запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Կլանային դիմադրությու՞ն, թե՞ փաստաբանական տեռոր լրագրողի և ԶԼՄ-ների դեմ

Երբ մի քանի տասնյակ փաստաբաններ միանգամից նետվեցին պաշտպանելու Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի շահերը, ամենևին էլ զարմանալի չէր...

 Ըստ էության, սա կարելի է համարել լյուստրացիա, քանի որ նրանց շարքերում  կան փաստաբաններ /Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի աճեցրած կադրերից/,  որոնց գործունեությունը ստուգելու անհրաժեշտություն կա... Կարող է պարզվել, որ այն վնաս է հասցրել Հայաստանի ազգային անվտանգության շահերին և այժմ էլ փորձ է արվում խոչընդոտել  մարտի 1-ի գործով  դատաքննությանը...նաև տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի մասով...

Վերջինս տասնյակ գործերով փորձում է իր կոլեգաներից և նրանց ազգականներից պաշտպանել սփյուռքահայի և նրա երեխայի շահերը:

Այս առումով  լուրջ մարտահրավերներ են սպասվում նաև կոռուպցիոն հնարավոր դրսևորումների հայտնաբերմանը, բացահայտմանը նպաստող լրագրողներին և լրատվամիջոցներին: Նախկին ռեժիմների օրոք անկաշկանդ և անխոչընդոտ գործած որոշ փաստաբաններ որոշել են հնարավոր բոլոր տարբերակներով լռեցնել, պատժել հանրային հսկիչի դեր կատարող լրագրողներին:

Սկսած 2017թ.-ից, փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Արամազդ Կիվիրյանը փորձում են տարբեր մեթոդներով խոչընդոտել խոսքի ազատության իրավունքը՝ կոռուպցիոն բազմաշերտ ռիսկեր պարունակող մի գործով:

Դատարան է ներկայացվել 3 քաղաքացիական հայց՝ գումարային պահանջով, և 1  մեղադրանք՝ իրավապահ մարմնում: Լուսինե Սահակյանը «հանցագործության» մասին անհիմն հաղորդում է ներկայացրել  տողերիս հեղինակ լրագրողի դեմ, ով համարձակվել է բարձրաձայնել  իր և իր որոշ ազգականների մութ գործերի մասին...  Այն ձևակերպվել է որպես ընտանեկան գաղտնիքի հրապարակում, բայց նախաքննական մարմնին ներկայացվել են խեղաթյուրված տեղեկություններ:

Առիթը սփյուռքահայ ռազմական բժիշկ Աշլի Մինասի դատական գործերի լուսաբանումն է. նա  5 տարի ամուսնացած է եղել Լուսինե Սահակյանի մորաքրոջ դստեր՝ Արմինե Պողոսյանի հետ և զրկվել շարժական ու անշարժ գույքերից, իր երեխային տեսնելու, շփվելու, խնամելու իրավունքներից: Ընդ որում, այն երեխայի, ում հետ Արմինե Պողոսյանը չունի որևէ կենսաբանական կապ, իր մոտ պահելու որևէ օրինական իրավական հիմք /թեև կեղծ տվյալների հիման վրա ծննդյան վկայականում գրանցված է որպես մայր/: 

Դա հնարավոր է դարձել երկու պատճառով. 1. սկզբում Արամազդ Կիվիրյանը՝ որպես փաստաբան ներկայացրել է Աշլի Մինասի շահերը՝ առաջին կնոջից բաժանվելիս, իսկ հետո հանդես է եկել նրա դեմ՝ արդեն որպես երկրորդ կնոջ՝ Արմինե Պողոսյանից ամուսնալուծվելիս ու նաև առաջին կնոջ հետ ամուսնության ընթացքում ձեռք բերած գույքը բաժանելիս:

2. Պետության անունից հանդես եկող որոշ պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության, ինչպես նաև ոչ պաշտոնյա մի խումբ անձանց գործողությունների արդյունքում մինչ օրս հնարավոր չի եղել պաշտպանել Աշլի Մինասի և հատկապես նրա անչափահաս որդու օրինական շահերը: Երեխան արդեն 6 տարեկան է, ում պահելու համար նախկին կինը ամսեկան 300,000 դրամ ալիմենտ է պահանջում...  

Եվ Աշլի Մինասը ստիպված  է եղել հրապարակայնացնել իր խնդիրը, քանի որ վտանգ է զգում իր երեխայի կյանքի համար. ասում է՝ իր նկատմամբ անմարդկային վերաբերմունք դրսևորած կինը ի՞նչ դաստիարակություն պետք է տա իր երեխային... Եվ փոքրիկի հայրը դիմել է լրագրող Էլմիրա Մարտիրոսյանին և «Լակմուս» իրավապաշտպան ՀԿ-ին՝  իր և իր երեխայի խախտված իրավունքները վերականգնելուն աջակցելու, հետևողական լինելու խնդրանքով: Այդ գործերը լուսաբանվել են lakmoes.am /նաև՝ 1in.am/ լրատվական կայքով՝ սկսած 2016 թվականից:

Եվ վերը նշված փաստաբանների կողմից, 2 տարվա ընթացքում քաղաքացիական 3 հայց է ներկայացվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ՝ ընդդեմ լրագրողի, «Լակմուս» ՀԿ-ի  /լրատվամիջոցների lakmoes.am, 1in.am/՝ պատվի, արժանապատվության և գործարար համբավն արատավորելու հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման պահանջով: Ներկայացվել են նաև հակընդդեմ հայցեր:

