запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ռաֆիկին չեն «բռնաբարել», բայց համ տուն են տվել, համ՝ պետության հողի սեփականության վկայական

Մի ժողովրդական խոսք կա՝ «բախտի տերը թաղեմ՝ համ մարդ ունի, համ սիրած, երեկ էլ բադեզդում բռնաբարել էին...»: Բայց մի անհանգստացեք՝ Ռաֆիկին չեն «բռնաբարել», ուղղակի նրա բախտը բերել է «հովանավորների» հարցում. Պետությունից բնակարան է ստացել, հետո դրա դիմաց պետությանը հանձնած հողը սեփականացրել ու աչք դրել նախկին հարևանի կիսախարխուլ տան ու տարածքի վրա՝ խանգարելով սեփականաշնորհմանը:

Իրավազուրկ հարևանն էլ Սվետիկ Հունանյանն է. մարտի 28-ին նա եկել էր դատարան՝ մասնակցելու 10 տարի ձգվող դատական քաշքշուկի հերթական նիստին և դատավոր Երեմ Եսոյանին ներկայացնում էր իրականությունը: Նրա խոսքով՝ Ռաֆիկ Իսրայելյանը պետությունից տուն է ստացել Երևանում, մեծացրել երեխաներին արևկող բնակարանում, հարմարավետ պայմաններում, բայց թաքցրել է տուն ստանալու փաստը ու սեփականացրել նախկին հողը: Իսկ իրենք կես դար ապրում են այդ հողի վրա, բայց չեն կարողանում օգտվել իրենց իրավունքներից՝ սեփականացնել տիրապետած հողն ու տունը, քիչ թե շատ  բարելավել պայմանները. Ասում է՝ ես էլ եմ ուզում, որ իր երեխաներն ու թոռնիկները արևոտ տուն ունենան, բայց ստացվում է, որ իրենք այդտեղ որևէ  իրավունք չունեն...       

lakmoes.am-ը  նախկինում անդրադարձել է այս գործի նախապատմությանը, եղել է տարածքում, տեսանկարահանել, արձանագրել աղբանոցի վերածված տարածքը, որտեղ Իսրայելյանները չեն ապրում: Այդ ամենը տեսել են նաև տեղատեսություն արած դատավորները, որոնցից ոմանք աչք են փակել ու ոչ օբյեկտիվ դատական ակտերով՝ Իսրայելյաններին տվել պետության հողը սեփականացնելու իրավունք:  

      

Երևանի սեփականությունը վերցրել են և անհիմն վկայականով ֆռֆռում են

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակներից ոչ միայն մարդկանց մասնավոր սեփականությունն է խլվել, այլ նաև պետության սեփականությունը: Փաստաթղթերով օրինականացված շատ անօրինություններ ոսկորի պես մնացել են պետության ու մարդկանց կոկորդին, որովհետև այն չեն կարողանում վերացնել, բայց չեն էլ կարողանում իրականացնել…

Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող այդպիսի մի գույքի էլ վերատիրացել են կասկածելի հովանավորներ ունեցող Իսրայելյան եղբայրները, որոնցից արդեն 14տարի, տուժում են կիսախարխուլ տանը ապրող՝ նրանց նախկին հարևաններ Սվետիկ Հունանյանի և Գառնիկ Մելոյանի ընտանիքը:

Երևան քաղաքի Նոր Արեշի 11-րդ փողոցի թիվ 84 հասցեում, որտեղ արդեն 45 տարի բնակվում է Մելոյանների ընտանիքը, նախկինում ընդհանուր բակ է եղել մի քանի պատկից հարևաննների համար: Այդ հասցեից բոլորը, այդ թվում՝ Ռաֆիկ Իսրայելյանի ընտանիքը, տուն են ստացել պետությունից ու գնացել, իսկ նրանց պատկանող տարածքներն անցել են պետությանը՝ որպես սեփականություն:

Պետությունը միայն Մելոյաններին չի հասցրել բնակարանով ապահովել, քանի որ ԽՍՀՄ-ը փլուզվել է, և բնակարան հատկացնելու սկսված գործընթացը թերի է մնացել: Այսինքն՝ պետությունը չի կատարել իր պարտավորությունը, և Մելոյանները, ստիպված, մինչ օրս բնակվում են այդ կիսախարխուլ, խոնավ տանը, որը ո՛չ կարողանում են սեփականացնել, ո՛չ վերանորոգել …Իսրայելյանների պատճառով:

