запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Վանաձորի պուրակի հայցի քննությանը Մշակույթի նախարարությունը չի ներգրավվի

2018 թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ Վարչական դատարանի Վանաձորի նստավայրում շարունակվեց Վանաձորի «Արցախ» պուրակում շինաշխատանքները դադարեցնելու պահանջով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը:

Նախորդ դատական նիստին ավելի վաղ որպես երրորդ անձ ներգրավված շինաշխատանքներն իրականացնող «Գ և Մ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Ոսկանյանը դատարան չէր ներկայացել և խնդրել էր հետաձգել նիստը:

2018թ. հոկտեմբերի 9-ին կայացած դատական նիստին վերջինս ներկայացել էր դատարան:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչներ Անի Չատինյանն ու Հայկ Հակոբյանը միջնորդեցին գործում ներգրավել նաև ՀՀ Մշակույթի նախարարությանը: Վերջինս ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրության հիման վրա շինարարական աշխատանքները դադարեցնելու համար 2018թ. օգոստոսի 6-ին դիմել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, քանի որ «նախագծային փաստաթղթերն օրենսդրությամբ սահմանված կարգով չեն համաձայնեցվել լիազորված մարմնի՝ ՀՀ Մշակույթի նախարարության հետ»:

Բացի դրանից՝ ՀՀ Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Ա. Աբրոյանը Ազատության հետ զրույցում հայտնել էր, որ ինքը շինաշխատանքներ իրականացնելուն համաձայնություն չի տվել և որ Վանաձորի քաղաքապետարանը «Գ. և Մ.» ՍՊԸ-ին շինարարական թույլտվություն տալու՝ Մշակույթի նախարարության համաձայնությունը կորզել է կեղծիքով։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Աղբյուր՝ ՀՔԱՎ