запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Քոչարյանի պաշտպանները մեղադրանքից հրաժարվող դատախազ են ուզում

Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը դատարանին խնդրեց մերժել Հայաստանի երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռ. Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը՝ մեղադրող մյուս դատախազ Պետրոս Պետրոսյանին սույն գործի վարույթից հեռացնելու մասին։

Բաղդասարյանի պնդմամբ՝ պաշտպանական թիմի ներկայացրած փաստարկներն իրականում բացարկի ինստիտուտի հետ ոչ մի կապ չունեն։ Նրա համոզմամբ՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն անկողմնակալ է եւ իրականացրել է քրեական գործով լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությունն ապահովող հսկողություն․

«Բացարկի շրջանակներում թվարկվեցին քննիչի կողմից կատարված գործողություններ, պաշտպանության կողմի կարծիքով՝ կատարման ենթակա, բայց չկատարված գործողություններ, իրենց ներկայացրած միջնորդությունները դրանց վերաբերյալ, դրանց կապակցությամբ կայացրած քննիչի որոշումները, դրանց դեմ ներկայացված բողոքները, Պետրոս Պետրոսյանի կայացրած որոշումները եւ արդյունքում հանգեցին, որ քանի որ դրանց արդյունքներն իրենց չեն բավարարել, դրա համար Պետորսյանն անկողմնակալ չէ, շահագրգիռ է սույն քրեական գործով»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ, ըստ էության, պաշտպանության կողմի փաստարկները հանգում են նրան, որ նրանք չեն ցանկանում Պետրոս Պետրոսյանին հակառակ կողմում տեսնել մի պարզ պատճառով, որ վերջինս նույն կարծիքը չունի իրենց հետ մեղադրանքի հիմնավորվածության, պաշտպանական կողմի միջնորդությունների հիմնավորվածույան վերաբերյալ, բողոքներ է ներկայացրել իրենց ցանկալի դատական ակտերի դեմ։

Գեւորգ Բաղդասարյանը կրկին վկայակոչեց Եվրոպական դատարանի իրավունքը կողմնակալության-անկողմնակալության վերաբերյալ եւ փաստեց, որ Դատարանը շատ հստակ է արձանագրել, որ սեփական դատավարական դիրքորոշումը մյուսի կողմից չկիսելը չի կարող բավարար պատճառ դառնալ ինքնին մյուսին վարույթից հեռացնելու համար․

«Եւ սա պատահական չէ, որովհետեւ հակառակ մոտեցումը հակասում է արդար դատաքննության արդար բաղադրիչներից մեկին՝ մրցակցության սկզբունքին։ Ըստ էության, սա հնագում է նրան, որ քանի որ մրցակցության սկզբունը պահանջում է, որպեսզի լինեն երեք տարբերակված դատավարական հիմնարար գործառույթներ՝ պաշտպանության, մեղադրանքի եւ գործի լուծման ֆունկցիաներ, եւ քանի որ մրցակցությունը ենթադրում է, որ դատավարությունը պետք է տեղի ունենա քրեաիրավական վեճի շրջանակներում, ստացվում է, որ հենց այս կառուցակարգից ուղիղ բխում է, որ լինելու է փաստարկ եւ հակափաստարկ, ստացվում է, որ հակառակ դիրքորոշումը ոչ միայն կարող է լինել, այլ առանց հակառակ դիրքորոշման՝ չի կարող դատավարություն լինել»։

Բաղդասարանի խոսքով՝ եթե դատախազ Պետորսյանը հակառակ դիրքորոշում չունենար, ապա բոլորով դատարանում չէին լինի եւ չէին ակնկալի արդարադատություն՝ դատարանի կողմից։

Բաղդասարյանի համար ակնհայտ է, որ պաշտպանության կողմն այնպիսի դատախազ է ուզում, որը իրենց բոլոր միջնորդություններին կհամաձայնի․

«Քանի որ ես փաստարկ եմ լսել, որ անեւ ես անկողմնակալ չեմ, որովհետեւ չեմ հրաժարվում մեղադրանքից, ինձ համար պարզ է, որ պաշտպանության կողմը այս վարույթը բացառապես պատկերացնում է այն եղանակով, որ ոչ թե տեղի ունենա քրեաիրավական, բովանդակային վեճ, ներկայացվեն փաստարկներ ու հակափաստարկներ, եւ դա լուծվի դատավճռով, այլ այստեղ նստած այնպիսի դատախազ են ուզում, որը կկանգնի, կհրաժարվի մեղադրանքից»։

Նկատի ունենալով, որ ներկայացված բոլոր փաստարկները վերաբերում են մեղադրանքի հիմնավորվածության, ներկայացված, արդեն իսկ քննարկված, լուծված, դատարաններում քննարկված հարցերին, դրանք, Բաղդասարյանի պնդմամբ, բացարկի շրջանակներում քննարկման առարկա չեն կարող դառնալ, բացարկի հետ որեւէ առնչություն չունեն եւ չեն կարող պատճառ դառնալ, որպեսզի դատավարության որեւէ մասնակից մյուս մասնակցի հետ համաձայն չլինելու պատճառով վարույթից հեռացվի։

Մեղադրող դատախազը նաեւ հավելեց, որ նախորդ դատական նիստին հնչեցված բազմաթիվ հայտարարություններ ընդհանրապես կապ չեն ունեցել քրեական դատավարության հետ, ունեցել են քաղաքական երանգ, ակնհայտորեն ուղղված են եղել լսարանին, եւ չէին կարող առհասարակ քննարկման առարկա դառնալ։

«Հաստատում եմ, որ Պետրոս Պետրոսյանն անկողմնակալ է, սույն գործով իրականացրել է պատշաճ դատախազակն հսկողույթւոն, իրականացրել եւ իրականացրելու է մեղադրանքի պատշաճ պաշտպանություն»,- եզրափակելով իր դիրքորոշումը՝ ասաց մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը։

Armtimes.com

Տեսանյութերը՝ 1in.am –ի, factor.am–ի, լուսանկարը՝ ֆոտոլուրի