запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Աջափնյակում մեքենաներ հրկիզած անձը կալանավորված է

Հոկտեմբերի լույս 2-ի գիշերը ոստիկանության Մաշտոցի բաժնում «911» ծառայությունից ահազանգ ստացվեց, որ Հալաբյան փողոցի շենքերից մեկի բակում մեքենաներ են այրվում։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզեց, որ «Ֆոլքսվագեն» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաների հրդեհը պատահականության հետևանք չէ։

Դեպքի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում քրեական գործ հարուցվեց հրկիզման եղանակով գույքի դիտավորությամբ ոչնչացման կամ վնասման հատկանիշներով։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, որոնց միացան ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները։ Վերջիններս էլ հոկտեմբերի 4-ին Արարատի մարզի Հովտաշեն գյուղում հայտնաբերեցին և հանցագործությունը կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու։

Նա խոստովանական բացատրություն տալուց հետո ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հոկտեմբերի 7-ին էլ դատարանի որոշմամբ կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

Լուսանկարը՝ Գ. Շամշյանի