запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Քրեականացնելուց առաջ վիրավորանքի կատալո՞գ են թողարկելու

Արդարադատության նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ:

Նախագծով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել փաստաբանին կամ նոտարին (կապված նրա մասնագիտական գործունեության կամ լիազորությունների իրականացման հետ) վիրավորանք հասցնելու կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիք ներկայացնելու համար, սահմանել պատասխանատվություն փաստաբանին զրպարտելու համար:

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին շրջանում հաճախ են դարձել փաստաբաններին՝ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում վիրավորելու և զրպարտելու դեպքերը: Քիչ չեն նաև նոտարներին՝ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում վիրավորանք հասցնելու և նրանց նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքերը: Միաժամանակ հարկ է ընդգծել, որ միայն քաղաքացիաիրավական պատասխանատվությունը արդյունավետ միջոց չի հանդիսանում վերջիններիս արժանապատվությունը և գործարար համբավը պաշտպանելու համար: Այս տեսանկյունից, գտնում ենք, որ քրեական պատասխանատվություն նախատեսելը պրեվենտիվ (կանխիչ) նշանակություն կունենա», -նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Բայց որքանո՞վ է նպատակահարմար՝ քրեականացնել այդ արարքները, երբ օրինակ որոշ փաստաբաններ, նախկին իշխանության ներկայացուցիչներ առիթը բաց չեն թողնում լրատվամիջոցների, լրագրողների դեմ դատական հայցեր ներկայացնելու համար՝ անկախ դրանց հիմնավորվածությունից, և արդյո՞ք քրեականացման դեպքում այդ իրավունքը չեն չարաշահի և դարձնեն գործիք՝ «անցանկալի» լրատվամիջոցներին լռեցնելու, ազատ արտահայտվելու իրավունքը անհարկի խոչընդոտելու համար:

Այս հարցերի շուրջ lakmoes.am-ը զրուցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

«Միանշանակ, ընդհանրապես, վիրավորանքը, զրպարտանքը չպետք է քրեականացվի: Այսինքն, զրպարտանքի կամ վիրավորանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը չպետք է լինի: Կապ չունի՝ դա կլինի փաստաբան, դատավոր, թե սովորական քաղաքացի կամ լրագրող: Դա բազմիցս է քննարկվել այն ժամանակ, երբ այդ հոդվածները փորձեցին քրեականացնել: Հատկապես ովքեր էին դա փորձում առաջ տանել. իշխանության ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք, որոնք ուզում էին այդ զրպարտանքի, վիրավորանքի համար քրեական պատասխանատվության միջոցով ավելի մեծ պաշտպանվածության աստիճան ստանալ:

Եվ այս առումով ինքը ոչ միայն անհամաչափ է, այլ նաև անհիմն է, որովհետև կա նաև հանրային կարծիք, որը կարտահայտվի նաև սուր խոսքերի միջոցով , և չպետք է  ամենածանր, ամենասուր, անդուր ձևով կարծիքի արտահայտումը  քրեական հետապնդման ենթարկվի:

Կարծիքը կարող է քրեական հետապնդման ենթարկվել միմիայն, եթե դրանք պարունակում են սպառնալիք, ատելություն, թշնամանք՝ ըստ հատկանիշների, սեռային, ազգային, կրոնական և այլն: Այսինքն՝ որտեղ կա սպառնալիք կամ կոչ:Այսինքն դա արդեն կարծիք չէ, այլ գործողություն /կամ դրան մղելու խոսք-հեղ./ ...»,-նշում է իրավապաշտպանը՝ մանրամասնելով փաստաբանի կամ պաշտոնատար անձի գործունեությունը խոչընդոտելու հասկացությունն ու նրբերանգները:

Ըստ նրա՝  ցանկացած փաստաբանի, պաշտոնատար անձի գործունեության խոչընդոտում կարող է դիտարկվել այն գործողությունը, որը պայմանավորված է վերոնշյալ անձանց կողմից այդ պահին կատարվող գործի՝ հանրային շահի պաշտպանության հանգամանքով. «Այսինքն դու հանրային շահի գործողությունը խոչընդոտում ես և դու կարող ես խոչընդոտել արդարադատության իրականացմանը, որը պետք է քրեորեն հետապնդելի լինի: Իսկ փաստաբանը մասնակցում է արդարադատության իրականացմանը:

