запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Փաստաբանական տեռոր սփյուռքահայ ռազմական բժշկի դեմ. որդուն կխլե՞ն

Աղմկահարույց գործերով իրեն գովազդող, լրագրողներին դատի տվող և գործարար համբավը դատարաններում «թափռտող» փաստաբան Լուսինե Սահակյանը՝ ամուսնու եղբայր Արամազդ Կիվիրյանի և դատավոր Զարուհի Նախշքարյանի հետ միասին կարող է երեխայի «օրինական առևանգման» նախադեպ ստեղծել:

Սփյուռքահայ ռազմական բժիշկ Աշլի Վանիկ Մինասը հայրենիքում ունեզրկվելուց հետո կարող է զրկվել նաև հարազատ երեխայից, ում խաղալիք են դարձրել նրա հետ կենսաբանական կապ չունեցող անձինք՝ ամսական 300,000 դրամ ալիմենտ ստանալու ակնկալիքով:

Փաստաբանական այս դուետը 10 տարի շարունակ դատա-նյութական, բարոյահոգեբանական տեռորի է ենթարկել Աշլի Մինասին. Վերջինիս բախտը չի բերել, երբ 2008թ-ին հապշտապ ամուսնացել է Լուսինե Սահակյանի մորաքրոջ դստեր՝ Արմինե Պողոսյանի հետ, Արամազդ Կիվիրյանն էլ հապշտապ ստանձնել է Աշլիի՝ առաջին կնոջից բաժանվելու դատական «պաշտպանությունը»:

Ամուսնական համատեղ կյանքի 5 տարիների ընթացքում Արմինեն նախ ձեռք է գցել Աշլի Մինասի առաջին կնոջ՝ օտարազգի Ֆլորա Մինասի հետ համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը՝ բժշկական կենտրոնի մի մասը, իսկ աներոջ ձագը՝   տուն գնելու նպատակով Հայաստան ուղարկած 600,000 դոլարը: Այժմ էլ Արմինեի մերձավոր փաստաբանները կենտրոնացել են  մանկահասակ Հայկին հարազատ հորից խլելու գործի վրա:   

Նոյեմբերի 20-ին, նախկին փաստաբան, այժմ դատավոր Զարուհի Նախշքարյանը պետք է որոշի 5-ամյա Հայկ Աշլի Մինասի ճակատագիրը՝ նրան հանձնել կեղծված փաստաթղթերով մայր գրանցված ԱրմինեՊողոսյանի՞ն, թե՞ հարազատ հորը՝ Աշլիին: Վերջինս մտավախություն ունի, որ Արմինե Պողոսյանի մոտ մնալու դեպքում իր երեխայի կյանքին կարող է վտանգ սպառնալ: Ռազմական բժշկի բացատրությունը շատ պարզ է. այն կինը, որը հարազատների հետ, մերձավորների օգնությամբ «յուրացրել է»  իր 600,000 դոլարը, խլել մեքենաները, նույնիսկ առաջին կնոջ հետ համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, ի՞նչ դաստիարակություն պետք է տա իր երեխային:   

10.07.2015 թվականին հայցվոր Աշլի Վանիկ Մինասի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը հայցադիմում է ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների
ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արմինե Պողոսյանի՝ սերման փաստի հիմքով երեխային հորը հանձնելու պահանջի մասին, այնուհետև 30.03.2016 թ-ին ներկայացվել է դիմում հայցապահանջը լրացնելու վերաբերյալ, որով խնդրել է հաստատել, որ Արմինե Արտաշեսի Պողոսյանը չի հանդիսանում Հայկ Աշլի Մինասի կենսաբանական մայրը,  և «Բեգլարյան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից տրամադրված կեղծ տեղեկանքի հիմքով Հայկ Մինասի անվամբ գրանցամատյանում կատարված ծնունդի գրանցումը մոր մասով պետք է չեղյալ համարել և Հայկ Աշլի Մինասին վերադարձնել հորը` Աշլի Վանիկ Մինասին։

Ներկայացված հայցից ակնհայտ է, որ Արմինե Պողոսյանը չունի երեխային իր մոտ պահելու որևէ իրավական և օրինական հիմք: Ընդհակառակը՝ առկա են հանցագործության առերևույթ հատկանիշներ, որոնք անտեսվել են Աղվան Հովսեփյանի՝ նախկինում ղեկավարած կառույցների կողմից:

