запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

«7-ի» գործով դատապարտված Մասիս Այվազյանը որպես տուժող հարցաքննվել է Մարտի 1-ի գործով

Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ կալանավորված ապա ազատազրկման դատապարտված Մայիս Այվազյանը որպես տուժող հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակում:

Այս մասին այսօր մեր զրույցում ասաց ինքը՝ Այվազյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել էր Այզվայնի եւ Գրիգոր Ոսկերչյանի գործով վճիռները:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ խախտվել է Ոսկերչյանի եւ Այվազյանի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքները։

2008-ի նախագահական ընտրություններին նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Արագածոտնի մարզի նախընտրական շտաբի ղեկավար Մասիս Այվազյանը երեկ մեր զրույցում ասաց, ուշացած է վճիռը, ավելի շուտ կարող էին հրապարակել: «Վստահ էի, որ պետք է ճիշտ վճիռ կայացներ: 15 օր ինձ առանց դատարանի վճռի պահել էին քրեակատարողական հիմնարկում, այսինքն՝ պատանդի կարգավիճակով ինձ 15 օր պահել են, իմ գործով հիմնական խախատումը սա է»: Մասիս Այվազյանն ասաց,որ անգամ չի հիշում այն դատավորին, ով իրեն ազատազրկման է դատապարտել. «Որովհետեւ դատավորը չի եղել որոշողը, իրեն պատվեր են տվել, ինքը պատվերը կատարողն է եղել: Դատավորի գործիք է եղել»:

62-ամյա Մասիս Այվազյանին ձերբակալել էին առավոտյան՝ ժամը 5:45-ին, հենց Ազատության հրապարակից, երբ ոստիկանությունը ներխուժել եւ բռնություններ էր գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Ձերբակալությունից հետո Այվազյանին տեղափոխել էին ոստիկանություն, որտեղ արձանագրել էր բերման ենթարկվելու ժամը, իսկ հետագայում մեղադրանք առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու (ՀՀ ՔՕ 316 հոդված) եւ զանգվածային անկարգություններ հրահրելու (ՀՀ ՔՕ 225-րդ հոդված) համար:

Այվազյանի իրավունքները խախտվել են նաեւ կալանավորված ժամանակ, դատարանի վճռով երկամսյա կալանքից հետո նրան ապօրինի կերպով եւս 15 օր՝ մայիսի 2-ից 17-ը, պահել են «Վարդաշեն» ՔԿՀ-ում՝ առանց կալանքի ժամկետը երկարաձգելու կամ գործը դատարան ուղարկելու։ Քրեական գործում իրավապահները գրել էին, թե Այվազյանին ձերբակալել են Հյուսիսային պողոտա-Պուշկին խաչմերուկում, մինչդեռ Մասիս Այվազյանը դատարանում էլ պնդել է, որ ինքն իրոք մասնակցել է կազմակերպված երթերին, շուրջօրյա հանրահավաքներին, նստացույցերին, սակայն ոստիկանության աշխատակիցներին չի դիմադրել, իրեն բերման են ենթարկել հարթակի վրայից, իսկ Հյուսիսային պողոտայում ընդհանրապես չի եղել: ՄԻԵԴ վճռում նշվում է, որ Այվազյանը ոստիկանության նախկին բարձրաստիճան ծառայող է: 2008թ. մարտի 21-ին նա բողոքարկել է վճիռը՝ պնդելով, որ ձերբակալումն անհիմն է եղել, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը չի բավարարել հայցը: Հունիսի 1-ին դատարանն Այվազյանին դատապարտել է մեկ եւ կես տարի ազատազրկման՝ հիմնավորելով ոստիկանության աշխատակիցների վրա հարձակում գործելու մեղադրանքը:

Նյութի աղբյուրը՝ Հայկական ժամանակ