Այսինքն այդ նախագծի առաջարկությունը այսօրվա մի քանի միջադեպերի արձագանքն է, բայց դա անհամաչափ արձագանքէ: Օրինակ տեսեք վիրավորանք ասվածը ավելի շատ պայմանավորված է քաղաքական, իրավական մշակույթով, բայց միշտ կարող են լինել ոչ պոպուլյար թեմաներ, ոչ պոպուլյար մարդիկ և եթե դու զբաղվում ես քո գործունեությամբ, ու հավանական է, որ դու զբաղվես ոչ պոպուլյար թեմաներով՝ քո մասնագիտական թեմաները ներկայացնելով, կարող է լինել լրագրող կամ փաստաբան, դու պաշտպանված պետք է լինես, եթե նույնիսկ շատերի համար ընդունելի չլինես:

Դա նորմալ է, որ ընդունելի, ընկալելի չլինես, աննորմալ է, որ  ընդունելի, ընկալելի չլինելու փաստով սպառնալիք տեղան: Այսինքն խոչընդոտելու գործողությունը հավասարեցնել վիրավորանքի ու զրպարտանքի հետ,  նույնպես անհամաչափ է:

Հետո «վիրավորանքը»՝ այդ խոսքը կարող է ձեզ համար վիրավորանք է, իսկ մյուսը կարող է հուզմունքից ուշագնաց լինել: Այսինքն վիրավորանք արտահայտությունների գրավոր ցանկ ե՞ս դնելու, թե որ խոսքն է վիրավորական: Չես կարող վիրավորական խոսքերի կատալոգ հրատարակես:Այսինքն դա սուբյեկտիվ բան է: Բայց խոչընդոտելը արդեն կոնկրետ գործողություն կատարել է, որով խոչընդոտվում է անձի գործունեությունը:»

-Բայց մենք այժմ երկբևեռ վիճակում ենք. մի կողմից ասում են մամուլից, հանրությունից պետք է պաշտպանել անձանց, որոնց հասցեին սոցցանցերում, մամուլում մարդիկ էմոցիոնալ գրառումներ են կատարում, որովհետև տասնյակ տարիներ անզոր ու անլսելի են եղել, բայց մյուս կողմից պետք է պաշտպանել ազատ խոսքի իրավունքը: Այլ կերպ ասած՝ այդ «դամբան» քանդվել է, և իրավիճակի փոփոխությունից հետո մարդիկ ուղղակի պոռթկում են: Ինչպե՞ս հավասարակշռել այդ վիճակը, և որքանո՞վ է նորմալ այսօր առկա դատական գործերի ընթացքը  ԶԼՄ-ների դեմ, որոնք իմ դիտարկմամբ, շատանում են:

 -   Մենք խոսեցինք մի հանգամանքի՝ քրեականացման անհիմնության ու նաև վտանգավորության մասին, բայց մյուս հարցն էլ կա: Երբ մենք զրպարտությունը դիտարկում ենք քաղաքացիա-իրավական դաշտում, այստեղ զրպարտանքի և վիրավորանքի հիմքով դատական պահանջները դրամական տուգանքների ձևով չպետք է ունենան պատժիչ նշանակություն: Սա էլ երկրորդ կարևոր հանգամանքը:

Այսինքն դատարանը չպետք է կիրառի այնպիսի տուգանք, որն ունենա պատժելու իմաստ: Այլապես դու այնպիսի անհամաչափ բեռ ես դնում մարդու վրա, որ այդ ենթադրյալ դրամական տուգանքի փոխհատուցման չափը կստիպի մարդուն՝ զսպելու կամ սահմանափակելու իր կարծիքի ազատության իրավունքը...

