запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Վեթինգի հարցը մտնում է ավարտական փուլ. արդեն կա որոշում

«Փաստ» թերթը գրում է. «Ըստ տեղեկությունների, անցումային արդարադատություն եւ վեթինգ իրականացնելու համար իշխանությունները կարծես չեն պատրաստվում նոր հանձնաժողով կամ քննիչ մարմին ստեղծել:

 Այդ պարտականություններն, ամենայն հավանականությամբ, կիրականացվեն ԲԴԽ-ի եւ հակակոռուպցիոն մամնի միջոցով, որի լիազորություններն ընդլայնելու համար նախատեսվում է էապես մեծացնել վերջինիս գործառույթների շրջանակները: 

«Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն իսկ կա քաղաքական նախնական որոշում, ըստ որի, հակակոռուպցիոն հանձնաժողովում կընդգրկվեն հիմնականում իշխանական ուժը ներկայացնող անձինք, չնայած չի բացառվում, որ ընդդիմադիր սեկտորից մեկ-երկու ներկայացուցիչ, ձեւական կողմը պահպանելու համար, նույնպես ներառեն:

Նման մոտեցումը խորհրդարանում առաջացրել է ընդդիմադիրների դժգոհությունը: Ի դեպ՝ թերթի արժանահավատ աղբյուրների փոխանցմամբ, վեթինգ իրականացնելու հայեցակարգը ներկայումս պատրաստվում է, եւ, որ ամենաինտրիգայինն է, այն կազմողների թվում մեծ է օտարազգի փորձագետների թիվը, քանի որ իշխանություններն իրենց շարքերում չունեն ոլորտի մասին պատկերացում կազմող բավարար չափով մասնագետներ, իսկ թիմի անդամներից զատ նրանք ուղղակի ոչ մեկին չեն վստահում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում