запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Հայտարարություն. լրահոսի ժամանակավոր սահմանափակում՝ խոսքի ազատության իրավունքը դատարաններում պաշտպանելու համար

Որոշ փաստաբաններ, կարծես, որոշել են անտեղի ու նույնաբովանդակ հայցերով և  հետևողականորեն խոչընդոտել կամ դժվարին դարձնել լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, ընկերությունների, լրագրողների աշխատանքը:

Lakmoes.am կայքը /ինչպես նաև 1in.am կայքի/ ևս այդ անձանց թիրախում է: Թե ովքեր են նրանք, շատերն արդեն գիտեն, շատերն էլ դեռ կիմանան, սակայն այս պահին նման հայտարարության անհրաժեշտությունը պայմանավորված է առավելապես մեր ընթերցողների շահով. Իրազեկում ենք, որ դատական սերիալային հայցերին նախապատրաստվելու և խոսքի ազատության իրավունքը պաշտպանելու ծանրաբեռնվածությունը ժամանակավորապես ազդելու է կայքի լրատվական հոսքի վրա՝ սահմանափակելով այն: Ուստի, հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը:

Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ, ընդդեմ Lakmoes.am կայքի հիմնադիր կազմակերպության /ՀԿ-ի/ 3 հայց կա դատարաններում, որոնցով մի քանի միլիոն են պահանջում ՀԿ-ից և հոդվածի հեղինակից /ինչպես նաև հոդվածը հրապարակած 1in.am կայքի հիմնադրից/:

Հիշեցնենք, որ պատվի, արժանապատվության և գործարար համբավի վերաբերյալ հայցերից մեկը՝ հակընդդեմ հայցի հետ միասին, դատարանում է արդեն 1,5 տարի, սակայն տեղից գրեթե չի շարժվել, որովհետև  հայցվոր փաստաբանները տևական ժամանակ չէին ներկայանում նիստերին, իսկ մինչ այդ նրանց հայտնած տեղեկությունից մոլորության մեջ հայտնված դատավորը փորձել էր որդեգրության մասին «կեղծ» տվյալ մտցնելով ծանուցման թերթիկի մեջ՝ «հիմնավորել» դռնփակ դատական նիստ անելու՝ իր որոշումը: Այժմ այդ դատավորը տեղափոխվել է այլ դատարան՝ գործը փոխանցելով մեկ այլ դատավորի:

Առաջին գործի ծանուցմանը զուգահեռ դատարանից ստացել ենք երկրորդ դատական հայցը մեկ այլ դատավորից՝ կրկին նույն հայցվոր անձանցից, նրանց ազգականներից ու ներկայացուցչից՝ նույն փաստական հանգամանքներով, և սպասվում է նաև երրորդ հայցը:

Նախապես վստահեցնում եմ մեր ընթերցողներին, որ թեև մի կողմից, փաստացի անհնարին է դառնում  կազմակերպության բնականոն գործունեությունը և այլոց իրավունքների պաշտպանության գործառույթը, սակայն մյուս կողմից՝ «Լակմուս»-ը պատրաստ է և շահագրգռված՝ դատարանում բացահայտելու ռազմական բժշկի՝ խնդրո առարկա գործերի հետ կապված իրեն հայտնի փաստերը, բոլոր հանգամանքները, պարզելու պաշտոնյա և ոչ պաշտոնյա անձանց դերակատարությունը սփյուռքահայ բժշկի ունեզրկման գործում:

Մենք հաստատակամ ենք՝ դատարանում պաշտպանելու մեր ազատ արտահայտվելու  իրավունքը՝ ի շահ հանրության, քանի որ համոզված ենք, որ առատ հայցերի իրական նպատակը մեզ լռեցնելն է՝ աշխատանքային, նյութական ծանրաբեռնվածության և հոգեբանական ճնշման միջոցով:

Սպասենք զարգացումներին, իսկ մինչ այդ կրկին անգամ հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը՝ տեղեկացված լինելու իրավունքից ժամանակավորապես և ոչ մեր մեղքով զրկելու համար:

Հ.Գ. Հայտարարությունը կոնկրետ իրավիճակի արձանագրումն է, սակայն վտանգ կա, որ անհիմն հայցերի առատությունը կարող է արգելակել  թավշյա հեղափոխությունից հետո սկսված ժողովրդավարական, կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացները, վարկաբեկել այն՝ հանգեցնելով խոսքի ազատության իրավունքի անտեղի սահմանափակման...

                                                                                                                                                                                                                                                                    «lakmoes.am» 

                                                            Պատասխանատու՝ Էլմիրա Մարտիրոսյան