Ցավոք, օրենսդրության մեջ 1 մլն, 2 մլն, շատ բարձր է նախատեսված՝ հաշվի առնելով Հայաստանում ամսական միջին եկամուտը,երբ աշխատավարձը օրինակ 150,000 դրամ է: Ստացվում է՝ մարդը պետք է 1-2 տարի աշխատի, ոչինչ չանի, որ կարողանա միայն այդ տուգանքները տա:

Իսկ ինչ մնում է ատելության խոսքին, միշտ բնորոշ է եղել, երբ մարդիկ բավական երկար ժամանակ զսպված են եղել՝ իրենց կարծիքը, վերաբերմունքը արտահայտելու, և դա կուտակվելուց հետո պոռթկացել է հեղափոխությունից հետո, մերժելու ձևով, փողոցներ փակելով և այլն: Խոսքի մակարդակով դա չի լինելու քաղցր գովասանքի խոսքերը: Անխուսափելի է, որ դա արտահայտվի տհաճ խոսքերով, և սրանում է կայանում, որ եթե երկիրը բնականոն զարգացման մեջ լիներ՝ իրավական պատասխանատվության և այլն, դու արդեն առիթը չէիր ունենա այդ դժգոհությունը կուտակելու, որովհետև մարդիկ վախենում էին, որ գործից կհեռացնեն և այլն, որովհետև ֆեյբուքյան կանտրոլ էր գնում, էդ ֆեյքերը բազմիցս օգտագործում էին թիրախավորելու համար: Ավելին, նույնիսկ քրեական պատասխանատվության հիմքով չէին հայտնաբերում...

Ցավոք սրտի այդ ատելության խոսքը արձագանքն է եղել այն անպատժելիության վիճակի, որում մարդիկ մշտապես գտնվել են: Դու դա չես կարող հաղթահարես կամ կասեցնես քրեական հետապնդման, գրաքննության միջոցով...

Ընդհանրապես սահմանափակումներով որևէ խնդիր չեն լուծում: Եվ այս առումով լրատվամիջոցները այլ առաքելություն ունեն:Լրատվամիջոցների մի մասի քաղաքական կողմնորոշվածությունը երկար ժամանակ եղել է լոյալության շրջանակում՝ նախորդ ավտորիտար համակարգում, քանի որ եթե լոյալ չլինեին, չէին կարող գործել: Հիմա այս նոր դաշտում, երբ ազատ են ու ճնշման տակ չեն, իրենք արդեն հստակ հանդես են գալիս ըստ իրենց քաղաքական ուժի նպատակահարմարության: Եվ հենցատելության խոսքի առաջացման պատճառներից մեկն էլ դա է, որ տալիս է ակնհայտ կեղծ տեղեկատվություն, որը մարդկանց մոտ, ովքեր ունեն այդ անձանց կամ երևույթների մասին հակառակ տեսակետ ու բավականաչափ տեղեկատվություն, այդ մարդկանց մոտ բնականաբար հակառակ ռեակցիա է առաջացնում, որ ակնհայտ ստում են:

Հիմա օրինակ լրատվական դաշտում նոր կողմնորոշումներ կան՝ կապված Քոչարյանի, ՀՀԿ-ի պրոպագանդիստների հետ: Խնդիրն էն չի, թե ինչ բառերով ես ներկայացնում տեքստը, խնդիրն այն է, որ դու կեղծ ես ներկայացնում տեքստը:

Դե հիմա տեսեք՝ մարդիկ կան, ասում են մարտի 1-ին զորքը չի եղել, ո՞նց չի եղել, ես տեսել եմ, դու ասում ես՝ զորքը չի եղել: Եվ դա չի կարա ռեակցիա չառաջացնի մարդկանց մոտ: Ու հետո մարդկանց մեղադրում են, թե ինչու են ատելության խոսք ասում, է դուք եք հրահրում: Վերջին հաշվով դու խաղում ես մարդկանց հուզմունքի վրա. մարդիկ ապրել են այդ ամենը, հետապնդումների են ենթարկվել և այլն: Ոնց որ հիմա ասում են, թե ընդդիմությունը, քաղաքացիներն են մեղավոր:

Այստեղ լրատվամիջոցսները պետք է պրոֆեսինալիզմ դրսևորեն.Այսինքն պետք է հաղթահարեն ֆինանսավորողի շահը, հասկանում ենք՝ դժվար է, բայց պետք է հնարավորինս անաչառ լինել:

Մենք վերջապես ունենք հնարավորությունը՝ իսկապես սովորել ապրել ազատության մեջ, առանց լարվելու:Այդ մշակույթը սովորելը ժամանակ է պահանջում՝ թե' լրագրողների դեպքում, թե' քաղաքացիների, պաշտոնյաների, բիզնեսմենների, ովքեր արդեն էդ «դաբրոյի» կարիքը չունեն ...Ուղղակի քո խելքը պիտի աշխատեցնես և փորձես  /ադապտացվել այդ վիճակին ու հոսքին՝ առանց վիրավորանքների:

Բա Սերժ Սարգսյանին, Արզուման և Հայկ Հարությունյաններին չենք հարցաքննելու՞ մարտի 1-ի գործով

-Մարտի1-ի գործով ի՞նչ մտահոգություններ ունեք:  

Մարտի 1-ի գործը մի այնպիսի ծավալ է կրել մարդկանց ներգրավման առումով, որ դա բնականաբար պետք է փաստագրվի, և չպետք է այդ փաստագրումները, հիմնավորումները լինեն էպիզոդիկ: Դա պետք է անել ամբողջության մեջ:

Բայց մի բան կա, որ ես չեմ տեսնում. պետական մակարդակով այդ կազմակերպված հանցագործության գործով մենք չգիտենք, թե նախաքննության փուլում ինչքան մարդ ա հարցաքննվել, բայց բուռն ձգտում, որ գնան վկայություններ տան, ես չեմ տեսնում: Հիմա պետք է մտածել՝ գուցե ՀՔԾ-ն էլ ունի մտահոգություն, որ եթե ինքը հրապարակավ ինչ-որ բան ասի, գուցե այդ մարդիկ ճնշմա՞ն ենթարկվեն... Հետևաբար, այն մարդիկ, որոնց նկատմամբ քրեական գործով խափանման միջոց կալանք է կիրառվել, առավել քան հիմնավոր է, որ կարող են ազդել:

Կամ այդ ջանքը, որ ժողովուրդ ջան, եկեք ցուցմունք տվեք, չեմ տեսնում: Չէ՞ որ հազարավոր մարդիկ են վկա են եղել, ոմանք տուժել են, մարտի մեկից հետո արտագաղթել են: Այդ ամեն ինչը պետք է փաստագրվեն, ու նաև մեղադրանքի հոդվածները շատանան՝ սեփականության զրկման..., էլ չասեմ՝ 100-ից ավելի քաղբանտարկյալների մասին, ովքեր դատապրտվեցին, ազատազրկվեցին:

- Բայց առանցքային անձինք կան, ովքեր տարօրինակ պայմաններում սպանվում են, մահանում. մամուլում տեղեկություններ եղան մարտի 1-ի դիպուկահարի սպանության մասին, Սահմանադրական դատարանի անդամին զանգած անձի մահվան մասին, ով ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պետք է ՍԴ-ին փոխանցեր Քոչարյանի հրահանգը՝ ընտրությունների արդյունքները լեգիտիմ ճանաչելու մասին:

- Ինձ դա էնքան չի մտահոգում: Հնարավոր չէ բոլորին ոչնչացնել:  Բայց կարծես թե չկա այն ուղերձը, որ եթե օրինակ ես ցուցմունք տամ, իմ անվտանգությունը, ապահովվածությունը երաշխավորված կլինի պետական մարմնի կողմից, օրինակ՝ զինվորականության և այլն: Այդտեղ է խնդիրը:

Սա կազմակերպված բնույթի մասին է խոսքը. Գուցե արվում է, ես տեղյակ չեմ, բայց բավականին հարցեր կան. օրինակ Սերժ Սարգսյանը հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ, որտե՞ղ է եղել և այլն: Կորպուսների հրամանատարները, մյուսները՝ ո՞վ որտեղ է գտնվել, ի՞նչ գործողություններ է կատարել, ի՞նչ հրահանգներ է ստացել, ու՞մից:  Հայկ Հարությունյանը հարցաքննվե՞լ է, թե ոչ, նա է ոստիկանապետը եղել, որտե՞ղ է եղել Արզուման Հարությունյանը / ԱԱԾ Երևան քաղաքի պատասխանատու/, իսկ հիմա՞ որտեղ է՝ ԱԱԾ պետի տեղակալ: Նրա ենթական կխոսի՞, եթե նա ԱԱԾ պետի տեղակալ է: Ես խոսում եմ կոնկրետ համակարգի ներսում տեղեկացված մարդկանց ապահովության, անվտանգության երաշխիքների տեսանկյունից...

                                                                                            Էլմիրա Մարտիրոսյան