Եվ ահա Արմինե Պողոսյանի շահերը դատարանում առաջ «բռթող» փաստաբանները ստեղծել են մի արհեստական հիմք՝ ժամանակ ձգելու և իրենց համախոհ դատավոր Զարուհի Նախշքարյանի գործը հեշտացնելու համար: 

Պատասխանողի ներկայացուցիչը միջնորդել է՝նշանակել դատահոգեբանական փորձաքննություն՝ հորը հանձնելու նպատակահարմարության հարցի որոշելու համար. «հայտնել է, որ երեխային հորը հանձնելու հարցի լուծման համար նախ անհրաժեշտ է պարզել, թե որքանով է այն նպատակահարմար, որքանով է բխում երեխայի շահերից և դրա հետևանքով ինչ հնարավոր բացասական հետևանքներ կարող են առաջանալ երեխայի հոգեկան և բարոյական զարգացման ու դաստիարակության համար...»:

Դատավորը բավարարել է միջնորդությունը. կասեցրել է գործի քննությունը մինչև փորձաքննության եզրակացություն ստանալը, իսկ փորձագետներին առաջադրվել են հետևյալ հարցերը. 
- արդյո՞ք երեխայի խնամքը Արմինե Պողոսյանից վերցնելը և Աշլի Մինասին հանձնելը բխում է երեխայի՝ Հայկ Աշլի Մինասի լավագույն շահերից, թե՝ ոչ,
- ինչ կերպ կարող է անդրադառնալ երեխայի հոգեկան առողջության և զարգացման վրա Արմինե Պողոսյանից բաժանումը:
Փորձաքննության կատարումը հանձնարարել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին:

Փորձաքննությանը մասնակից են դարձվել միայն Արմինեն ու անօգնական Հայկը:

Թե ինչպիսին կլինի փորձաքննության եզրակացությունը մի կողմի բացակայության պայմաններում, դժվար չէ կռահել. և եթե հաշվի առնենք, որ այդ ընթացքում պատասխանող կողմը իրեն բնորոշ ձեռագրով մշտապես խոչընդոտել է Աշլի Մինասին  ու նրա դստերը /առաջին կնոջից/՝ շփվել երեխայի հետ, և խափանել նրանց միջև կապի ամրապնդումը, ապա հասկանալի է դառնում նաև դատաքննությանի ուղղվածությունը:

Աշլի Մինասի շահերի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը բողոքարկել է այդ որոշումըվերաքննիչ ատյան՝ այն հիմնավորելով հետևյալ կերպ.  

