запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Սպանության դրդիչը իրավապահների դեմ ցուցմունք կտա՞

Սեդրակ և Անդրանիկ Զատիկյանների սպանության  պատվիրատուներից Նարեկ Խաչատրյանը պատրաստվում է նոյեմբերի 21-ին ցուցմունք տալ իրեն «խոշտանգած» իրավապահների դեմ: Ընդ որում, այնպիսի «խոշտանգման» մասին է խոսքը, որ եթե մեր հարևան Թութուշ տատին իմանար, ամեն օր ինքնակամ «խոշտանգվելու» կգնար...

Նարեկ Խաչատրյանը՝ իր նկատմամբ նշանակված 15 տարվա պատիժը մեղմացնելու  հերթական փորձն է ձեռնարկում Վերաքննիչ քրեական դատարանում:Ամբաստանյալն անարդար է համարում, որ իրեն /ում դատախազը մեղադրում է սպանության դրդչության մեջ/ և սպանության պատվիրատու Ստեփան Հակոբյանին դատապարտում են հավասար պատժաչափով՝ 15 տարով: Վերջինս, ամբաստանյալի խոսքով, միտումնավոր է իր դեմ ցուցմունք տվել, որ իր վրա գցի, քանի որ ինքն այդ ժամանակ եղել է հետախուզման մեջ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ՆարեկԷդիկիԽաչատրյանը ՍտեփանՍիմոնի Հակոբյանիհետ, նախնականհամաձայնությամբ, նախկինումունեցածվեճիպատճառովվրեժխնդիրլինելունպատակով, ԱրսենԱռուշանյանիննյութապեսշահագրգռելովդրդել՝ պատվիրելէին սպանելՍեդրակԶատիկյանին:

Պատվերի՝ խոստացված գումարը եղել էր 100,000 դոլար, որից մարդասպանին տվել էին միայն 30,000 դոլարը, որովհետև 2006թ-ին նա սպանել էր միայն ԵԿՄ տարածքային կառույցի նախագահ Սեդրակ Զատիկյանին: Սպանել էր ինքնաձիգի կրակոցներով՝ օրը ցերեկով, Երևանի «բանկի կռուգ» կոչվող խաչմերուկում:

Սպանել էր նաև պատահական մի անցորդի՝ երեք երեխաների մայր Կարինե Սարգսյանին: Իսկ հետո հանցագործ Ստեփան Հակոբյանը /ԱԺ նախկին պատգամավոր Լեդի Հակոբ մականունով Հակոբ Հակոբյանի եղբորորդին/  իր շրջապատով գնացել էր Արամուս գյուղում գտնվող իրենց ամառանոց՝ 5 անչափահաս երեխաներին ծնողազրկելու թրքաբարո առիթով խրախճանք կազմակերպելու, ինչպես նաև սպանության պատվերի գումարի մի մասը սպանությունը կատարողին ուղարկելու:

  Երկար ժամանակ ազատության մեջ մնացած պատվիրատուներից Ստեփան Հակոբյանը սպանությունից 7 տարի անց հաջողացրեց կոռումպացված նախկին իշխանության օրոք ստանալ մեղմ պատժաչափ՝ 15 տարվա ազատազրկում /պահանջվող ցմահ ազատազրկման փոխարեն/, և նույնիսկ արժանանալ 5 տարվա ներման՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Իսկ ահա ավելի ուշ հայտնաբերված Նարեկ Խաչատրյանը դեռ շարունակում է իր վիճակը թեթևացնելու ուղիների փնտրտուքը:     

