запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Գոշը ողջ լիներ՝ կասեր՝ այ Վերանյան, քթիս տակ օրենք ե՞ս խախտում

Եթե մեծ օրենսգետ Մխիթար Գոշը ողջ լիներ, Գոշ համայնքի նախկին գյուղապետին ամոթանք կտար. կասեր՝ Վերանյան, այ վերանաս դու. բավական չէ՝ անունս օգտագործում ես, բիզնես ես անում, փող աշխատում, քթիս տակ էլ օրենք ես խախտում, իմ ու Միշայի ճամփեն փակու՞մ...

 Վերջին 20 տարում Հայաստանում գեղապետերի տեսակ է ձևավորվել, ովքեր ասում են՝ «էս տանձն իմն է, էս խնձորն իմն է, մանդարինին էլ ձեռք տվող չլինի»: Գեղապետերի այդ տեսակը սովորաբար անտեսանելի հովանավոր է ունենում ու այնքան մեծ ախորժակ, որ նույնիսկ դատվելու հեռանկարը հետ չի պահում. սեփական հայեցողությամբ  վերաձևում են գյուղի քարտեզը, համագյուղացիների սեփականությունը, իրենց տնեցիներին խցկում նրանց սեփական տարածք ու կրակը գցում համ հողի աշխատավորին, համ՝ պետությանը:  

Տավուշի մարզի Գոշ  գյուղի հնաբնակներ Գրիգորյաններն արդեն 8 տարի է՝ չեն կարողանում հիմնավորապես ձևակերպել և սեփականատիրոջ իրավունքով տնօրինել իրենց ծնողների ստեղծած 50 տարվա ժառանգությունը, որովհետև նախկին գյուղապետ Հովսեփ Վերանյանը «թագավորական» ախորժակ ունի. ընտանիքի հետ  ստեղծել է «Սեն Թագուհի» Արտադրական Կոոպերատիվը, գյուղի հրապարակում՝ Գոշավանքի վանական համալիրի մերձակայքում կառուցել են իրենց «Մխիթար Գոշ» հյուրատունը: Հետո հրապարակից բացազատվել են,  մխրճվել հարևան Գրիգորյանների տարածք, ու կրտսեր Սենիկ Վերանյանն սկսել է հարևանի տարածքի պատի տակ քարաշեն «բուտիկներ» կառուցել՝ նույնիսկ ձեռքի տակ դեռ չունենալով  «գյուղապետ» պապայի հետ՝ կնքվելիք «իրավական փաստաթղթերը»:

Միշա Գրիգորյանը դիմել է համապատասխան մարմիններին՝ իրենց պատկանող հողի վրա կատարվող ինքնակամ շինարարությունը դադարեցնելու պահանջով: Ավելի ուշ՝ 2013թ. մարտի 11-ին հաղորդում է ներկայացրել Տավուշի մարզի դատախազին այն մասին, որ Գոշ գյուղի նախկին գյուղապետ Հովսեփ Վերանյանը և ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի Դիլիջանի տարածքային ստորաբաժանման նախկին աշխատակից Պապիկ Թամամյանը, իրենց պաշտոնավարման ընթացքում, Գոշ գյուղում գտնվող իր տնամերձ հողամասի սահմանների հետ կապված կեղծիքներ են կատարել և հողամասի մի հատվածը ապօրինաբար վերցրել են իրենից: Հաղորդմամբ խնդրել է քրեական գործ հարուցել Հովսեփ Վերանյանի և Պապիկ Թամամյանի կողմից կատարված կեղծիքների վերաբերյալ:

Սկզբում մերժել են, սակայն դատարանի որոշմամբ հաջողվել է վերացնել մերժման որոշումը. հարուցվել է քրեական գործ՝ քր. օր.-ի 314-րդ հոդվածով /պաշտոնեական կեղծիք/ և ուղարկվել Տավուշի մարզի քննչական բաժին՝  նախաքննություն իրականացնելու համար:

Ուրեմն, ինչ է եղել. Դեռ 60-ական թվականներից Արամ և Քիշմիշ Գրիգորյաններին /ունեցել են 8 ժառանգ/ հատկացված է եղել  2000քմ. հողակտոր Գոշավանքի վանական համալիրի դիմացի բլրի վրա, որտեղ բնակվել են: 10 տարի անց, գյուղի հրապարակը  մեծացնելու նպատակով այդ հողից մի փոքր զիջվել է համայնքին: Մնացել է 1500քմ., որն անցել է ժառանգորդներին՝ առանց սահմանների փոփոխության:

Բայց երբ Հովսեփ Վերանյանը դարձել  է գյուղապետ /պաշտոնավարել է 10 տարի՝ մինչև 2012թ./, Գրիգորյանների ժառանգության հետ սկսել են տարօրինակ բաներ կատարվել պետական մարմիններում. Գյուղապետարանի փաստաթղթերում հողը կիսվել է երկու մասի՝ 930քմ և 524քմ կտորներով, թեև Գրիգորյանները սահմանների փոփոխության որևէ գործարք չեն արել: 1-ին կտորը զբաղեցրած հողն է՝ թղթով պակասեցված սահմաններով, իսկ երկրորդի տեղը մինչ օրս չեն գտնում: Տան ու հողի իսկական հասցեն՝ Մ. Գոշ 63, գյուղապետը կիսել ու դարձրել է Մ. Գոշի փ. 78 և 78/1, որից ժառանգները տեղյակ չեն եղել: Իսկ կադաստրի փաստաթղթերն ուսումնասիրելիս ուղղակի ապշել են...           

