запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Բանտում կախված Սարգիսը մանկատան սան էր. ու՞մ էր ձեռնտու նրա մահը

Նոյեմբերի 16-ին բանտում կախված 21-ամյա կալանավորի դեպքը բազմաթիվ հարցականներ, դիտավորության և կոռուպցիոն երևույթները թաքցնելու կասկածներ է հարուցում: Խոսքը Սարգիս Աբելյանի դեպքի մասին է. նրան կախված էին գտել «Արմավիր» ՔԿՀ-ի 5-րդ մասնաշենքի խցերից մեկում:

«Լակմուսի» տեղեկություններով՝ նա լեզու չի գտել միակ խցակցի հետ և 1 ամիս շարունակ խնդրել է ՔԿՀ-ի վարչակազմին՝ փոխել իր խուցը, այլապես՝ կկախվի: Նրա խնդրանքը չի կատարվել, նրան չեն տեղափոխել. Լուրեր կան, որ նույնիսկ ցինիզմով են պատասխանել. ասել են՝ կախվում ես՝ էս խցում կախվի:

Նրան ճանաչողներից մեկն ասաց, որ Սարգիսը մանկատանն է մեծացել և գուցե չի կարողացել դիմակայել, ինչպես սովորաբար լինում է բանտերում:

Եվ ահա, «Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է 07101998թծնված Սարգիս Հակոբի Աբելյանի դին՝ 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապով կախված վիճակում։

Սարգիս Հակոբի Աբելյանը Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորված անձ է,  մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով։ 

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ»:

Թե կոնկրետ ինչ կարգի, բնույթի խնդիրներ է ունեցել Սարգիս Աբելյանը, դրանք իրական են եղել, թե արհեստական /ինչպես լինում է հատուկ նպատակով թիրախավորված և անազատության մեջ գտնվող անձանց հետ/՝ ինքնասպանության մղելու, նման իմիտացիա ստեղծելու և հետագայում որպես վարկած զարգացնելու նպատակով, դեռ հայտնի չէ, բայց վերը նշված տեղեկություններն առնվազն հիմք են տալիս ենթադրելու, որ ՔԿՀ-ի ադմինիստրացիան տեղյակ է եղել խնդրին, բայց չի կանխել, գուցե՝ միտումնավոր:

Օրինակ, կասկածելի կամ անհասկանալի է. Սարգսի խցակիցը ինչու՞ չի կանխել, օգնության չի կանչել՝ հասկանալով, որ խցում երկուսով են, և կարող են նրա մահվան մեջ իրեն կասկածել կամ մեղադրել...

«Լակմուսին» հաջողվեց պարզել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկում հաշվառված, նախկինում չդատապարտված  Սարգիս Աբելյանը խնդիր է ունեցել նաև բանակում. Նա բանակ է զորակոչվել 2017թ. հունվարի 8-ին և պարտադիր ժամկետային ծառայության անցել ՀՀ ՊՆ՝ Շիրակի մարզի զորամասերից մեկում՝ «Ֆագոտ» հակատանկային դիվիզիոնում:՝

Թե ինչ մթնոլորտ կամ խնդիրներ են եղել այդ կարևոր դիվիզիոնում՝ անհայտ է, բայց ինչ-որ բան կամ գուցե անձ /անձինք/ ստիպել են նրան՝ լքել զորամասը ծառայության անցնելուց  երկու ամիս անց՝ մարտ ամսին, 3 անգամ.  Ըստ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի՝ Սարգիս Աբելյանը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման՝ երեք ամսվա ընթացքում՝ 08.03.2017թ., 14.03.2017թ. և 28.03.2017թ.՝ 3 անգամ մեկ ժամից մինչև երեք օր տևողությամբ, ինչպես նաև 3 օրից ավելի, բայց 1 ամսից ոչ ավելի տևողությամբ զորամասը ինքնակամ թողնելու համար /ՀՀ քր. օրի 361-րդ հոդվածի 1-ին մասով/ :

