запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Վճռաբեկ դատարանը գաղտնի որոշու՞մ է կայացրել. ինչու՞ են թաքցնում

Դատական համակարգում տեղի ունեցող խառնաշփոթ վիճակից, փոփոխություններից ամենապաշտպանվածը մինչ օրս կարծես վճռաբեկ դատարանն է: Ատյան, որի անարդյունավետության մասին հիշատակեց նաև ՄԻԵԴ-ը:

Եթե հավատալու լինենք մամուլում շրջանառվող տեղեկություններին, ապա իշխանությունը փորձում է կարգապահական վարույթներով անհանգստություն մտցնել նաև երրորդ ատյանում՝  Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում... Դրա անհրաժեշտությունը վաղուց կար, քանի որ որոշ երևույթներ իսկապես ակնառու են և անտեղի նյարդայնացնող:     

  «Լակմուս»-ը ավելի վաղ անդրադարձել է խարդախության զոհ դարձած Կարինե Երեմյանի գործին, որով առկա երկու դատական ակտերի /քաղաքացիական և քրեական/  միջև կա հակասություն: Այժմ  վճռաբեկ դատարանը պետք է օբյեկտիվորեն հարթի այդ հակասությունը, որպեսզի այն չդառնա վտանգավոր և կոռուպցիոն նախադեպ:

Կարինե Երեմյանի դատավարական հակառակորդի վճռաբեկ բողոքը տեղ է հասել  2017թ. դեկտեմբերին: Անցել է  1 տարի 3 ամիս, սակայն դատական ակտը՝ չկա ու չեն տեղեկացնում, թե՝ ինչու: 

Երևանի բնակիչ Կարինեն ահուդողով է սպասում այդ որոշմանը, որ հանկարծ իր բազմանդամ ընտանիքին, մանկահասակ երեխաներին, նորածին թոռնիկին չզրկեն միակ տանիքից, ինչպես տարիներ շարունակ եղել է խարդախների թակարդներում հայտնված շատ ու շատ ընտանիքների  հետ:     

Հիշեցնենք, որ 8տարի դատական  քաշքշուկի մեջ գտնվող Երեմյանների գործը  վճռաբեկ դատարանը ստացել է 2017թ.-ի դեկտեմբերի 28-ին:  Այն վարույթ է ընդունել դատավոր Ռուզաննա Հակոբյանը  /այժմ՝  Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահն է/, իսկ  28.03.2018թ.ին  գործը վերամակագրվել ու  փոխանցվել է մեկ այլ դատավորի՝ Արտակ Բարսեղյանին: Վերջինս հարակից դատավորների հետ պետք է որոշի՝ ընդունու՞մ է Կարինե Երեմյանի ընտանիքին տնից զրկող դատավարական հակառակորդի վճռաբեկ բողոքը, թե՞ մերժում :

Նկատենք, որ Արտակ Բարսեղյանը այս գործով չպետք է զեկուցող լիներ, քանի որ նախկինում նա քննել է նույն անձանց միջև նույն առարկայի շուրջ դատական վեճերից մեկը /բնակարանի գրավի և փոխառության պայմանագիրը անվավեր ճանաչելու պ/մ/  և կայացրել  դատական ակտ /2012թ.-ին/, որը բովանդակային առումով հակասում է կամ կարող է հակասել ներկայում վիճարկվող դատական ակտերին:  Այլ կերպ ասած՝ արդեն ունի հստակ դիրքորոշում խնդրո առարկայի վերաբերյալ և այժմ կդժվարանա կամ չի կարողանա կայացնել այդ որոշմանը հակասող այլ ակտ:         

Հիշեցնենք, որ խոսքը վիրահատության համար շտապ գումար փնտրելու պատճառով խարդախության որոգայթում հայտնված ընտանիքի մասին է. վերցրած 3,300 դոլարի դիմաց կարող է կորցնել միակ կացարանը՝ բնակարանը, եթե չտա միջնորդ Արտակ Մարտիրոսյանի ծանոթ Նարինե Ասատրյանի պահանջած 15,000 դոլարը: 

2 դատական ակտերի՝ քաղաքացիական և քրեական, հակասությունը կայանում է նրանում, որ քաղաքացիական գործով նշվել է, որ Արտակ Մարտիրոսյանն իր ծանոթ Նարինե Ասատրյանից վերցրել է իբր 15.000 դոլար՝ Երեմյաններին փոխանցելու նպատակով, իսկ Արտակ Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական գործով՝ 11.000 դոլար:  Ու չնայած Երեմյանները բնակարանի գրավի և փոխառության պայմանագրով  իրենց բարեկամուհու ծանոթ Արտակ Մարտիրոսյանից ստացել են ընդամենը 3300 դոլարին համարժեք գումար, սակայն Նարինե Ասատրյանը ցանկացել է Արտակին տված գումարը վերադարձնել Երեմյաններից՝ 15,000 դոլարի չափով: Այն ստանալու համար փորձ է արվում՝ Երեմյաններից վերցնել Երևանում գտնվող երեքսենյականոց բնակարանը:   

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ ի պատիվ դատավոր Արթուր Մկրտչյանի, կանխել է այդ վտանգավոր նախադեպը, օբյեկտիվորեն շտկել է նշյալ հակասությունը՝ հիմնվելով գործով  ձեռք բերված ապացույցների, հանգամանքների բազմակողմանի վերլուծության վրա:  Գործարքը արդարացիըորեն կնքված է համարել 3,300 դոլարի մասով:

Նարինե Ասատրյանը դժգոհ է մնացել դատական ակտից և վերաքննիչ բողոք բերել դրա դեմ, ինչը վերաքննիչ քաղաքացիական դատարանն արդարացիորեն մերժել է՝ դատական ակտը թողնելով ուժի մեջ:

Բողոքաբերի բողոքի հիմնական «փաստարկն» այն է, որ առաջին ատյանի դատարանը պետք է մերժեր հայցը, որովհետև վաղեմության 3 տարվա ժամկետն անցել էր. Երեմյաններն՝ իրենց խաբված լինելու մասին իմացել են 2012թ.:

Սակայն բողոքի պատասխանում Երեմյանները հակադարձել են, որ այդ ժամանակ են «գլխի ընկել» և սկսել իրենց իրավունքը պաշտպանել իրավապահներին դիմելով, դատական հայց ներկայացնելով, իսկ խարդախության փաստը հաստատվել է Արտակ Մարտիրոսյանի վերաբերյալ 2014թ-ին կայացված դատավճռով: Ուստի վաղեմության ժամկետների խախտում տեղի չի ունեցել:

Ն. Ասատրյանը նաև վճռաբեկ բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Բողոքի պատասխան է ներկայացրել Երեմյանների շահերի ներկայացուցիչը, սակայն վճռաբեկ դատարանը լռում է, ինչը լուրջ կասկածների տեղիք է տալիս. Գուցե գաղտնի որոշու՞մ են կայացրել և չեն հրապարակում, կողմին չեն ուղարկում, որովհետև օբյեկտիվ չէ՞... Ձգձգում են, որ ՄԻԵԴ դիմելու ժամկետը լրանա և այդ հնարավորությունի՞ց էլ զրկեն մարդկանց...   

Բայց դա առայժմ մտավախություն է: Հուսանք, որ այդպես չի լինի և դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ պաշտոնանկ անելու հերթական ահազանգը չի լինի: Հետևենք՝ կտեսնենք:

                                                                                      Էլմիրա Մարտիրոսյան