Ուստի դատարանն անհրաժեշտ է համարել՝ պարզել, թե ում կողմից և ինչ նպատակով է Միշա Գրիգորյանի մոր անվամբ տնտեսական գրքերում գրանցված 1500քմ. հողակտորը չափագրման արդյունքում դարձել 930քմ. և ինչ հիմքով է բողոքաբերի մոր սեփականության իրավունքը գրանցվել  524քմ. հողամասի նկատմամբ:

Քանի՞ քմ. է կազմում բողոքաբերի   տնամերձ հողամասը, որը 1970-ական թվականներից առկա է հենապատի ու նախկինից մնացած ցանկապատի սահմաններում և փաստորեն առ այսօր տիրապետվում է նրա կողմից: Եթե այն կազմում է ավելի, քան 930 քմ. , ապա ում կողմից, երբ և ինչ հիմքով է նվազեցվել ու ամրագրվել որպես պաշտոնական չափագրման արդյունք:

524քմ. հողատարածքը որտե՞ղ է գտնվում, հանդիսանու՞մ է տնամերձ, թե ոչ, որպես առանձին միավոր ենթակա՞ էր սեփականաշնորհման, թե ոչ, դրա նկատմամբ իրավունքի պետական գրանցումները համապատասխանու՞մ  են օրենսդրության պահանջներին, թե ոչ:  

Նշված հարցերին սպառիչ պատասխաններ չեն տրվել, թեև դատախազը քննիչին շատ հստակ ցուցումներ է տվել՝  նշելով պարզաբանման ենթակա հարցերը:

Դատախազի ցուցումը մի մասով չի կատարվել, իսկ մյուս մասով բացահայտված հանգամանքներն անտեսվել են ու չեն ստացել իրավական գնահատական: Կատարվել է թերի քննություն և չի պարզվել, թե Գրիգորյանների մոր՝ Քիշմիշ Գրիգորյանի անվամբ տրված հողամասի՝ կադաստրում գտնվող սեփականության վկայականի օրինակի վրա ում կողմից, երբ և ինչ հիմքով է ավելացվել այլ հասցե /որը նրանց հետ կապ չունի/, ինչու՞ է այդ վկայականում գրանցման համար հիմք հանդիսացող տնտեսական գրքից տրված քաղվածքի ամիս ամսաթիվը ջնջումով փոխվել:       

Ըստ գործի նյութերի /քաղաքաշինության պետական տեսչության 26.02.2013թ. գրության/՝ ոստիկանության Տավուշի մարզի Դիլիջանի բաժնի կողմից 2012թ. մայիսի 14-ին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն ինքնակամ շինարարության փաստի վերաբերյալ, և արձանագրությունն ուղարկվել է Գոշի գյուղապետարան՝  Սենիկ  Վերանյանին պատասխանատվության ենթարկելու համար: Ինքնակամ շինարարությունը դադարեցվել է: Սակայն երբ այդ հարցն այն ժամանակ ընկել է փոխվարչապետի ականջը, Սենիկի մասով փաստը ժխտել է թե' այն ժամանակվա մարզպետ Արմեն Ղուլարյանը, թե' Վերանյանները: Թե ինչ շահագրգռվածություն է ունեցել նախկին մարզպետը, դեռ հայտնի չէ, բայց Վերանյաններն այդ հանգամանքը փորձում են պնդել նաև ներկայումս ընթացող քաղաքացիական գործով:

Գործով պարզվել է, որ միևնույն հասցեի վրա՝ Մ. Գոշի 78/1, կադաստրի կողմից պետական գրանցում է կատարվել երկու տարբեր գույքի, երկու տարբեր սուբյեկտների վերաբերյալ. ...0042 կադաստրային ծածկագրով  հողամասը սկզբից ձևակերպվել է Գոշ համայնքի անվամբ՝ որպես սեփականություն, այնուհետև կառուցապատման իրավունքով տրամադրվել Սենիկ Վերանյանին: Նույն հասցեի տակ է գրանցված նաև Միշայի եղբայր Յաշա Գրիգորյանի համար առանձնացված հողամասը՝ ...0041 ծածկագրով, սակայն սեփականության վկայականներն ունեն տարբեր համարներ:

Ավելին, Յաշա Գրիգորյանի Մ. Գոշի 78/1 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործում գտնվել է վերջինիս անունից ջնջումով գրված, սակայն անստորագիր դիմում՝ պետական գրանցում կատարելու վերաբերյալ: Այսինքն կադաստրը չստորագրված և անհայտ անձի կողմից գրված դիմումի հիման վրա պետական գրանցում է կատարել, սակայն նախաքննության մարմինն անտեսել է այդ հանգամանքը:  

Գրիգորյանների շահերի ներկայացուցիչը ավելի վաղ՝ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներում նշել է, որ Հովսեփ Վերանյանը ապօրինի շինարարության հետևանքները վերացնելուն պարտավորեցնելու փոխարեն միջոցներ է ձեռնարկել որդու ապօրինություններն օրինականացնելու համար: Հրավիրել է ավագանու նիստ, որոշում է կայացրել ինքնակամ զավթած հողամասը կառուցապատման իրավունքով մրցույթի դնելու վերաբերյալ, իբրև թե մրցույթ է կազմակերպել, որին մասնակցել են գյուղապետի կինն ու որդին՝ ինքնակամ շինարարություն կատարողը, և որդին «մրցույթում» «հաղթել է» մորը, հայրիկն էլ շինարարության թույլտվություն է տվել:

Ըստ փաստաբանի՝ նշված փաստերը հիմնավորում են, որ գործով առկա են եղել Սենիկ Վերանյանի կողմից քր. օր.-ի 315.1 հոդվածով նախատեսված քրեական հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարված լինելու, իսկ Հովսեփ Վերանյանի կողմից 315.2 հոդվածով նախատեսված արարք կատարված լինելու հանգամանքներ, որոնք անտեսել է նախաքննական մարմինը:

Իսկ այդ խախտումների ամբողջական ցանկն այսպիսին է. անստորագիր և անհայտ անձի կողմից գրված դիմումի հիման վրա կատարվել է պետական գրանցում, կադաստրային գործում՝ սեփականության վկայականի վրա ավելացվել է հասցե, որը կապ չունի Գրիգորյանների գույքի հետ, գյուղատնտեսական նշանակության հողամասերի վերաբերյալ տրվել է տնամերձ հողամասի սեփականության վկայական, կատարվել համայնքային հողամասի զավթում և ինքնակամ շինարարություն, որը դադարեցվելու և հետևանքները վերացվելու փոխարեն օրինականացվել է, համայնքի ղեկավարը քաղաքացու հողամասի սահմանները ճշգրտելու վերաբերյալ փաստաթուղթ տալու փոխարեն որոշում է կայացրել այդ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցելու համար, իմանալով, որ հողամասի մի մասը փաստացի գտնվում է Միշա Գրիգորյանի հողամասի սահմաններում՝ տվյալ հողամասի վերաբերյալ մրցույթ կազմակերպելու քողի տակ այն հատկացրել է իր որդուն. Հողամասը Մ. Գրիգորյանից վերցնելու նպատակն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել՝ տրվել են իրարամերժ փաստաթղթեր, որոնցից առնվազն մեկը պարունակում է կեղծ տեղեկություն:

Քրեական գործի շրջանակներում արծարծված այս հարցերը ծածկադմփոց են արել, գործը «ջրել» ու հիմա այդ կարճված գործն ուզում են կրկին բերել դատարան: Վերաքննիչ դատարանում նույնիսկ դժգոհել են, թե դրա «ապացուցողական արժեքը» չեն գնահատել:     

Այսինքն, Գրիգորյանները դիմում են իրավապահներին, որ դատեն, գործը ջրվում է, դիմում են դատարան, որ դատական կարգով հստակեցնեն ու հաստատեն իրենց իրավունքները խլված մասի նկատմամբ, հայտնվում են Վերանյանները. 2-3 տարին մեկ, նրա ընտանիքի անդամներից մեկը «ծիկրակում է» դատարանի դռան արանքից, հետո՝ դուռը բացում մտնում ներս ու ասում՝ կներեք, կարելի է ներկա գտնվել երրորդ անձի կարգավիճակով՝ որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող: Ասում են՝ նստի: Հենց վճիռը կայացնում են, Վերանյաններն ասում են՝ համաձայն չենք, մենք էլ շահ ունենք, նորից դատը սկսեք...

Այժմ հերթը՝ Սենիկ Վերանյանի կնոջն է՝ Լիլիթ Վարդանյանինը, ով ոտքը Գոշ դնելուց 4 տարի անց բողոքում է, թե Միշայի հողի վրա ինքն էլ Սենիկին հավասար շահ ունի: Մի քիչ էլ որ ձգձգեն, հաջորդ դատարան դիմողը երևի նրանց երեխան է լինելու, իսկ հետո «պարզվելու է», որ Քիշմիշ և Արամ Գրիգորյանների ժառանգորդները ոչ թե նրանց զավակներն են, այլ Վերանյանները:

Համարյա կինո... Խախտելուց այ այդպես «պետք է» խախտես օրենքը, որ կամ լրատվամիջոցներն ընկնեն իրավախախտների հետևից, կամ Մխիթար Գոշը վեր կենա դամբարանից դատ ու դատաստան անի, անշառ չհասկացողների համար էլ՝  սեմինար անի: 

 Մխիթար Գոշի արձանը                                                       

                                                                       Միլենա Միլիտոնյան