 Վերաքննիչ քրեական դատարանում, դատական նիստի ժամանակ  Նարեկ Խաչատրյանը շարունակեց պնդել, որ իրեն վերագրվող արարքի հետ ինքը կապ չունի, սպանության օրը՝ դեպքից հետո, Արամուսի ամառանոցում չի եղել, այնտեղից կապի օպերատորների ալեհավաքները չեն ֆիքսել իր հեռախոսից կատարված որևէ զանգ: Նշեց նաև, որ Արամուսից՝ Ջրվեժ, վկա Ահարոն Հակոբյանի միջոցով, իր փեսա Արմեն Բեկջանյանի ուղեկցությամբ ու մեքենայով այլ անձի է փոխանցվել մաքսային փաստաթղթերի փաթեթ, և ոչ թե գումար: Մինչդեռ, ըստ մեղադրանքի, դա եղել է սպանության պատվերը կատարած Արսեն Առուշանյանին խոստացված գումարի մի մասը և հանձնվել է նրան:

Ամբաստանյալն ասաց, որ գործով անցնողներն իր դեմ ցուցմունքներ են տվել իրավապահների կողմից խոշտանգվելու հետևանքով /ինչը կատարված քննությամբ հերքվել էր-հեղ./: Խոշտանգել են նաև իրեն...  

Սակայն մեղադրողը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը առարկեցին և ըստ էության հերքեցին Նարեկ Խաչատրյանի պնդումները: Նշեցին, որ մեղադրանքը հիմնավորվում է գործով անցնող մի շարք անձանց՝ վկաների, դատապարտյալների ցուցմունքներով, հեռախոսային վերծանումներով, օրինական ուժ ստացած դատական ակտերով, որոնց անդրադարձել են նախկինում ու նաև վերաքննիչ դատարանում՝ նախկին կազմով քննության ժամանակ:

Ամբաստանյալն ասաց, որ սպանության օրը Արամուսի ամառանոցում չի եղել, փեսայի տանն է եղել, սակայն  նրա փեսա Արմեն Բեկջանյանն ու վկա Ահարոն Հակոբյանը /ինչպես նաև այլ անձինք/ իրենց ցուցմունքներում, միմյանցից անկախ, նշել են հակառակը. 2006թ հունիսի 22-ի երեկոյան Նարեկ Խաչատրյանն ընկերների, այդ թվում՝ Ստեփան Հակոբյանի, Ահարոն Հակոբյանի, Արամայիս Սեդրակյանի և այլոց հետ գտնվել է Կոտայքի մարզի Արամուս գյուղում գտնվող Ստեփանենց ընտանիքին պատկանող ամառանոցում:

Արմեն Բեկջանյանը ցուցմունքում նշել է, որ նշված օրը, աշխատանքից հետո, Նարեկ  Խաչատրյանը զանգել է իրեն և ասել, որ գա Արամուս՝ միասին հաց ուտելու: Միաժամանակ, նրա զանգով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում վերջինիս ուղարկած և իրեն անծանոթ անձից ստացել է փաթեթ, այն տարել է Արամուս գյուղ, կրկին Նարեկի խնդրանքով, Արամուսից՝ Ստեփան Հակոբյանի առանձնատան մոտից, իր հետ վերցնելով նաև Ահարոն Հակոբյանին, գնացել են Ջրվեժ, որտեղ վերջինս այդ փաթեթը հանձնել է մեկ այլ անձի /Արսեն Առուշանյանին/: Այդ անձն էլ, գործով հաստատված ապացույցներով, տվյալ փաթեթից փող է հանել /ոչ թե փաստաթղթեր/ և տվել սպանությանը օժանդակած անձանց:   

Ինչ վերաբերում է հեռախոսին, ապա վկաների ու նաև դատապարտյալ Ստեփան Հակոբյանի ցուցմունքներով պարզվել է, որ այդ օրը Նարեկն օգտվել է Ստեփանի հեռախոսից: Դա է վկայում նաև այն հանգամանքը, որ խրախճանքից հետո, երբ Արմեն Բեկջանյանը սպանության պատվիրատու Ստեփանի հետ միասին հասել է Երևան՝ Ստեփանի հեռախոսից զանգ է գրանցվել  Արմենի հեռախոսին. Նարեկն է եղել, հարցրել է փեսային՝ ու՞ր եք հասել...Նա էլ պատասխանել է, որ արդեն օֆիսի մոտ են: 

