запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ա. Միրզոյանի անվան տակ «կաշառք» է ստացել Արմավիրի բաղերում

Այն ժամանակ, երբ ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի հետ կապված աղմուկը դեռ չէր էլ եղել, մի զավեշտալի պատմություն լսեցինք՝ կապված նոր իշխանության բարձրաստիճան մեկ այլ պաշտոնյայի վարկաբեկման փորձի հետ:

Ուրեմն, հայաստանյան կալանավայրերի մշտական հաճախորդ Բայանդուրը /անունը փոխված է/ որոշել է հերթական անգամ փորձարկել իշխանության ներկայացուցչի զգոնության աստիճանը և միաժամանակ փող աշխատել: Այս անգամ նրա թիրախում է հայտնվել նոր իշխանության նշանակած կադրը:

Տարեսկզբին Բայանդուրը զանգահարել է Հայաստանի հյուսիսային մարզերից մեկի երիտասարդ փոխմարզպետին և ներկայացել որպես ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան:    Փոխմարզպետը հավատացել է: Հետո վերջինիս համոզել է, որ եթե իրեն  500,000 դրամ տա, ինքը կմիջնորդի շեֆին, որ նրա պաշտնը բարձրացնի՝ մարզպետ նշանակի:

Պայմանավորվել են հանդիպել մի կիսախոնավ օր՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բաղերում:

Ծուղակն ընկած պաշտոնյան փողն ուրիշից է հայթայթել ու հյուսիսային մարզից ուղևորվել Արմավիրի բաղեր: «Արարատ Միրզոյանը» թույլ չի տվել փոխմարզպետին՝ անջատել հեռախոսը այդ ամբողջ ճանապարհի ընթացքում: Հասել է դեպքի վայր: Ասել են՝ որտեղ իջնի: Իջել է ու ձայն տվել՝ պարոն Միրզոյան, որտե՞ղ եք, ու՞ր գամ...Մթության միջից մեկը արձագանքել է՝ այստեղ եմ, ու տեղում սկսել հեռակա կարգով «ինստրուկտաժ» անել «կաշառք» հանձնելու քայլերի մասին: Հանձնարարել է՝ փողը թողնել այդտեղ գտնվող անպետք մեքենայի վրա ու հեռանալ անցեխ ճանապարհով: Բայց անհամբեր փոխմարզպետը շտապելուց ցեխն է ընկել, փողը թողել ու հեռացել:

Անցել է որոշ ժամանակ, բայց փառասեր պաշտոնյան այդպես էլ մարզպետ չի դարձել: Ավելին՝ ազատվել է նաև փոխմարզպետի պաշտոնից: 

Հետո այդ ամենի մասին հայտնի է դարձել իրավապահներին, ովքեր ապշած հարցրել են, թե՝ գումարը փոխանցելուց տեսա՞ր այդ անձին, նրա մորուքը, ինչպիսին Արարատ Միրզոյանինն է: Տուժածը դրական պատասխան է տվել, բայց լավատեղյակներն ասում են, որ փող վերցնողի դեմքն էլ չի տեսել... 

Իհարկե դա սկզբում բավականին զվարճացրել է Բայանդուրին, բայց երբ բռնել են, նա սկսել է անկեղծորեն անհանգստանալ, քանի որ տուժողն ասել է, թե իր կրած վնասը 1.000.000 դրամ է, ինչը ենթադրում է ավելի խիստ պատիժ:

Երբ Բայանդուրին հարցրել են, թե դուրս գալուց հետո կշարունակի՞ իր այդ սովորությունը, նա անկեղծորեն պատասխանել է՝ այո: Ընդ որում, նա նման բաներ արել է նաև բանտից, բազմիցս հալածվել դրա համար և տեղափոխվելու ու փրկվելու համար այնքան մետաղ է կուլ տվել անվերադարձ, որ հիմա եթե փորձի կանգնել մի մեծ մագնիսի կողքին՝ անմիջապես կծեփվի դրան: Ոչ ոք չի համարձակվում վիրահատել. վտանգավոր է կյանքի համար: Այսինքն Բայանդուրը  ոչ բանտում «պահելու» բան է, ոչ էլ՝ ազատության մեջ թողնելու... 

Հ.Գ. Նյութը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացանք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Բայանդուրին հերթական անգամ ծեծել են: «Զոն նայող» Արմանը իր գործն անելուց հետո տեղափոխվել է «Արթիկ» ՔԿՀ, իսկ Բայանդուրը 2 օրից կվերադառնա «Դատապարտյալների հիվանդանոց»: 

Բայանդուրի կենսագրության մեջ վտանգավոր ձեռագիր կա. նրան ինչ-որ անձ կամ անձինք /գուցե՝ հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող/ «օգտագործել» և «օգտագործում են» քաղաքականության մեջ առանցքային դերակատարություն ունեցող անձանցից շորթումներ կատարելու, վարկաբեկելու համար: Դրանց մենք կանդրադառնանք հետագայում, իսկ մինչ այդ նշենք, որ նախընտրական շրջանում այդ անձը սկսել էր պտտվել նաև Սասուն Միքայելյանի շուրջը: