запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Մարտի 1-ի սադրիչների «սմենչիկները»՝ դատարանում. Քոչարյանի «զենքը»

Մարտի 1-ի սադրիչները կարծես «մուտացիայի» են ենթարկվել կամ նոր հերթափոխ ընդունել և տեղափոխվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայր՝ սատարելու Քոչարյանին: Ընդ որում՝ Արցախի դրոշով կրծքանշանները՝ «դոշներին». անհասկանալի է՝ ու՞մ են ումից պաշտպանում, երբ «պառակտիչ» աքսեսուարներով մտնում են ՀՀ դատարան՝ միասնության մասին խոսող նախկին պաշտոնյային աջակցելու...

Երեկ՝ մայիսի 13-ին, «Մարտի 1-ի» գործի մեկնարկից առաջ դատարանը քննության առավ այդ գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը։ Սակայն այն ամենը, ինչը արեցին երկրի թիվ 1 մեղադրյալի աջակիցները՝ կարելի է բնորոշել «գրագետ» սադրանք՝ ի վնաս իրենց և կուռքի:

Նրանք շատ լավ խաղաքարտ տվեցին Նոր Հայաստանի իշխանությանը՝ միաժամանակ հաստատելով որոշ հանգամանքներ, որոնց կանդրադառնանք ներքևում:   

Այսպես, Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատավարության մեկնարկին իրենց բողոքի ակցիայի ժամանակ ջրի շշով հարվածեցին և վնասեցին քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի այտոսկրը, երբ վերջինս դատարանի դիմաց իրականացնում էր իր հակաքոչարյանական ակցիան:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կան բերման ենթարկվածներ: «Արմենպրես»-ը, հղում անելով   ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությանը, տեղեկացրեց, որ ոստիկանության բաժնում է եղել ընդհանուր հինգ քաղաքացի,նրանցից 3-ը՝ բերման ենթարկված,իսկ երկուսը հրավիրվածի կարգավիճակով, ովքեր հետո ազատ են արձակվել:

Ամբողջ դատավարության ընթացքում, դատարանի դահլիճը գրոհած և մատույցները պաշարած Քոչարյանի աջակիցները աչքի տակ էին առնում անցանկալի անձանց, նույնիսկ լրագրողների,  «սադրիչներ»-ի պիտակ կպցնում և սկսում «սադրանք» հրահրել նրանց շուրջ՝ դարձնելով շղթա:

Նախ ագրեսիվ դիմավորեցին Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի նախկին անդամ և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանին, հետո սկսեցին անհանգստանալ, երբ նա մտավ նիստերի դահլիճ: Դահլիճում ներկա գտնվողներից ոմանք սկսեցին մտմտալ, թե՝ ինչու՞ է նա հայտնվել այնտեղ և ինչպե՞ս նրան հանել այնտեղից:

Սակայն դատական նիստի մասին պատշաճ չծանուցված փաստաբանը ինքը դուրս եկավ դատարանի դահլիճից, որի մուտքի դռան մոտ արդեն պատրաստ սպասում էր խումբը. մեկը տողերիս հեղինակի հետևից փակեց Ս. Սաֆարյանի ճանապարհը, իսկ մյուսը սկսեց ինչ-որ «մեղադրանքներ» հնչեցնել փաստաբանի և նրա եղբոր հասցեին, ինչն այդ պահին փորձեցի ձայնագրել: Սակայն դիմացս փակած մորուքավոր, երկար գլխով ու երկարամազ մի տղա փորձեց խոչընդոտել և թույլ չտալ, որ կրկին դահլիճ մտնեմ՝ հասկանալու, թե ինչ են ուզում փաստաբանից: Այդ պահին իմ ճանապարհը փակեց Քոչարյանի աջակիցներից ևս մեկ կին: Նրանց փորձեցի բացատրել, որ նրանք իրավունք չունեն՝ արգելելու լրագրողի մուտքը դահլիճ կամ խոչընդոտելու աշխատանքը: Հետո սկսեցին իրենց դատական կարգադրիչների տեղը դնել և ինձնից փաստաթուղթ պահանջել: Ստիպված եղա նրանց բացատրել, որ իրենք շարքային քաղաքացիներ են,  «կարգադրիչ» չեն և ինձնից որևէ փաստաթուղթ պահանջելու լիազորություն չունեն. Ով ունի՝ տեղյակ է:

լուսանկարում՝ Ջիվան Աբրահամյան

Դահլիճում ներկա գտնվող քաղաքացիներից մեկը /Ջիվան Աբրահամյանը/ ևս նրանց ասաց, որ դռնբաց դատական նիստ է, ցանկացած անձ, ով ուզում է, կարող է ներկա գտնվել: Այդ պահին դահլիճի ներսում ու մուտքի մոտ գտնվող մի քանի հոգի ագրեսիվ ձևով հարձակվեցին նրա վրա, հանեցին դահլիճից դուրս և փորձեցին բռնության ենթարկել, սակայն այդ պահին միջամտեցին կարգադրիչները, ոստիկանները: Ագրեսիվ տրամադրված մի քանի հոգի, որոնց դեմքերը երևում են տեսանյութում, հետագայում այդպես էլ թույլ չտվեցին Ջիվան Աբրահամյանին՝ կրկին մտնել դահլիճ: Նույնիսկ իրավապահների և դատական կարգադրիչների ջանքերը զուր անցան: Փաստացի կազմալուծեցին նրանց աշխատանքը, թույլ չտվեցին կատարել իրենց գործառույթը:    

https://www.youtube.com/watch?time_continue=16&v=LU-wv_GU1SE

Ինչևէ, վերը նշված դրվագներում առերևույթ հանցագործության ակնհայտ հատկանիշներ կան, որոնք կարող են տեղավորվել խաղաղ ակցիաներ իրականացնելու կարգը խախտելու, իշխանության ներկայացուցչի պահանջներին չենթարկվելու կամ նրանց ու նաև լրագրողի գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական օրենսգրքի հոդվածների տակ:

Այսինքն Քոչարյանին սատարող խումբը, որի ներկայացուցիչներից մեկն ասում էր, թե Նիկոլ Փաշինյանի թիմում «մի գրագետ սադրիչ չկա»՝  երևի իրենց համարելով «գրագետ սադրիչներ», իրենց գործելաոճով մի լավ խաղաքարտ տվեցին Նոր Հայաստանի իշխանությանը: Դրանց պատշաճ իրավական ընթացք տալու դեպքում իշխանությունը կարող է օրենքով սահմանված կարգով վնասազերծել այդ հակաօրինական երևույթները և զերծ պահել այս կարևորագույն դատական գործընթացը տապալումից՝ արդարադատության վրա ուղղակի կամ անուղղակի ճնշումներից, որոնք կարող են շատ տարբեր ձևերով և անձանց միջոցով դրսևորվել:

Քոչարյանի աջակիցների ընտրած մեթոդով չեզոքացվեց քոչարյանամերձ մյուս թևերի ջանքերը, որոնք տարբեր խողովակներով ու հարթակներով փորձում են միջազգային կառույցներին համոզել, թե հանրության շրջանում ատելություն ու թշնամանք են հրահրում աղմկահարույց գործերով ամբաստանյալների և նրանց աջակիցների նկատմամբ:

Սակայն սոցցանցերում և կայքերում տարածված տեսանյութերից ակնհայտ է դառնում, որ հենց իրենք են սադրում իրենց խոսքով ու պահվածքով:

Այդ պահվածքը բացահայտում է ևս երկու կարևոր հանգամանք. Քոչարյանի պաշտպանական թիմը չունի իրենց պաշտպանյալին քրեական պատասխանատվությունից փրկելու իրավական լուրջ գործիք. միակ հույսը կամ «զենքը», մեր կարծիքով ու դիտարկմամբ, «սադրիչ» խմբերի միջոցով դատավարության մասնակիցներին, դատարանին ճնշելն է, արդար դատաքննության վրա ազդելը, ինչպես նաև լրագրողների  գործունեությանը խոչընդոտելը:              

 

Հ.Գ. Ի դեպ, Ավանի դատարանում բռնություններ թույլ տալը՝ հօգուտ նախկին ռեժիմների, կարծես ընդունված կգբ-ական կարգ է՝ ինչպես Կրակեմ Հրաչի որդու, նույն դատարանի նախկին նախագահ /այժմ՝ դատավոր/ Դավիթ Հարությունյանի պաշտոնավարման օրոք: Պետք է գտնել բռնությունների թողտվության հիմնադրին, ով արդեն երկրորդ անգամ է թույլ տալիս ապտակել դատական համակարգին՝ հենց արդարադատության օջախում:

 

                                                                                                 Է. Մարտիրոսյան