запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Մանրամասներ՝ «Գոլդեն Փելեսի» եւ Մանվել Գրիգորյանի գույքի հետ կապված

Թե՛ Արմեն Ավետիսյանին, թե՛ Մանվել Գրիգորյանին պատկանող գույքի նվիրաբերության վերաբերյալ սպասում ենք վերջնական հանձնարարականի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:


«Նախ, պետք է համապատասխան դիրքորոշում իրավապահ մարմինների կողմից, որից հետո կառավարությունը հանձնարական է տալիս եւ սկսվում է գործընթացը: Կոնկրետ «Գոլդեն Փելիսի» հետ կապված ընթացակարգն ենք մշակում, որից հետո կառավարության որոշման համապատասխան նախագիծ կներկայացվի, ինչպես կարգն է կշրջանառվի եւ դրական եզրակացություն ստանալուց հետո կմտնի կառավարություն եւ կընդունվի նվիրատվություն ընդունելու մասին որոշումը, որից հետո արդեն նոտարական մնացած ընթացակարգերից հետո կհամարվի պետական գույք»,-ընթացակարգը բացատրեց Բաբայանը:

Ըստ Բաբայանի՝ նվիրատվությունից առաջ վարույթ իրականացող իրավապահ մարմնի եզրակացությունը կարեւոր է. «Որովհետեւ չի բացառվում, որ գույքն ապօրինաբար է ձեռք բերվել եւ ճիշտ չէ ընդունել: Մյուս կողմից էլ կառավարությունն ինքն է քաղաքական որոշում կայացնում՝ հաշվի նստելով կամ հաշվի չնստելով այդ որոշման հետ»,-ասաց նա:

Նարեկ Բաբայանի խոսքով, եթե ապօրինաբար է ձեռք բերվել այդ գույքը, ավելի հավանական է, որ բռնագանձվի: «Այդ պարագայում տրամաբանական չէ նման նվեր ընդունելը, բայց մյուս կողմից էլ  ժամկետների առումով շատ ավելի արդյունավետ կլինի նվեր ընդունել հիմա, քան սպասել դատական պրոցեսի ավարտին՝ մեկ տարի անց, կամ ինչքան կտեւի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է կառավարմանը, ասաց, որ չեն կարծում, թե լավագույնն իրենք կիրականացնեն եւ հավանական է, որ գույքի բալանսին գրանցվելուց հետո կարճ ժամանակում աճուրդ հայտարարվի, միջազգային հայտնի բրենդներին վաճառվի կամ հանձնվի կառավարման:

Ըստ նրա՝ առայժմ գույքերի գնահատում իրականացված չէ: Իսկ հարցին, թե բացի այդ երկու նվիրատվությունից, էլի՞ են եղել առաջարկներ, Նարեկ Բաբայանը նշեց, որ այլ անուն չի կարող ասել: «Մեզ մոտ առայժմ չկան դիմումները, չի բացառվում, որ դիմումներ կան, բայց ոչ Պետգույքի կոմիտեում»,-ասաց նա:

Մարզահամերգային համալիրում հայտնաբերված չարաշահումները կապված են եղել պահակախմբի աշխատակիցների թվի հետ: «Տենդերով պահակախմբում պետք է 24 հոգի աշխատեր, բայց 15 հոգի են աշխատում: Ամսական աշխատավարձի տարբերությունը շուրջ 1 մլն դրամի է հասնում, որը վճարվում է իրականում չկատարված գործի համար», - նշեց նա:

Ըստ Բաբայանի՝ կան կասկածներ, որ չարաշահումներ են տեղի ունեցել նաեւ սահադաշտ այցելած մարդկանց քանակը ցույց տալու մեջ. «Այն մուտքերը, որոնք ցույց են տվել, իրականությանը չեն համապատասխանում: Վստահաբար ավելի շատ մարդ է օգտվել սահադաշտից, քան ցույց է տրվել», - նկատեց նա:

Անդրադառնալով Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանի հետ պայմանագիրը չերկարաձգելուն՝ Բաբայանն ասաց, որ պայմանագրի չերկարաձգման մասին Ասատրյանը ծանուցված է եղել դեռեւս մայիս ամսից, բայց քանի որ դիմացը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն է եղել, նրանք որոշել են մի քանի ամիս երկարացնել պայմանագրի ժամկետը, մինչդեռ դրանից հետո պատշաճ ժամկետներում Ասատրյանին տեղեկացվել է, որ իր հետ պայմանագիրը չի երկարաձգվելու:

Բաբայանը տեղեկացրեց, որ Մարզահամերգային համալիրի տնօրենի համար անցկացվելիք նոր մրցույթը կհայտարարվի հունվարի վերջին:

Նյութի աղբյուրը՝ Հայկական ժամանակ