ և ի՞նչ մեխանիզմով է խաբել իրենց, բայց հանկարծ հայտնվում են դատարանում և, կարծես ուղղորդված, մեկ հարց հնչեցնում՝ ինչու՞ է «Արին Կապիտալ» ներդրումային ընկերության հիմնադիր Էդմոնդ Խուդյանը տուժող...

Այդպիսի  մոլորության մեջ էլ հոկտեմբերի 10-ին դատարան էր եկել ամբաստանյալ Վլադ Մանգասարյանի ուսանողական ընկերներից մեկը՝ Միկայել Կեմեչեչյանը:  Նա ամբաստանյալի պաշտպանի ուղեկցությամբ եկել էր դատարան՝ ցուցմունք տալու:

Նախորդ նիստի ժամանակ դատարանը բերման ենթարկելու որոշում էր կայացրել այն տուժողների նկատմամբ, որոնք բնակվում են Հայաստանում և սույն գործով դեռ ցուցմունք չեն տվել դատարանում: Սակայն նիստը սկսելուց րոպեներ անց այն կրկին հետաձգվեց. Մեղադրողը չէր ներկայացել դատարան, դատավորն էլ տեղեկացրեց դատավարության կողմերին, որ ՍԷԿՏ համակարգի միջոցով՝ իրավապահներից ստացած տվյալներով, վերջին երկշաբաթյա ընդմիջման ընթացքում տուժողներից ոչ ոք չի հատել Հայաստանի Հանրապետության սահմանը, չի վերադարձել. Այսինքն չկա հարցաքննվող անձ:  

Այդ ընթացքում դատարանը դուրս հրավիրեց ամբաստանյալ Վլադիսլավ Մանգասարյանին՝ հիշեցնելով, որ նա 10 ժամով հեռացված է նիստերի դահլիճից «շատախոսության» համար և որ այդ ժամանակը դեռ չի լրացել:

Ամբաստանյալն ուրախ-ուրախ դուրս եկավ դահլիճից, իսկ դատավարության մասնակիցները տեղեկացրին, որ տուժող անձանցից մեկը՝ Միկայել Կեմեչեչյանը,  ներկայացել է:  Սակայն դատարանը շտապեց հետաձգել նիստը, թեև կարող էր շարունակել՝ Մանգասարյանին վերադարձնելով դահլիճ:

Դատախաղի պես մի բան է ստացվում. երբ տուժողներն են գալիս՝ Մանգասարյանն է հեռացված, կամ եթե վերջինս հեռացված չի՝ նիստը չի կայանում այլ պատճառներով:

Դատարանն այս անգամ էլ փորձեց նիստը ընդմիջել երկու շաբաթով, սակայն տուժողն ասաց, որ ինքը չի կարող սպասել, Հայաստանում է լինելու մինչև հոկտեմբերի 17-ը, և հենց այդ օրն էլ դատարանը նիստ նշանակեց:

Նիստից հետո Միկայել Կեմեչեչյանը «Լակմուս»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ծանուցումներ չի ստանում դատարանից՝ նիստերի օրվա, ժամի մասին: Հետո պարզվեց, որ նա իր շահերը ներկայացնող փաստաբաններ ունի. սկզբում եղել Է փաստաբան Էդվարդ Չինարյանը, իսկ հիմա՝ Արտակ Քոչարյանը, որոնց մենք չենք տեսել դատարանում՝ վերջին 5 ամսվա ընթացքում սույն գործը լուսաբանելիս:

Տուժողը, գործի բերումով, հաճախ է մեկնում արտերկիր և հնարավորություն չի ունենում՝ անձամբ հետևելու գործի ընթացքին: Եվ վերոնշյալ հանգամանքների պարագայում հասկանալի է նրա անորոշությունն ու դժգոհությունը գործի ընթացքի և դրան առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Ամեն դեպքում նրա այցը դատարան, կարծում ենք՝ օգտակար եղավ անձամբ տեսնելու և որոշ հանգամանքներ պարզելու ընդհանուր զրույցների ընթացքում, որոնք նրա համար այնքան էլ պարզ չէին:

Միկայել Կեմեչեչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2007թ.-ին ինքը ցանկություն է հայտնել Մաշտոցի պողոտայում կառուցվող շենքից ձեռք բերել 145քմ. տարածք՝ տուն և ավտոտնակ: Ըստ նրա՝ պայմանագիրը կնքել է Էդմոնդ Խուդյանի հետ /«Արին Կապիտալ» ՍՊԸ-ի -հեղ./. սկզբում 1քմ.-ի գինը հաշվարկել են 1220 $-ին համարժեք դրամ, սակայն երբ տուժողի կամքով Վլադ Մանգասարյանի շինարարական ընկերությունը ստանձնել է կատարել ներքին հարդարման աշխատանքները, նշված գինը նվազեցվել է մինչև 1050 $:

Այնուհետև անհասկանալի փոփոխություններ են եղել պայմանավորվածություններում, վերաձևվել, փոխվել է տարածքը: Պայմանագրի ժամկետը երկարացվել է՝ 6 ամսից դառնալով 3 տարի, իսկ հետո տարածքի տեր են դարձել այլ անձինք:

Տուժողի խոսքով՝ Մանգասարյանի հետ հարաբերությունները, ինչպես նաև այդ շրջապատում եղած և իրեն ծանոթ անձանց հարաբերություններն այնպիսին են եղել, որ     ինքը նույնիսկ գումարի մի մասը՝ 110.000 դոլարն առձեռն է տվել..., ինչ-որ տեղ նույնիսկ տարածքը ձեռք բերելու անհամբերությունից:

Գործի նյութերից երևում է, որ պայմանագրի արժեքը 154.000 դոլար է:

Երբ Խուդյանի համար անհասկանալի պայմաններում, իր իսկ հիմնադրած ընկերությունը՝ իրեն անհայտ պարտավորություններով ծանրաբեռնված, տարել են սնանկության, 2011թ-ի մայիսին Միկայել Կեմեչեչյանին պատկանելիք տարածքը անվանափոխվել է, և սնանկության գործով կառավարչի կողմից, Վլադ Մանգասարյանի ցուցումով փոխանցվել Լևոն Դանիելյանին:  Բնակարանի փոխարեն առաջարկված այլ տարածքն էլ բաժին է հասել ոմն Մելանյա Սամսոնյանին՝ 110.000 դոլարի դիմաց:

Վլադ Մանգասարյանին ճանաչող և նույնիսկ մինչ այդ չճանաչած անձինք, ովքեր գալիս են դատարան և հետևում են դատավարությանը, նրանք ամբաստանյալի ասածներն այլևս հալած յուղի տեղ չեն ընդունում, իսկ արդեն 11 տարի խաբվող Միկայել Կեմեչեչյանը դեռ շատ բան ունի պարզելու...նաև իրեն «անպաշտպան» թողած փաստաբանների փոխարեն, և դրա համար երբ դատարանում նրան հարցրեցին՝ դուք տուժո՞ղ եք, նա պատասխանեց՝ ես հիմա չգիտեմ՝ տուժող ե՞մ, թե՞ «քցված»:

Հիշեցնենք, որ ամբաստանյալի կամ նրա հովանավորների սցենարով նախ «Արին Կապիտալ»-ի գույքը մեջ-մեջ արած Մանգասարյանն ու իր ընկերություններն են դատարանով սնանկ ճանաչվել, իսկ հետո դա խրոնիկ բնույթ է կրել. բացվել են խաղաքարտերը, և պարզվել է, որ Էդմոնդ Խուդյանի հիմնադրած, բայց Մանգասարյանի փաստացի ղեկավարման տակ գտնված ընկերությունը սնանկ է և մյուս շահառուների ու սփյուռքահայերի հետ միասին «քցված»:

Ի դեպ, մեր փնտրտուքները ցույց տվեցին, որ Վլադ Մանգասարյանը ջրի պես «սնանկանում է», իսկ գույքը ավազի պես մնում աճուրդում մոտ 10 տարի՝ մինչև այս տարի: Սա ուշագրավ հանգամանք է, ինչը ենթադրում է կամ կարող է ենթադրել հնարավոր այլ սցենարներ կամ զարգացումներ:  

Թեմային կանդրադառնանք առաջիկայում:

                                                                           Էլմիրա Մարտիրոսյան