запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Մի գաղտնալսման պատմություն. հարցը շատ հստակ է դրված

Եվ այսպես, համացանցում հայտնվել է գաղտնալսված հերթական հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ իբր ԱԱԾ պետն ու ՀՔԾ տնօրենը Նիկոլ Փաշինյանից ցուցումներ են ստանում, թե ինչ որոշումներ կայացնել Ռոբերտ Քոչարյանի ու Յուրի Խաչատուրովի գործերով:

Հասկանալի է, թե ինչու է գաղտնալսումն ասպարեզ նետվել հատկապես հիմա. նախ՝ դա (հրապարակողների կարծիքով) կարող է ինչ-որ կերպ ազդել ընտրությունների արդյունքների վրա, եւ երկրորդ՝ Քոչարյանի փաստաբանները կարող են փորձել օգտագործել դա դատական գործընթացներում:

Բայց խնդիրը միայն դա չէ: Հրապարակումից հետո քաղաքական շրջանակներում ու սոցկայքերում աղմկոտ բանավեճ է սկսվել, թե ո՞րն է ավելի սարսափելի՝ այն, որ պետության առաջին դեմքի հեռախոսազրույցները գաղտնալսվո՞ւմ են (ինչն ինքնին ազգային անվտանգության լուրջ խնդիր է), թե՞ այն, որ պետության առաջին դեմքը միջամտում է դատական համակարգի գործունեությանը: Ամենամեծ աղմուկը, հասկանալի է, բարձրացրել են հանրապետականներն ու քոչարյանամերձ շրջանակները, բայց խնդիրն այն է, որ այս աղմուկի մեջ հարցի բովանդակային կողմն ընդհանրապես չի քննարկվում: Ինչի՞ մասին է խոսքը:

Հանրապետականներն ու քոչարյանամերձ շրջանակները արդեն երկու ամիս է խստագույն քննադատության են ենթարկում Նիկոլ Փաշինյանին, այսպես ասենք, երկու «կետերով»:

1. Նիկոլ Փաշինյանը միջամտում է դատական համակարգի գործունեությանը եւ ինքն է որոշում, թե ով պիտի «նստի» եւ ով՝ ոչ, ինչն անթույլատրելի է, որովհետեւ դատական համակարգը պիտի անկախ լինի, եւ բոլորը պիտի օրենքի առջեւ հավասար լինեն՝ անկախ զբաղեցրած դիրքից:

2. Նիկոլ Փաշինյանը մեծ, անուղղելի սխալ է գործել՝ փորձելով «փակել» Յուրի Խաչատուրովին, եւ դրա արդյունքում Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Փաշինյանը պիտի հաշվի առներ նրա կարգավիճակը եւ նման բան թույլ չտար:

Ակնհայտ է, չէ՞, որ այս երկու «մեղադրանքների» միջեւ հակասություն կա: Եթե բոլորն օրենքի առջեւ հավասար են, ուրեմն Յուրի Խաչատուրովը պիտի պատասխանատվության ենթարկվեր անկախ զբաղեցրած դիրքից: Բայց մյուս կողմից էլ՝ խոսքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող մարդու մասին է, իսկ ՀԱՊԿ-ն Հայաստանի անվտանգության համակարգի կարեւորագույն բաղադրիչներից է, հետեւաբար՝ Խաչատուրովի կարգավիճակի վերաբերյալ որեւէ որոշում այս կամ այն չափով առնչվում է մեր երկրի անվտանգության հետ: Իսկ անվտանգության երաշխավորը եւ թիվ մեկ պատասխանատուն վարչապետն է: Տրամաբանական է, չէ՞, որ վարչապետը պիտի անձամբ հետաքրքրվեր այդ հարցով: Ոչ թե դատաիրավական համակարգի գործունեությանը միջամտելու, այլ անվտանգությանն առնչվող կոնկրետ հարցը վերահսկողության տակ պահելու առումով: Ինչը եւ Նիկոլ Փաշինյանն արել է: Պատկերացնո՞ւմ եք, եթե ոչինչ չաներ: Իսկույն բոլոր կողմերից մեղադրանքներ կհնչեին, թե «չհասկացանք, Հայաստանը ներկայացնող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ գործ է հարուցվում, իսկ երկրի անվտանգության թիվ մեկ պատասխանատուն բացարձակապես չի միջամտո՞ւմ»:

Այսինքն՝ ի՞նչ է ստացվում: Հանրապետականները մի կողմից իշխանություններին մեղադրում են, որ չեն միջամտել եւ Խաչատուրովի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք չեն ցուցաբերել, մյուս կողմից՝ այդ միջամտության վերաբերյալ կասկածելի ապացույցները ներկայացնում են որպես մի չտեսնված-չլսված ոճրագործություն, բռնապետության հաստատման փորձ, «37 թվի վերադարձ» եւ այլն:

Նույնն էլ Քոչարյանի դեպքում է: Դա էլ է, չէ՞, ներկայացվում որպես ազգային անվտանգության խնդիր (որովհետեւ Քոչարյանը Պուտինի «անձնական ընկերն է»): Եվ նրա կալանքի հարցը ներկայացվում է որպես լրջագույն սպառնալիք հայ-ռուսական հարաբերությունների համար: Լավ, եթե այդպես է՝ էլ ինչո՞ւ եք զարմանում, որ Փաշինյանը նաեւ այդ հարցով է հետաքրքրվում (կամ անհրաժեշտ են համարում այդ մասին զեկուցել նրան): Բա խոսքը հայ-ռուսական հարաբերությունների մասին է, չզեկուցե՞ն:

Մի խոսքով՝ հարցը շատ հստակ է դրված: Կամ արդարադատության առջեւ բոլորը հավասար են՝ անկախ նրանից, թե պետության անվտանգության համար ինչ հետեւանքներ կունենա դա, կամ, եթե խնդիրն առնչվում է պետության անվտանգությանը, վարչապետը պիտի գոնե տեղյակ լինի գործընթացներից: Մեր դեպքում, բարեբախտաբար, գործել է երկրորդ տարբերակը:

Նյութի աղբյուրը՝ Հայկական ժամանակ