запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ՀՔԱՎ։ Անձի վերաբերյալ տեղեկություններն ու փաստաթղթերն իր համար գաղտնի լինել չեն կարող

2019-ի հոկտեմբերի 2-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «ՌԴ քաղաքացուն 2 ամիս ՀՀ-ից դուրս գալն արգելելուց հետո սեպտեմբերի 11-ին թույլ են տվել՝ առանց մեկնաբանելու պատճառները» վերնագրով հրապարակման մեջ անդրադարձել էր ՌԴ քաղաքացի Ա. Կամաևին 2 ամիս շարունակ ՀՀ-ից դուրս գալն արգելելու խնդրին։

 Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը քաղաքացուն չէր պարզաբանել ապօրինի ձերբակալման հիմքերը, չէր տրամադրել այդ մասին նրան հասկանալի լեզվով փաստաթուղթ և չէր մեկնաբանում՝ ինչու են նրան արգելում ՀՀ տարածքից դուրս գալ։ Ընդ որում՝ 2 ամիս անց՝ 2019 թ. սեպտեմբերի 11-ին, երբ հայտնի դարձավ, որ նա կարող է լքել երկիրը, դրա մասին տեղեկացվել էր միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Այս դեպքում ևս քաղաքացուն չէր պարզաբանվել, թե ինչ հիմնավորմամբ իրեն թույլ չէին տալիս լքել ՀՀ սահմանը և ինչպես պատահեց, որ սեպտեմբերի 11-ից արդեն թույլատրվում է՝ դարձյալ չտրամադրելով բավարար տեղեկություն այդ մասին։

Կամաևի՝ ՀՀ-ից  գնալուց հետո արդեն,  նպատակ ունենալով ոստիկանության գործողությունները վիճարկելու դատական կարգով, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը տեղեկություն ստանալու հարցում էր ներկայացրել ՀՀ ոստիկանություն՝  խնդրելով տրամադրել  Կամաևի տվյալները սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգ մուտքագրելու և այնուհետև այնտեղից հանելու վերաբերյալ իրավական և փաստական հիմնավորումները, ինչպես նաև համակարգ մուտքագրելն ու ելքագրելը հիմնավորող փաստաթղթերի պատճենները։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