Ստեփանի մյուս ընկերները ևս օգտվել են նրա ՍԻՄ քարտով բջջային հեռախոսից, սակայն վկաների հարցաքննությունից պարզ է դարձել, որ դեպքի օրը, սպանության պատվերը կատարած Արսենի հետ՝ Արամուսից կապ հաստատող անձը եղել և կարող է լինել Նարեկ Խաչատրյանը. Արսենը եղել է վերջինի հոր ընկերոջ՝ Ֆելիքսի տղան: Դեպքից հետո, մի օր Նարեկը խոսակցության ընթացքում ասել է Ահարոն Հակոբյանին, որ ինքն է գտել Արսենին՝ որպես պատվերը կատարող թեկնածու, ով «հարմար» թվի դիմաց կատարել է սպանությունը,  և որ իրենք /Նարեկն ու Ստյոպը/ լուծել են իրենց վրեժը:

Սակայն, երբ խոստացված 100,000 դոլարից տվել են միայն 30,000 դոլարը, որովհետև Սեդրակի եղբորը՝ Անդրանիկ Զատիկյանին չեն սպանել, և իրենց «դուշման» են սարքել, Արսեն Առուշանյանը մի օր շատ նեղված և ալկոհոլի ազդեցության տակ այդ մասին խոստովանել է գաղտնի վկա «Արամ Արամյանին» /ում 2016թ.-ին մահացած գտան՝ դատարանում ցուցմունք տալուց առաջ/, որ բանկի կռուգի պատվիրված սպանությունը ինքն է կատարել , սակայն իրեն «քցել են» և փողի մի մասը չեն տվել ...

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վ. Գևորգյանի խոսքով՝ մեղադրանքի հիմքում դրված որևէ ապացույց անթույլատրելի չէ, քանի որ գործով անցնող անձինք ի սկզբանե տեղեկություններ են հայտնել իրենց հայտնի հանգամանքների մասին՝ միմյանցից անկախ պայմաններում, և որոնք համընկնում են գործով ձեռք բերված մյուս ապացույցներին և  փոխլրացնում միմյանց:

Ուստի, տուժող կողմը դատարանից խնդրեց բեկանել առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ Նարեկ Խաչատրյանին 15 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, և նշանակել  ՀՀ քր. օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով  /սպանությունը՝ շահադիտական դրդումներով, պատվերով.../ նախատեսված առավելագույն պատիժ՝ ցմահ ազատազրկում, քանի որ մեղմ պատիժը չի նվազեցնում արարքի հանրային վտանգավորությունը:

Ինչ վերաբերում է սպանության մյուս պատվիրատու Ստեփան Հակոբյանից ավելի մեղմ պատիժ ստանալու դիտարկմանը, ապա ըստ տուժող կողմի՝ իրենք նրա համար ևս ցմահ ազատազրկում են  պահանջել, սակայն դատարանը մեղմ պատիժ է նշանակել:

Մեղադրող Վահագն Պողոսյանը, թեև համամիտ էր տուժող կողմի մատնանշած հիմնավորումների, ամբաստանյալի մեղավորությունն ապացուցող փաստարկների հետ, սակայն չմիացավ պատիժը խստացնելու պահանջին: Ըստ նրա՝ պատիժը համաչափ է և այն պետք է թողնել ուժի մեջ:    

Իսկ պաշտպանական կողմը խնդրեց ամբողջությամբ բեկանել դատավճիռը և արդարացնել Նարեկ Խաչատրյանին, կամ՝ դրա անհնարինության դեպքում, բեկանել մասնակի և նշանակել ավելի մեղմ պատիժ՝ հաշվի առնելով նրա հիվանդությունները:

Ամբաստանյալի պաշտպան Կարեն Ղազարյանը սկսեց «փրփուրներից» կախվել. ընդհանուր բնույթի հայտարարություններ արեց, թե ապացույցները ձեռք են բերվել ՀՀ Սահմանադրության, օրենքների խախտմամբ: Նշեց, որ իրավապահները բռնություն են կիրառել վկաների, Ահարոն Հակոբյանի նկատմամբ,  Նարեկ Խաչատրյանին խոշտանգել են: Ու թեև վերջինի մասով պաշտպանն այդ պահին ներկայացնելու բան չուներ, սակայն  տեսական ենթադրություն արեց, որ դրանք, որպես նոր ի հայտ եկած հանգամանք, կարող են գործերը վերաբացելու հիմք դառնալ:

Ինտրիգը սրվեց. Դատարանը հետաքրքրվեց, թե ամբաստանյալը առաջին ատյանի դատարանում հայտարարե՞լ է իրեն խոշտանգելու մասին, ի՞նչ կարգի խոշտանգման մասին է խոսքը, և արդյո՞ք կարող է վստահորեն պնդել դա:

Նշենք, որ առաջին ատյանում ամբաստանյալը միայն հայտարարել էր ոստիկանությունում 10 օր անօրինական կարգով պահելու մասին, սակայն իրեն խոշտանգելու մասին խոսք չէր ասել: Ընդ որում, առաջին ատյանի դատարանում  ամբաստանյալի պաշտպանը Վարդուհի Էլբակյանն էր:

Չնայած նշված հանգամանքներին՝ նոր պաշտպան Կարեն Ղազարյանն ասաց, որ իր պաշտպանյալը ավելի վաղ արել է խոշտանգման մասին հայտարարություն, իսկ որպես «խոշտանգման» օրինակ՝ նշեց, որ ոստիկանությունում նրան նստեցրել են մի աթոռին, ոտքերը դրել այլ աթոռին /ծանոթ տատիկներիցս մեկն այդպես հանգստանում է-հեղ./:

Դա խոշտանգու՞մ է, դուք հանցագործության մասին հաղորդում ներկայացնու՞մ եք՝ հարցրեց դատավորներից մեկը:

Պաշտպանական կողմը սկզբում փորձեց խուսափել: Պաշտպանն ասաց, որ դատարանը պոզիտիվ պարտավորություն ունի, և պարտադիր չէ, որ իրենք նման միջնորդություն ներկայացնեն:

Հավանաբար այդ խուսափողականությունը նկարելով, դատարանը նախ բացատրեց պաշտպանական կողմին, որ դա պետք է լինի վստահորեն արված և ապացուցելի հայտարարություն, իսկ դատավոր Մնացական Հարությունյանը փորձեց հարցադրումներով ճշտել ամբաստանյալի դիրքորոշումը. ասաց՝ ձեր կողմից հայտարարություն է արվում առերևույթ հանցագործության մասին. գիտե՞ք, որ դրա համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, եթե չհաստատվի այն: Ամբաստանյալը դրական պատասխան տվեց:

Դատավորը շարունակեց՝ «պնդու՞մ եք»: Դրան հետևեց անվստահ՝  «այո»-ն: Ուրեմն հստակ հայտնեք՝ երբ, ով, որտեղ և ինչպես է խոշտանգել՝ հարցրեց դատավորը:

Ամբաստանյալը կարկամեց, պաշտպանն էլ խնդրեց հետաձգել դատական նիստը:

Այն հետաձգվեց մինչև նոյեմբերի 21-ը:

Հ.Գ. 1. Իմ կարծիքով՝ եթե սույն գործով իրավապահներին դատեն, ապա միայն տևական ժամանակ պաշտոնեական անգործություն դրսևորելու և նոր սպանությունների առիթ տալու, հովանավորելու համար...

                                                                                   Էլմիրա Մարտիրոսյան