запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

6 ամիս ժամկետ` աջակողմյան ղեկային համակարգի փոխարինմանը ձախակողմյան համակարգով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Բագրատ Բադալյանը կառավարության նիստին ներկայացրեց մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու որոշում։

Փոխնախարարի պաշտոնակատարի խոսքով՝ նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կընձեռի աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, Հայաստանի տարածքում մինչև 6 ամսվա ժամկետում իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգով, այնուհետև օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ոստիկանությունում և ազատ շահագործել: Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ թեթև մարդատար տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի տարածք ներմուծելու վերջնաժամկետը 2019 թվականի մարտի 1-ն է:

Նիստը վարող առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն արձագանքեց՝ այն մեքենաները, որոնք կուտակված են և նրանք, որոնք մինչև մարտի մեկը կհայտնվեն մաքսակետում, հնարավորություն կունենան այս մեխանիզմով փոխել ղեկը և շահագործել: Նա նաև հետաքրքրվեց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ տեղի ունեցած քննարկումներից՝ հարցնելով, թե արդյոք հիմնական մասն այս մոտեցման կողմնակի՞ց է, և ստացավ դրական պատասխան:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ այս կարգավորումը գործելու է մինչև 2019 թվականի մարտի 1-ը և կարևորեց, որ հասարակությունը տեղեկացված լինի, որ արգելքը շարունակելու է այդ ժամկետից հետո գործել:

Նյութի աղբյուրը՝ Հետք