Նշված արարքի համար համապատասխան հոդվածը նախատեսում էպատիժ՝ կալանք` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Այս սանկցիայի պարագայում առնվազն տարօրինակ է, թե ինչպես է կարողացել նորակոչիկը լքել զորամասը այսպիսի հաճախականությամբ և անխոչընդոտ: Կարգազանցության համար նա հսկողության տակ չի՞ եղել, թե՞ աչք են փակել՝ ինչ-որ «հանձնարարություն» «կատարելու» դիմաց, որի «փաթեթավորումը» ինքնակամ լքելու քողի տակ կարող է շատ հարմար ալիբի լինել որոշ հակապետական ուժերի համար, որոնք նաև պետական կառույցներում են: Կամ գուցե կյանքի համար մտավախությունն է իրական եղել...

Օրինակ վերջին 2-3 տարիների ընթացքում մի շատ վտանգավոր, թշնամական երևույթ, ձեռագիր է նկատվում Հայաստանում. հակատանկային ականները հայտնվում են քաղաքացիական բնակչության շրջանում՝ Երևանում, մարզերում, մարդկանց բակերում, տներում և երբեմն պայթում են՝ խլելով մարդկանց կյանքերն ու առողջությունը, ինչպես դա եղավ 2017թ.-ի օգոստոս, նոյեմբեր ամիսներին՝ Երևանի Դավիթաշեն, Էրեբունի թաղամասերում, Շիրակի մարզում:

Այսինքն, այն արկերը, որոնք ապրիլյան պատերազմից առաջ պետք է տեղադրված լինեին մեր սահմանի երկայնքով՝ հավելյալ պաշտպանություն ապահովելով պետական սահմանների և դիրքապահ զինվորների, զորամասերի համար՝ չկային: Ի՞նչ էին արել այդ արկերը զորամասերի և կորպուսների հրամանատարները՝ թույլ տալով թշնամուն՝ անխոչընդոտ մոտենալ մեր դիրքերին... Գողացել էի՞ն, վաճառե՞լ, թե՞ տեղափոխել թիկունք՝ անհրաժեշտության դեպքում նաև  մեջքից թուլացնելու համար, եթե հանկարծ ապրիլյան պատերազմում ոմանց սիրելի Ալիևը ձախողվի...

Այդ նույն ՝ սահմանային ականազուրկ վիճակն է նաև հակառակ կողմում՝ Թուրքիային սահմանակից Շիրակի մարզում. Օրերս, Թուրքիայի տարածքից մեր սահման տարածված հրդեհը ապացուցեց դա. կարծես ստուգում էր. եթե ականներ լինեին՝ հրդեհից կպայթեին, տարածքը կականազերծվեր՝ Ադրբեջանի մեծ եղբոր համար: Իսկ այդ հատվածը  Գյումրիի ռուսական ռազմաբազայի հետ միասին, փաստորեն հսկում է նաև Պն այն զորամասը, որտեղ 2017թ.-ին ծառայել է բանտում կախված Սարգիս Աբելյանը:

Հետաքրքիր է, այդ զորամասի հակատանկային դիվիզիոնում արկերի պակասորդ չկա՞՝ եթե հաշվի առնենք, որ բանակը տասնյակ տարիներ գազանաբար թալանվել է պատասխանատուների կողմից, բայց զինվորների միջոցով կամ ներգրավմամբ: Այս պարագայում Սարգիս Աբելյանը կարո՞ղ էր որևէ դերակատարություն, առնչություն ունենալ կամ պարզապես տեղյակ լինել հակատանկային դիվիզիոնի հրամկազմի ինչ-որ գործարքների, արկերի շարժի հետ կապված մութ պատմությունների... Տեսականորեն՝ այո:

Ինչու՞՝ հենց նա: Որովհետև առանց ծնողների, հարազատների մեծանալու հանգամանքը նվազեցնում է /կամ կարող է/ գաղտնի ինֆորմացիայի հնարավոր արտահոսքի, տարածման հավանականությունը և այն վտանգը՝ եթե անհրաժեշտություն լինի նրան լռեցնելու: Բողոքող չի լինի. եթե տղայի կյանքով չեն հետաքրքրվել, մահով ինչու՞ պիտի հետաքրքրվեն...