«Արմինե Պողոսյանը ընդունել է, որ ինքը չի հանդիսանում Աշլի Մինասի մայրը, հետևապես երեխայի հորը վերադարձնելու հարցը որևէ կերպ չի կարող նույնացվել երկու ծնողների միջև խնամակալության հարց լուծելու հարցում և ըստ էության գործ ունենք ծնող չհանդիսացող անձի և ծնողի միջև իրավունքների և պարտավորությունների ակնհայտ տարբերության հետ։
Նման պայմաններում Դատարանի պարզելիք հարցը և հանգամանքը չի մտնում սույն գործով ներկայացված հայցապահանջի և փաստական հանգամանքների շրջանակի մեջ, մինչդեռ Դատարանը նշանակել է փորձաքննություն՝ պարզելու, թե երեխայի խնամքը Արմինե Պողոսյանից վերցնելը և Աշլի Վանիկ Մինասին հանձնելը բխում են երեխայի լավագույն շահերից։ Դատարանի կողմից առաջադրված հարցերի պարզաբանումը ոչ միայն սույն գործով անհրաժեշտ չեն, այլ վերաբերելի հանգամանքներ չեն և Դատարանին մտահոգող հարցադրումները լավագույն դեպքում կարող էին ուղղվել խնամակալության մարմիններին, ովքեր ներգրավված են սույն գործով որպես երրորդ անձ:
Ստացվում է, որ ծնողի և օտար մարդու միջև, ըստ Դատարանի տրամաբանության և ակնհայտ տրամադրվածության, կա ընտրության հնարավորություն, և Դատարանի, ինչպես նաև պետական մարմինների, այդ թվում` իրավապահների անգործության արդյունքում է, որ 2013 թվականի հոկտեմբեր ամսից հայցվորին չի հաջողվում անգամ տեսակցել իր երեխային, իմանալ նրա գտնվելու վայրը կամ պատախանողի հետ գալ համաձայնության հոժարակամ վերադարձնելու երեխային: Ստացվում է, որ հիվանդանոցի կողմից տրված կեղծ տեղեկանքով պատասխնողին հաջողվել է որպես մայր գրանցվել երեխայի ծննդյան վկայականում որպես ծնող, և իր մոտ պահել իրականում իր հետ որևէ կապ չունեցող երեխային: 2015 թվականից հայցվորը գրավոր առաջարկ է ներկայացրել Արմինե Պողոսյանին երեխային վերադարձնել իրեն, սակայն մնացել է անպատասխան։ 2016 թվականին Աշլի Մինասը վերադարձել է Հայաստան և փորձել է տեսակցել իր երեխային, որին Ա.Պողոսյանը կրկին խոչընդոտել է։ Դիմումներում փաստարկել է, որ իր և Պողոսյանների միջև հարաբերությունը թշնամական է և իր երեխայի կյանքին վտանգ է սպառնում Դատարանի կողմից դրսևորված ցանկացած հապաղման դեպքում։ Եվ արդեն մեկ տարի է ընթանում է դատաքննություն, խախտվել են քննությաև ողջամիտ ժամկետները, Դատարանի տրամաբանությամբ, այդ ժամկետը գործում է մանկահասակ երեխայի և Արմիևե Պողոսյանի կապի ամրապնդման և թուլացնում սեփակաև երեխային պահանջելու Աշլի Մինասի դիրքերը և պահանջի արդարացիությունը : 
Անհասկանալի է, թե որքանով է այս տրամանաբանությունը բխում երեխայի լավագույն շահերից և Կոնվենցիայի դրույթներից»:
Դատարանը խախտել է Կոնվենցիայի 6-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների դրույթները։
Թեև քննարկվող հարցը ճիշտ լուծելու առումով նշանակություն չունի երեխայի և Արմինե Պողոսյանի կապի ամրությունը, «սակայն ստացվում է, որ Դատարանը երեխային հորը/ծնողին/ վերադարձնելու հարցը կապում է ոչ թե օրինական ճանապարհով և օրենսդրական հիմնավորմամբ լուծումների, այլ Ա.Պողոսյանի կողմից ուժով և համառությամբ մանկահասակ երեխային, վերջինիս անօգնական վիճակից ելնելով` ապօրինի պահելու, իրական ծնողին չվերադարձնելու և Հայկ Մինասի հետ համատեղ կենցաղ վարելու վաղեմության հանգամանքի հետ։
Ներպետական դատական ատյանները Աշլի Մինասի գործերով ակնհայտորեն դրսևորում են խտրականություն և իրավական պաշտպանության ցանակացած եղանակ արդյունավետ չէ ներպետական Դատարաններում և դա պայմանավորված է համակարգերում առկա ձևավորված ավանդական կապերով և այլ գործոններով»,-հիմնավորումների մեջ նշել է ռազմական բժշկի ներկայացուցիչը։
Նրա բնորոշմամբ՝ իր հայեցողական իրավունքը Դատարանն օգտագործել է հօգուտ մյուս կողմի շահերի:  

Այդպես է վարվել նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ Աստղիկ Խառատյանի. մերժել է Սեդա Սաֆարյանի բողոքը և թույլ տվել, որ Զարուհի Նախշքարյանը ստեղծի երեխային վտանգելու ոչ օրինական և ոչ վերաբերելի հիմք, ինչը և արվել է:

Եվ ահա այս արհեստական հիմքով, դատարանը պետք է վճռի փոքրիկ Հայկի ճակատագիրը, և եթե նրան հանձնեն Արմինեին, ապա դա կդառնա երեխային ծնողից խլելու վտանգավոր նախադեպ:

Կստացվի, որ ՓՊ նախկին նախագահ, այժմ մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբիկ Սահակյանի փաստաբանաշինական դպրոցը՝ ի դեմս վերոնշյալ եռյակի, քանդում է ընտանիքի և պետության հիմքերը:

                                                               Էլմիրա Մարտիրոսյան

Լուսանկարում՝ Զարուհի Նախշքարյանը