запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Երանոսյանն ագրեսիվ էր. նա կարծես թե ինչ-որ բանի ազդեցության տակ էր

2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով այսօր որպես վկա հարցաքննվեց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը։

Նա դատարանին հայտնեց, որ Անդրիաս Ղուկասյանը ՊՊԾ գնդի գրավման օրերին ելույթ է ունեցել, որ հավաքված ժողովուրդը չգնա Խորենացու փողոց։

«Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը ագրեսիվ էր, նա կարծես թե ինչ-որ բանի ազդեցության տակ էր և ադեկվատ չէր, երբ ասում էինք, որ քաղաքացիների նկատմամբ պետք չէ ուժ կիրառել»,-  ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը: Նրա խոսքով՝ մարդկանց գործողությունները նախկին ռեժիմի դեմ էին, և ուժ կիրառելու խնդիր չի եղել. «Մենք ամեն օր հավաքվում էինք և հետո գնում մեր տները, այսինքն նման խնդիր չկար»:

Անդրիաս Ղուկասյանի հարցին, թե հինգ րոպեում կարո՞ղ էին քաղաքացիները լքել Սարի թաղի տարածքը, քանի որ ոստիկանությունը ուժի կիրառումից առաջ այդքան ժամանակ էրտվելցուցարարներին, ասաց՝ոչ. «Մենք այդ օրերին էլ ասում էինք, որ այդքան մարդ հինգ րոպեում այդ տարածքը լքել չի կարող»:

Այնուհետեւ անդրադարձավ տեղի ունեցած բռնության դեպքերին՝ նշելով, որ ինքն օգնել է մի աղջկա, ում շորերը վառվում էին. «Տեսել եմ՝ ինչպես են լրագրողներին հարվածում, որից հետո հորս հասցրել եմ հիվանդանոց։ Իսկ հիվանդանոցից ինձ բերման են ենթարկել։

Գրավման մասին իմացել եմ մամուլից։ Ինձ այդ օրը բերման են ենթարկել Էջմիածնի բաժին։ Հաջորդ օրը խոշտանգվել եմ ոստիկանության աշխատակիցների կողմից, տեւական բռնության եմ ենթարկվել։ Մի քանի օր ես լավ վիճակում չեմ եղել, քանի որ ուղեղի ցնցում եմ տարել։ Ես ելույթներ եմ ունեցել, որպեսզի ուժ չկիրառվի քաղաքացիների նկատմամբ»։

Լուսանկարը՝ armtimes.com-ի