Այսինքն չի բացառվում, որ զորամասում կարող են լինել նախկին զինծառայողի լռությամբ շահագրգիռ անձինք, որոնց նպատակը վտանգավոր վկայի համար բանտում մնալու «պայմաններ ստեղծելն է»: Գուցե այդպես է Սարգիս Աբելյանը միանգամից «ներքաշվել է» ծանր հանցագործության՝ մի խումբ անձանց հետ ավազակային հարձակում կատարելու, ապօրինի զենք կրելու մեջ, որոնց մասին այդպես օպերատիվորեն հայտնել է ՔԿ ծառայությունը:      

Այստեղ ևս ուշագրավ հանգամանքներ կան. մանկատանը մեծացած 21-ամյա երիտասարդին, ով դեռ կյանք չէր մտել, հասցրել էր բանակում ծառայել ընդամենը 3 ամիս, բանտում անցկացնել 6 ամիս, որտեղի՞ց, ի՞նչ միջոցներով և ումի՞ց էր ձեռք բերել ապօրինի զենքը: Կամ՝ ո՞վ էր հրամցրել... Արդյո՞ք չի եղել հատուկ պատվեր, նպատակ .. Չէ՞ որ 3 ամսվա ծառայած անձը դժվար թե կրակել սովորած լիներ...

Այդպիսի վիճակում ու կարգավիճակում գտնվող տղան կարո՞ղ էր այնպիսի ազդեցիկ թշնամիներ կամ հակառակորդներ ունենալ, ովքեր կկարողանային բանտում հսկել Ս. Աբելյանին, դրդել, հակել ինքնասպանության կամ պարզապես սպանել անխոչընդոտ...

Ի դեպ, Սարգիս Աբելյանի դեպքը տեղի է ունեցել Գերաս Գևորգյանի ղեկավարած «Արմավիր» ՔԿՀ-ի 5-րդ մասնաշենքում, որը պայմանականորեն համարում են «գործ տվողների» հատված: Նրանք լավատեղյակեն ՔԿՀ-ում արմատավորված կոռուպցիոն երևույթներին, սխեմաներին և հաճախ փորձում են բարձրաձայնել իրենց իրավունքների խախտումների մասին, ինչի համար էլ պատժվում են:

Այս դեպքից հետո նրանցից շատերը կրկին տագնապի մեջ են, ահազանգում են, որ սկսելու են իրենց անհարկի հարցաքննել, ճնշել, թեև դեպքի պահին խցում մարդ է եղել, այլ վկաներ են հարցաքննվել, ադմինիստրացիան էլ նախապես տեղյակ է եղել Սարգսի խնդրի, մտադրության, հոգեվիճակի մասին:

Ուստի մնում է հասկանալ՝ ում վրա է «գործ տվել» /կամ կարող էր/ Աբելյանը, եթե տվել է, ինչ առնչություն է ունեցել զորամասի հատանկային ականների հետ, կամ ինչ  տեղեկություն է ունեցել /եթե ունեցել է/, որոնք կարող էին զորամասը ինքնակամ լքելու պատճառ դառնալ, ո՞վ է եղել նախկինում չդատապարտված երիտասարդին ծանր հանցանքի մեջ ներքաշողը, զենք տվողը, խցակիցը, և ի վերջո՝ ու՞մ «պատվերն» է իրականացվել ՔԿՀ-ում:

                                                        Միլենա Միլիտոնյան