Ընդ որում՝ վիճարկման առարկան նույն փաստական հանգամանքներն են, հարցերի գրեթե նույն շրջանակը, որոնց մի մասի վերաբերյալ արդեն կան օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր /անկախ նրանից, թե որքանով են դրանք օրինական կամ ընդունելի կողմերի համար/, ընթացքի մեջ գտնվող քաղաքացիական և քրեական գործեր, որոնց օբյեկտիվ քննությունը, բացահայտումն անընդհատ հանդիպում է դիմադրության՝ հատկապես Քննչական կոմիտեի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանները սպասարկող քննչական մարմինների ու դատախազության որոշ ներկայացուցիչների կողմից: 

Եվ Լուսինե Սահակյանի հաղորդման հիման վրա, օգոստոսի 9-ին մեղադրանք է առաջադրվել  լրագրողին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասով՝ «մարդու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ ...լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելը կամ հավաքելը կամ պահելը, եթե դրանք նախատեսված չեն օրենքով»:  Լուսինե Սահակյանը, որպես փաստ նշել է իր մորաքրոջ դստեր՝ կեղծ փաստաթղթերով հղի գրանցված, «ծննդաբերած» Արմինե Պողոսյանի և նրա հետ որևէ կապ չունեցող երեխայի /ով ներկայացված է որպես այդ կնոջ որդի/ վերաբերյալ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելը:

Սակայն քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գ. Ավագյանը, փոխանակ ստուգեր««Փաստաբանական տեռոր սփյուռքահայ ռազմական բժշկի դեմՈրդուն կխլե՞ն» և  «Սփյուռքահայերի «որսորդները» խլեցին ռազմական բժշկի որդուն»վերնագրերովհրապարակումների մեջ նշված տեղեկությունները և անհրաժեշտության դեպքում պաշտպաներ անչափահաս երեխայի իրավունքները, արագացված կերպով, ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով, մեղադրանք է առաջադրել լրագրողին և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: 

Գտնում ենք, որ նույն գործի վերաբերյալ միաժամանակ 3 քաղաքացիական հայց և 1 քրեական մեղադրանք առաջադրելը նույն անձի /անձանց/ կողմից նույն անձի դեմ և նույն փաստական տվյալները վիճարկելու նպատակով՝ ակնհայտորեն վկայում են լրագրողի և լրատվամիջոցի նկատմամբ գործողությունների պատժիչ բնույթի մասին: Փորձ է արվում նյութական, հոգեբանական ճնշման, տեղաշարժը սահմանափակելու, գործունեությանը խոչընդոտելու  և կրկնակի պատասխանատվության /ինչն արգելված է օրենքով/ենթարկելու միջոցով՝ թույլ չտալ առերևույթ հանցագործությունների և դրանք կատարած անձանց բացահայտումը

Նշված 3 հայցերով որպես երրորդ կողմ է ներգրավված նաև Աշլի Մինասը, ում շահերը ներկայացնում է Սեդա Սաֆարյանը: Ուստի, փորձ է արվում՝ հավելյալ ծանրաբեռնելու միջոցով խոչընդոտել նաև Սեդա Սաֆարյանի գործունեությունը կամ տուժողների շահերի արդյունավետ պաշտպանությունը՝ Մարտի 1-ի մեկնարկող գործով:

Դատապարտում ենք փաստաբանների այդ գործելակերպը և հորդորում փաստաբանական պալատին՝ հնարավորինս արագ զբաղվել իրենց լիազորությունները չարաշահող կամ անբարեխիղճ և խոսքի ազատության իրավունքը անհարկի խախտող  փաստաբանների զտմամբ:

Ծանուցում. Լրագրողը չի ընդունում մեղադրանքը. Համապատասխան որոշումները կբողոքարկվեն:

Իրականում այս գործով նյութերը պետք է քննության առարկա դառնան ԱԱԾ-ում կամ Հատուկ քննչական ծառայությունում և պետք է իրավական գնահատական տրվի փաստաբանների և այն պաշտոնատար անձանց՝ ոստիկանության, ՔԿ քննիչների, դատախազների, դատավորների անգործությանը կամ գործողություններին, որոնց մեղքով պետությունը չի կատարել Սահմանադրական պահանջը՝ չի պաշտպանել նորածին երեխայի իրավունքները և խախտել է նրա և հոր Աշլի Մինասի իրավունքները՝ բարոյականից մինչև նյութական /մոտ 1 մլն դոլար կամ գուցե՝ ավելի/:

Ի՞նչ է սա, եթե ոչ երեխայի «առևանգում» կամ «որդեգրման մաֆիա» /ինչպես կասեր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը/՝ առանց  «որդեգրման» իրավական հիմքի ձևակերպման, ինչն ավելի վտանգավոր կարող է լինել 6-ամյա փոքրիկի համար. եթե երեխայի՝ կեղծ տվյալով ծննդյան վկայականը չվերացվի, մոր մասով գրանցումը չփոխվի, հետագայում պետությունը չի կարող հետևել անօգնական երեխայի ճակատագրին և անհրաժեշտության դեպքում միջամտել:  Իսկ հայրը չի կարող պաշտպանել իր երեխային, քանի որ Արմինե Պողոսյանը կամայականորեն ու տարիներ շարունակ զրկել է նրան՝ որդուն տեսնելու հնարավորությունից, և նա կարող է չճանաչել իր որդուն:          

                                                                                                  Է. Մարտիրոսյան