запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Համլետ Ղուշչյանի առևանգման գործով հարցաքննվել է ևս մեկ գործարար

Համլետ Ղուշչյանի առևանգման գործով հարցաքննվել է ևս մեկ գործարար: Չի բացառվում, որ հեռուստալրագրող Համլետ Ղուշչյանի առևանգման գործով առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակն ու դրվագներն ընդլայնվեն:

Այդ գործով հարցաքննվել է ոչ միայն ԱԺ Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, այլ նաև նրա հետ սերտ հարաբերություններ ունեցող գործարար՝ Վարշամ /Յուրա/ Ղարիբյանը: Վերջինս դեպքի ժամանակ եղել է «Երևան» հեռուստաընկերության սեփականատերերից մեկը:

Ղուշչյանի նկատմամբ բռնությունը սկսվել է հեռուստաընկերության շենքում, որի բաժնետեր է եղել նաև հեռուստամեկնաբանը: Դեպքից հետո նա զրկվել է իր մասնաբաժնից:

«Լակմուսի» հետ զրույցում Հ. Ղուշչյանը հաստատեց մեր այն տեղեկությունը, որ հարցաքննվել է Վ. Ղարիբյանը, իսկ օրեր առաջ նրա հետ նաև առերեսում է եղել, որի մանրամասներին նա առայժմ չանդրադարձավ՝ նախաքննության գաղտնիքը չհրապարակելու նկատառումներից ելնելով:      

Ավելի վաղ Ղուշչյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել էր՝ տարիներ առաջ՝ 2002թ-ին, Ալեքսանյանն իրեն առևանգել ու իր ճակատին ատրճանակ է պահել: «Սամվել Ալեքսանյանը ինձ իր ոհմակով տարավ Դավթաշենի չոլերը, ատրճանակը դրեց գլխիս ու էնպիսի բաներ ասեց», - պատմում է Ղուշչյանը: - «Հետո ինչ-որ զանգ էղավ, թե ինքը զանգեց, ասեց՝ լավ, բախտդ բերեց, ինձ ասեցին, որ քեզ էսօր թողնեմ ապրես»:

Հիշեցնենք 2002թ-ի դեպքը. առևանգման պատճառը, ըստ նրա, իր հաղորդումն էր եղել։ Հեռուստադիտողը զանգել ու ուղիղ եթերում բողոքել էր Ալեքսանյանին պատկանող ընկերության ալկոհոլային արտադրանքից․- «Մի տիկին էր զանգել և ասեց՝ մենք գնել ենք «Լուսաստղ» օղի, օգտագործել ենք և շատ վատ ենք զգում: Ես էլ ասեցի՝ տիկին, Դուք մի շտապեք մեղադրել «Լուսաստղին», որովհետև հիմա մեզ մոտ ամեն ինչ կեղծվում է: Պիտակներն էլ կարող են կեղծվել, և ամենևին էլ համոզված մի եղեք, որ դա «Լուսաստղ» օղին է»:

Եվ ահա, այդ դեպքից 16 տարի անց՝ ս. թ.ի սկզբին, հեռուստահաղորդման ընթացքում՝ հեռուստալրագրողի հնչեցրած այդ հայտարարությունից հետո հարուցվել է քրեական գործ՝ՀՀ Քրեական օրենսգրքի 131 և 34-131 հոդվածների հատկանիշներով (առևանգում և առևանգման փորձ)։

Նշենք նաև Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով, կտրականապես հերքել առևանգման փաստը, և առաջիկայում նրա և տուժողի միջև առերեսում պետք է լինի:  

Նախկինում հանցագործության մասին իր հաղորդումներն իրավապահներն անտեսել են և դեպքից հետո նա երկար տարիներ արտասահմանում է ապրել և միաժամանակ բուժվել, քանի որ առևանգման դեպքից հետո նրա մոտ առողջության հետ կապված լուրջ խնդիրներ են ի հայտ եկել:

                                                                Մ. Միլիտոնյան