Ռաֆիկ Իսրայելյանը, տուն ստանալուց հետո, աչք է դրել իր հին հասցեի վրա. տան իր մասը դարձրել է աղբանոց և կոռումպացված պետական համակարգի տարբեր օղակների ու դատարանների միջոցով ձեռք է բերել իրականությանը չհամապատասխանող տվյալների վրա հիմնված դատական ակտ, ապա՝ սեփականության վկայական, որի հիմքը դատարանը մասամբ վերացրել է: Բայց Ռաֆիկ Իսրայելյանը շարունակում է օգտագործել վերացման ենթակա վկայականը, այնտեղ ապրող հարևանին էլ դատարանով զրկում է տան միակ մուտքից, քանի որ այն ներառված է Իսրայելյանի սեփականության վկայականում: Խոսքը 51քմ բակային տարածքի մասին է, որտեղով ելումուտ են անում Մելոյանները:

 Բանն այն է, որ Էրեբունու կաշառք «չսիրող» մի դատավոր, անտեսելով Իսրայելյանների տուն ստանալու հանգամանքը, 2005թ. կայացված դատական ակտով հին հասցեից 280քմ տարածք հատկացրել է Իսրայելյաններին:

Քանի որ վճիռն անհասկանալի է եղել տարածքը սահմանազատելիս, շահագրգիռ կողմը դիմել է դատավորին՝ վճռի պարզաբանում ստանալու համար: Դատավորն էլ, փոխանակ  պարզաբանում տա, թե վիճելի հասցեի ընդհանուր տարածքի որ մասից պետք է «գողանան» ու տան Իսրայելյաններին, 51քմ տարածքն էլ մտցրել է պարզաբանման մեջ  ու տվել նրանց, որ սահմանազատեն: Ստացվել է, որ Իսրայելյաններին պետք է հատկացնեն ընդհանուր 331քմ տարածք:

Այսինքն՝ դատավորի վճռի և դրա բաղկացուցիչ մաս կազմող պարզաբանման հիմքով ԿԱ անշարժ գույքի կադաստրը տվել է սեփականության իրավունքի վկայական 331 քմ-ի չափով: Ընդ որում՝ պետական սեփականություն հանդիսանալու հանգամանքը քողարկելու և օրենքը շրջանցելու համար Իսրայելյանների «սեփականության» հասցեին ավելացվել է մեկ տառ՝ «ա». Վկայականը տրվել է Նոր Արեշի 11-րդ փողոցի թիվ 84 ա հասցեով, որպեսզի ավելի հեշտ լինի անհրաժեշտության դեպքում մանևրելը և հետագայում Մելոյաններին տարածքից դուրս մղելը:

Մելոյանները բողոքարկել են վճիռը վերաքննիչ դատարան, որն էլ մասամբ բեկանել է դատական ակտը՝ պարզաբանման մասով, քանի որ առաջին ատյանի դատարանը դուրս է եկել հայցապահանջի շրջանակներից և առանց դատաքննության 51 քմ հատված հատկացրել է հայցվորներին՝ դրա պահանջի բացակայության դեպքում:

Այսինքն՝ Իսրայելյաններին տրված սեփականության իրավունքի վկայականի (331 քմ-ի հատկացման չափով) իրավական հիմքը մասամբ վերացվել է, և 51 քմ տարածքը մնացել է կռվախնձոր:

Եվ ահա, այդ կռվախնձորի պատկանելության հարցը լուծելու համար կողմերը դիմել են դատարան:

Ռաֆիկ և Սամվել Իսրայելյանները դիմել են դատարան՝ ընդդեմ Սվետիկ Հունանյանի և Գառնիկ Մելոյանի՝ առանձնացված հողամասի և մուտքի սահմանազատման խոչընդոտները վերացնելուն պարտավորեցնելու պահանջով:

Պատասխանողները խնդրել են մերժել պահանջը և հակընդդեմ հայց են ներկայացրել դատարան՝ ընդդեմ Իսրայելյան եղբայրների՝ սեփականության իրավունքը մասնակի դադարեցնելու և այդ մասով գրանցամատյանի գրառումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:

Դատարանն ընդունել է վարույթ և որոշել այն քննել սկզբնական հայցի հետ համատեղ:

Հակընդդեմ հայցվորների միջնորդությամբ դատարանը որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկացնող երրորդ անձ է ներգրավել ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեին:

Հակընդդեմ հայցվորների միջնորդությամբ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր՝ Ե. Եսոյան/2017թ.-ին նշանակել է դատաշինարարատեխնիկական փորձաքննություն, և փորձագետին պարզաբանման համար առաջադրվել են հետևյալ հարցերը՝

1. Որքան են կազմում Նոր Արեշի 11 փողոց 84 հասցեների /84Ա/ օրինական և անօրինական հողամասերը և շինությունները,

2. Ինչպե՞ս է հնարավոր ընդհանուր գույքից առանձնացնել 2005թ. հուլիսի 11-ի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտով ճանաչված Ռաֆիկ և Սամվել Իսրայելյանների 280 քմ տարածքը,

3. Ռաֆիկ և Սամվել Իսրայելյանների սեփականության վկայականում նշված 331 քմ հողամասից ինչպե՞ս է հնարավոր առանձնացնել 51 քմ կիսաքանդ շինությունը (ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից որոշմամբ վերացված տարածքը), ում կողմից է այն փաստացի օգտագործվում և տեղանքում ում զբաղեցրած տարածքին է մոտ:

Փորձագետը, ելնելով իրեն տրամադրված ելակետային տվյալներից և կողմերի հայտնած տեղեկություններից, վերոնշյալ հարցերի վերաբերյալ հանգել է այսպիսի հետևության.

1. Նոր Արեշի 11 փողոցի 84ա հասցեի կողմից փաստացի օգտագործվում է 49, 5 քմ օրինական շինություններով ծանրաբեռնված հողամաս, 229, 65 քմ շինություններից ազատ օրինական հողամաս: Ըստ սեփականության վկայականի՝ հատկացված հողամասից 51,85 քմ մակերեսով կիսաքանդ ինքնակամ շինություններով ծանրաբեռնված հողամասը փաստացի օգտագործվում է 84 հասցեի սեփականատերերի կողմից, ինչպես նաև կողմերը փաստացի օգտագործում են 85,5 քմ՝ կարգավիճակը չորոշված շինություններից ազատ հողամաս,

Նոր Արեշ 11 փողոցի 84 հասցեի սեփականատիրոջ կողմից փաստացի օգտագործվում է 87,1 քմ ինքնակամ շինություններով ծանրաբեռնված հողամաս, 60,0 քմ օրինական հողամասում շինություններից ազատ հողամաս, 51,85 քմ թիվ 84ա հասցեի օրինական հողամասից կիսաքանդ շինություններով ծանրաբեռնված հողամաս.

2. Ընդհանուր գույքից հնարավոր չէ առանձնացնել 2005թ. հուլիսի 11-ի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտով ճանաչված՝ Ռաֆիկ և Սամվել Իսրայելյանների 280 քմ տարածքը՝ պահպանելով… Քաղաքաշինության …նորմի պահանջները,

3. …Նոր Արեշ …84ա հասցեի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի 331,0 քմ մակերեսով հողամասից 51,0 քմ կիսաքանդ շինությունների փաստացի մակերեսը կազմում է 51,85 քմ, որն օգտագործվում է 84 հասցեի սեփականատերերի կողմից և մոտ է նրանց կողմից օգտագործվող շինություններին, իսկ ինչ վերաբերում է այդ հողամասի առանձնացմանը, ապա պետք է նշել, որ պահպանելով փորձաքննության կատարման ժամանակահատվածում գործող Քաղաքաշինության …նորմի պահանջները, հնարավոր չէ առանձնացնել այդ հողակտորը:

Մարտի 28-ի նիստի մասին պատշաճ ծանուցվել, բայց դատարան չէին ներկայացել ԱԳ Կադաստրի, քաղաքապետարանի ներկայացուցիչները, ինչպես նաև եզրակացություն տված փորձագետը, ինչը անհանգստացրեց Իսրայելյանների փաստաբանին: Վերջինս ասաց, թե հարցեր ունի նրան: Դատավորը  հակադարձեց՝ կհասցնի, երբ այդ փուլը գա:  

Այդուհանդերձ, դատական նիստն սկսվեց. դատարանը որոշեց՝ լսել սկզբնական հայցը, հարցերը, հակընդդեմ հայցը, առարկությունները, իսկ հետո անցնել ապացույցների հետազոտմանը: 

Կողմերը չընդունեցին միմյանց՝ վերը նշված հայցապահանջները, առարկեցին: Սկզբնական հայցվորը համաձայն չէր նաև Փորձագետի եզրակացության հետ, իսկ հակընդդեմ հայցվորը դեռ նախորդ նիստում էր նշել, որ վերապահումներ ուներ:

Սկզբնական հայցվորների ներկայացուցիչ Արսեն Գրիգորյանն ասաց, որ համաձայն չէ փորձագիտական եզրակացության հետ, որովհետև եզրակացության մեջ փորձագետը հակառակ կողմին ներկայացրել է որպես սեփականատեր, բայց սեփականատերն այդտեղ դատարանի որոշմամբ իր վստահորդներն են: Նշեց նաև, որ Մելոյանների զբաղեցրած տարածքն էԵրևան համայնքի սեփականությունը /մինչդեռ այդ ամբողջ տարածքը իրականում գտնվում է մեկ հասցեի տակ, որի հետ Իսրայելյաններն այլևս չպետք է գործ ունենային նույնիսկ 1քմ-ի չափով-հեղ./:

Հակընդդեմ հայցվորներն էլ ասացին, որ պետք չէ «սեփականություն» բառից կախվել, փաստերը խեղաթյուրել, մանավանդ որ իրենք կես դարայդտեղ են ապրում, իսկ Իսրայելյաններն այդտեղից տուն են ստացել և 30 տարի առաջ հեռացել, այդտեղ չեն ապրում: Այդ պարագայում իրենք ինչպե՞ս կարող են խոչընդոտել նրանց՝ մուտքից օգտվելու գործընթացին: Ընդհակառակը՝ Իսրայելյաններն են խոչընդոտում իրենց.  իրավասու պետական մարմինը, քաղաքապետարանը չի մերժում իրենց, այլ առաջարկում է հստակեցնել տան մուտքի հարցը,չափագրում անել՝ սեփականացնելու համար:

Մելոյանների շահերի ներկայացուցիչն ասաց, որ Իսրայելյանների հայցապահանջը պետք է մերժվի, քանի որ այն չի բխում գործի նյութերից, օբյեկտիվ հանգամանքներից: Սեփականության իրավունքի վկայականի համար հիմք հանդիսացած դատական ակտի բաղադրիչներից մեկը /«պարզաբանումը»/ վերաքննիչը վերացրել է՝ այն դարձնելով հիմնազուրկ: Եվ Իսրայելյանները խուսափել են երկրորդ անգամ դիմել նույն դատարան, պնդել պահանջը և ստանալ կադաստրի պահանջած պարզաբանումը՝ իրենց հատկացված տարածքի իրական չափի և սահմանազատվելիք հատվածի մասին:

Այդպես էլ իրավական, օրինական որևէ փաստաթղթով չի հիմնավորվել, թե ինչպես է 280 քմ.-ի հայցի ներկայացրել, 280 քմ-ի վերաբերյալ վճիռ ստացել, բայց սեփականության վկայականում դարձել 331 քմ:   

Այժմ Իսրայելյաններն այդ անհիմն վկայականը ձեռքներին «ֆռֆռում են»:

Ի դեպ, լավ կլիներ՝ քաղաքապետարանի ներկայացուցիչն ի վերջո գար և դատարանում հստակ հայտարարեր, որ Իսրայելյաններին ապօրինաբար տրված հատվածըԵրևան համայնքի սեփականությունն է (ինչի մասին անընդհատ բարձրաձայնել են հակընդդեմ հայցվորները):

Տեղեկացնենք նաև, որ մինչ սեփականության վկայական տալը քաղաքապետարանն իր առարկություններն է ներկայացրել դատարան՝ փաստարկված ներկայացնելով, թե ինչու է դեմ Իսրայելյանների սեփականատեր դառնալուն, սակայն ինչ-որ ուժ ստիպել կամ համոզել է՝ չպնդել պահանջը…Եվ քաղաքապետարանը բազմանշանակ լռել է…

Ինչ վերաբերում է հակըննդեմ հայցին, ապա Իսրայելյանների ներկայացուցիչը խնդրեց այն կարճել, քանի որ նույն անձանց միջև նախկինում քննված և ավարտված գործը կա, նաև միջնորդեց՝ հայցային վաղեմություն կիրառել՝ անտեսելով, որ Իսրայելյանները իմանալուց 10 տարի անընդմեջ պայքարել են իրենց իրավունքների համար: 

Հաջորդ նիստը՝ մայիսի 8-ին:

Հ.Գ. Այժմ Երևանի քաղաքապետարանը և Անշարժ գույքի կադաստրը մեծ «շաբաթօրյակ» պետք է սկսեն՝ փաստաթղթային բազան կեղծ, անհիմն կամ խեղաթյուրված տվյալներով սեփականության իրավունքի վկայականներից մաքրելու համար:

Բազայի ճշգրտմամբ՝ միանգամից մի քանի հարցեր կարող են լուծվել. Երևանը չի զրկվի իր սեփականության իրավունքից /հետագայում քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու դեպքում/, չի խոչընդոտվի անձի սեփականության իրավունք ձեռք բերելու գործընթացը, դատարանները կբեռնաթափվեն տարիներով ձգվող հարյուրավոր դատական գործերից, կկանխվեն կամ կնվազեն իրավունք վերապահող, բայց իրականում անհիմն վկայականներով կատարվող խարդախությունները, առոչինչ գործարքները և այլն:

Անհիմն վկայականների վերացման գործընթացը պետք է սկսել վերոնշյալ կարգավիճակով  հասցեներից, որոնք թաքցվում են այլ հասցեների տակ...

                                                                          Էլմիրա Մարտիրոսյան