запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Փաստաբան Լուսինե Սահակյանը` մամուլի թշնամի. հաղորդում լրագրողի դեմ

Իր գործարար համբավը դատարաններում «թափռտող» հայտնի փաստաբան Լուսինե Սահակյանն այլևս անտանելի է դառնում:

 Ռ. Քոչարյանի պաշտպաններից Ռուբիկ Սահակյանի աճեցրած այս կադրին կարելի է համարել  կոռուպցիոն հանցագործությունների մասին բարձրաձայնող մամուլի թշնամի: Նա վտանգավոր նախադեպ է ստեղծում լրագրողների և ԶԼՄ-ների աշխատանքը խոչընդոտելու համար:

Սփյուռքահայերին թիրախավորած այս փաստաբանն այլևս չի բավարարվում լրագրողների և լրատվամիջոցների դեմ տրված քաղաքացիական անհիմն հայցերով.Դրան զուգահեռ «հանցագործության» մասին անհիմն հաղորդում է տվել  լրագրողի դեմ, ով համարձակվել է բարձրաձայնել իր և իր ազգականների մութ գործերի մասին...  

Սկսած 2017թ.-ից, փաստաբաններ Լուսինե Սահակյանը և նրա տեգր Արամազդ Կիվիրյանը փորձում են տարբեր մեթոդներով խոչընդոտել խոսքի ազատության իրավունքը՝ կոռուպցիոն բազմաշերտ ռիսկեր պարունակող գործով:

Առիթը սփյուռքահայ ռազմական բժիշկ Աշլի Մինասի դատական գործերի լուսաբանումն է. նա  ամուսնացած է եղել Լուսինե Սահակյանի մորաքրոջ դստեր՝ Արմինե Պողոսյանի հետ և զրկվել շարժական ու անշարժ գույքերից, իր երեխային տեսնելու, շփվելու, խնամելու իրավունքներից:

Դա հնարավոր է դարձել երկու պատճառով. 1. սկզբում Արամազդ Կիվիրյանը՝ որպես փաստաբան ներկայացրել է Աշլի Մինասի շահերը առաջին կնոջից բաժանվելիս, իսկ հետո հանդես է եկել նրա դեմ՝ արդեն որպես երկրորդ կնոջ՝ Արմինե Պողոսյանից ամուսնալուծվելիս և գույքը բաժանելիս:

2. Պետության անունից հանդես եկող որոշ պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության արդյունքում մինչ օրս հնարավոր չի եղել պաշտպանել Աշլի Մինասի և հատկապես նրա անչափահաս երեխայի օրինական շահերը:  

Եվ Աշլի Մինասը ստիպված է եղել հրապարակայնացնել իր խնդիրը. դիմել է լրագրող Էլմիրա Մարտիրոսյանին և «Լակմուս» իրավապաշտպան ՀԿ-ին՝  իր և իր երեխայի խախտված իրավունքները վերականգնելուն աջակցելու, հետևողական լինելու խնդրանքով: Այդ գործերը լուսաբանվել են lakmoes.am /նաև՝ 1in.am/ լրատվական կայքով՝ սկսած 2016 թվականից:

Եվ վերը նշված փաստաբանների կողմից, 2 տարվա ընթացքում դատական 3 հայց է ներկայացվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ՝ լրագրողի, ՀԿ-ի  /լրատվամիջոցների lakmoes.am, 1in.am, ditaket.am և այլն/՝ պատվի, արժանապատվության և գործարար համբավն արատավորելու հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման պահանջով:

Ընդ որում՝ վիճարկման առարկան նույն փաստական հանգամանքներն են, հարցերի գրեթե նույն շրջանակը, որոնց մի մասի վերաբերյալ արդեն կան օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր /անկախ դրանց օրինական կամ անօրինական լինելուց/, ընթացքի մեջ գտնվող քաղաքացիական և քրեական գործեր, որոնց օբյեկտիվ քննությունը, բացահայտումն անընդհատ հանդիպում է դիմադրության՝ հատկապես Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանները սպասարկող քննչական մարմինների ու դատախազության որոշ ներկայացուցիչների կողմից: 

Եվ ահա, Լուսինե Սահակյանը հաղորդում է ներկայացրել իր նախընտրած նախաքննական մարմիններից մեկին՝ լրագրողի դեմ քրգործ հարուցելու և լռեցնելու նպատակով: Որպես փաստ նշել է իր մորաքրոջ դստեր՝ կեղծ փաստաթղթերով հղի գրանցված, «ծննդաբերած» Արմինե Պողոսյանի և նրա հետ որևէ կապ չունեցող երեխայի /ով ներկայացված է որպես այդ կնոջ որդի/ վերաբերյալ անձնական և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելը:

Ընդ որում, որպես հիմք ներկայացվել է ոչ թե սկզբնաղբյուր կայքի՝ lakmoes.am-ի, այլ 1in.am կայքի կողմից արտատպված, բայց 6 ամիս առաջ հեռացված հրապարակումը: Պատճառը մեկն է. լուսինե սահակյանից հաղորդում ընդունած Արաբկիրի դատախազությունը փորձել է ապահովել գործի ընդդատությունը Կենտրոնի քննչական բաժնում, որտեղ Աշլիի գործերով արդյունավետ քննությունը գրեթե բացառվել է:

Ստացվում է, որ իրեն իրավապաշտպան հռչակած Լուսինեն դեմ է կոռուպցիոն հնարավոր հանցագործությունների բացահայտմանը և կողմ՝ դրանց մասին բարձրաձայնող լրագրողներին, ԶԼՄ-ներին լռեցնելուն՝ օգտագործելով «անձնական, ընտանեկան տեղեկություն» և տվյալ դեպքում ահիմն շահարկվող եզրույթը, քանի որ խոսքը հնարավոր ու վտանգավոր հանցագործությունների շղթայի մասին է, որոնց մասին լռելը ևս հանցագործություն է:

Այս պարագայում, երեկ՝ օգոստոսի 2-ին, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի կողմից ՝ լրագրողի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, ուղղակի ևս մեկ արհեստական խոչընդոտ է տողերիս հեղինակի և լրատվամիջոցի բնականոն գործունեության համար, ինչպես նաև  կրկնակի պատասխանատվություն ու վտանգավոր նախադեպ կոռուպցիայի, հանցագործությունների մասին իրազեկող ԶԼՄ-ների, լրագրողների համար, ովքեր ամեն օր, այս կամ այն դեպքով ստիպված են հրապարակել մարդկանց անձնական կամ մասնավոր կյանքին առնչվող տվյալներ:

Հ.Գ. Զարմանում եմ, որ Լուսինե Սահակյանը և Արամազդ Կիվիրյանը դեռ չեն զրկվել փաստաբանական արտոնագրից: Բայց մենք կօգնենք հանրությանը և հատուկ ծառայություններին՝ ավելի մոտիկից ծանոթանալ Քոչարյանի պաշտպան Ռուբիկ Սահակյանի այս կադրերի գործունեությանը, նպատակներին, թիրախներին և գործունեության մեթոդին, ովքեր անհանգիստ են և պատրաստ են պաշտպանել Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանին:

Առայժմ՝ այսքանը...

                                                                                     Է.Մարտիրոսյան