запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ՍԴ որոշումը որոշում է ոչնչի մասին. Քոչարյանի պաշտպանների քարոզչություն էր

ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում է կայացրել։ ՍԴ-ն, քննության առնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ, որոշել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ կայացնում է վերջնական դատական ակտ, և հենց այդ մեկնաբանությամբ նորմը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Սահմանադրական դատարանի այս դիրքորոշումը նշանակում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի, այդ թվում՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումների բողոքարկման դեպքում Վճռաբեկ դատարանը չի կարող գործը ուղարկել նոր քննության, այլ ինքը պետք է կայացնի վերջնական որոշում:

Սահմանադրական դատարանը նաև նշել է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վճռաբեկ դատարանի կողմից կիրառվել է այլ՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կայացված դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ՍԴ որոշումը որոշում է ոչնչի մասին: «Առավոտից հայտարարություններ են, որ տարածվում են, թե, իբր, հօգուտ Քոչարյանի որոշում է կայացվել։ ՍԴ որոշումը հաստատ հօգուտ Քոչարյանի չէ։ Այն հօգուտ իրավաբանության է, բայց ո՛չ Քոչարյանի։ ՍԴ-ն ասել է՝ Վճռաբեկ դատարան, եթե կարող էիր որոշում կայացնել, ապա պետք է կայացնեիր, այլ ոչ թե բեկանիր և ուղարկեիր վերաքննիչ դատարան։ Այսինքն՝ եթե կալանավորելու հարց կար, ինքդ պետք է կալանավորեիր, այլ ոչ թե ուղարկիր, որ վերաքննիչը դա աներ։ Այստեղ որտե՞ղ եք տեսնում Քոչարյանի օգտին որոշում։ Ես կրկնում եմ՝ սա որոշում է ոչնչի մասին։ ՍԴ որոշումը վճռաբեկը կարող է ընդունել ի գիտություն և հաջորդից այդպես վարվել, բայց դրանից Քոչարյանին՝ ոչ մի բան»,- ասաց Սիրունյանը։

Մեր դիտարկմանը ի պատասխան՝ ՍԴ որոշումը ի՞նչ է ենթադրելու, քանի որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կայացված դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, Սիրունյանը նկատեց. «Դա ոչինչ չի ենթադրում։

Պարզապես մենք ունենք վերջնական դատական ակտերի վերանայման հիմքերից մեկը՝ ՍԴ-ի կամ ՄԻԵԴ-ի ինչ-որ որոշում։ Խնդիր չկա, թող վերանայվի, բայց այստեղ խոսք ո՛չ կալանքի հիմքերի, ո՛չ էլ պայմանների մասին է։ Ասվում է, որ Վճռաբեկ դատարանը փոխանակ ինքը կալանքի հարցը լուծեր՝ կալանքի հարցի լուծումը թողել է վերաքննիչ դատարանին»,- եզրափակեց Սիրունյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նույնպես, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ՍԴ որոշմանը, ասաց, որ տարբեր իրավաբանների ու փաստաբանների հետ է զրուցել, որոնք ասել են, որ ՍԴ այս որոշումը որևէ հետևանք չի կարող ունենալ Քոչարյանի վերաբերյալ գործի համար։ Իրավապաշտպանն այստեղ առավելապես տեսնում է ՍԴ նախագահի գործոնը։ «ՍԴ նախագահի գործոնը շատ մեծ է։ Նա նախկին Հանրապետական է և չի կարող իր ծառայությունները չմատուցել կոնկրետ շրջանակների։ Բարեբախտաբար, իրավաբանները կարծում են, որ ՍԴ որոշումը չի կարող լուրջ հետևանք ունենալ քրեական գործի համար։

Կար մտավախություն, և ամիսներ առաջ ես էլ լսել եմ փաստաբանների զրույցներ, որ ՍԴ նախագահը կարող է գնալ նման քայլերի Քոչարյանին վերաբերող բողոքներով։ ՍԴ նախագահը կարող է միջամտել որոշումներին հօգուտ Քոչարյանի»,- ասաց Ալեքսանյանը՝ հույս հայտնելով, որ այս ամենից զատ դատարանում հանրությունը ականատես կլինի իրական արդարադատության։

«Ես էլ հույս ունեմ, որ դատարանում կհետևենք քննությանը և տեսանելի կլինի, որ արդարադատություն է իրականացվում այս ամենից զատ։ Ես կարող եմ միայն մեկ բան հավելել, որ ՍԴ այս որոշումը պաշտպանական կողմի համար պարզապես ցանկալի քարոզչություն էր»,- եզրափակեց իրավապաշտպանը։