запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ալրաղացի Լյովիկը Մարտի 1-ին Հովիկ Արգամիչի հետ կապի մեջ է եղել

Այսօր պարզ դարձավ, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած որոնողական աշխատանքի արդյունքում, նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Լևոն Սարգսյանը՝ հանրությանը հայտնի Ալրաղացի Լյովիկը։ 

Հիշեցնենք, որ նա 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզման մեջ էր։ Նրան մեղադրանք էր առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Լևոն Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Ավելի կոնկրետ՝ Ալրաղացի Լյովիկը մեղադրվում է 11 տարի առաջ Մաքսային ծառայության պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։ Ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերին։ Այն ժամանակ հայտարարվեց, որ «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանը և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը ստեղծել են հանցավոր համագործակցություն, որի անդամների կողմից կատարվել են մի շարք աղմկահարույց, առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր, այդ թվում` ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման դեպքը։

2011թ. մայիսին կայացված դատավճռով, հանցավոր համագործակցության 10 անդամները դատապարտվել էին երկարատև՝ մինչև 15 տարի ժամկետով ազատազրկման։

2018 թվականին, սակայն, ԱԱԾ-ն հայտարարեց, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը Ալրաղացի Լյովիկ մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը, որը, լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, արդեն իսկ ձևավորված և ավազակային մի շարք հարձակումներ գործած հանցավոր խմբի անդամներին պատվիրել է վերոնշյալ հանցագործության կատարումը:

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբանները տարօրինակ են համարում, որ Լևոն Սարգսյանին առ այսօր Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք առաջադրված չէ։

Այն, որ Ալրաղացի Լյովիկը գործուն մասնակցություն է ունեցել Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, բազմիցս նշել են փաստաբանները, դրա մասին հավաստող բազմաթիվ ցուցմունքներ կան քրեական գործում։

«Քրեական գործում վկայի ցուցմունք կա, ըստ որի, երբ ամեն ինչ Մարտի 1-ին ավարտվել է, Լևոն Սարգսյանը գնացել, սեղանին է դրել մի քանի զենքեր և ասել՝ լավ նայեք այս զենքերին, սրանք պատմական զենքեր են։ Ես կարծում եմ, որ այդ զենքերը կարող էին պատմական լինել, եթե կրակել են Մարտի 1-ին։ Հակառակ դեպքում, այդ զենքերը ինչու պետք է պատմական լինեին։ Հիմա, եթե Լևոն Սարգսյանը ձերբակալվել է, թող կանչեն, ասեն՝ զենքերը բեր, տանեն փորձաքննության ենթարկեն, տեսնենք՝ այդ զենքերը ինչու են պատմական»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սեդա Սաֆարյանը՝ հավելելով, որ Ալրաղացի Լյովիկը, բացի այդ զենքերից, նաև այդ օրը՝ մարտի 1-ին, պարբերաբար հեռախոսով հաշվետվություն է ներկայացրել Հովիկ Աբրահամյանին՝ նրան դիմելով Արգամիչ: «Դրա մասին ցուցմունքներ կան։ Բազմաթիվ անգամ քննարկվել է օլիգարխիկ համակարգի միջամտությունը Մարտի 1-ի դեպքերին, նրանց կողմից իրային պահեստից զենք, ռազմամթերք ստանալը, հագուստ ստանալը: Ընդ որում, քրեական գործով հիմնավորված է, որ կառավարության շենքի մոտ հագուստներ ստացել են նաև Լևոն Սարգսյանի թիկնապահները: Այդ կապակցությամբ հարցաքննվել է նաև այդ թիկնապահներից որոշ խումբ, և եղել են մարդիկ, որոնք ընդունել են, որ, այո, ստացել ենք, առերես պնդումներ են եղել այս կապակցությամբ: Բայց հետաքրքիրն այն է, որ այդ ամբողջ օրը Լևոն Սարգսյանը և որոշ մարդիկ իրար հետ իրադարձությունների սկզբում, ընթացքում և հետո, գործընթացին առնչվել են: Ցուցմունք կա, որ անվերջ Լևոն Սարգսյանը հաշվետվություն է ներկայացրել, դիմման ձևը Արգամիչ է եղել, և կարծում եմ, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է դա եղել: Ցուցմունքներ կան այս կապակցությամբ, որ զանգերը նրան են ուղղված եղել, նրան է հաշվետվություն տրվել: Ինչ են արել, ինչ չեն արել, գոհ են, գոհ չեն։ Նման հարցեր են քննարկվել: Իսկ երեկոյան արդեն ինչ-որ տեղ հավաքվել են, և հենց այդտեղ է Լևոն Սարգսյանը զենքերը դրել և ասել, որ դրանք պատմական զենքեր են»,- ասաց Սաֆարյանը։

Առհասարակ, Սեդա Սաֆարյանի խոսքերով՝ Մարտի 1-ի արյունալի իրադարձություններին օլիգարխների և նրանց թիկնապահների մասնակցության վերաբերյալ տեղեկությունները բավարար են, և դրանց վերաբերյալ կան վկայություններ:

Լևոն Սարգսյանի «քաջագործությունները», սակայն, միայն Ավետիսյանի տան վրա հարձակումով ու Մարտի 1-ով չեն ավարտվում։

Նա, 1999-2012 լինելով ԱԺ պատգամավոր, երբեք աչքի չի ընկել օրենսդիր գործունեությամբ, փոխարենը նրա անունը միշտ կապվել է աղմկահարույց դեպքերի ու քրեական գործերի հետ: 2002-ին ԱԺ նիստերի դահլիճում Լևոն Սարգսյանը հարձակվել էր ամբիոնի մոտ ելույթ ունեցող պատգամավոր Արամայիս Բարսեղյանի վրա և հարվածել նրան: Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ նման քայլի դիմել է հանուն հայրենի տնտեսության։ «Երբ տնտեսությունը սկսում է աճել, մարդիկ, որոնք իրենցից բան չեն ներկայացնում, ամեն ինչ անում են, որ խանգարեն…»,- բացատրել էր պատգամավորը:

ՀՀԿ-ի Մարիշի պատմությունը ևս շատերը հիշում են։ 2008 թվականի սեպտեմբերի 29-ին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` նույն ամսի 23-ին, Երևանի բնակչուհի Մարինե Մադատյանը, որը, ըստ լրատվամիջոցների, Ալրաղացի Լյովի ընկերուհին է, և հայտնի որպես ՀՀԿ-ի Մարիշ անունով, ոստիկանությանը հայտնել էր, որ սեպտեմբերի 20-ին իր ծանոթի` Արթուր Սահակյանի հետ գնացել են Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղ` ճաշկերույթի, որտեղ Արթուր Սահակյանը խմել է և հետդարձի ճանապարհին փորձել բռնաբարել իրեն: Սակայն ինքը դիմադրել է, ապա հեռախոսով օգնության կանչել իր ծանոթներին, իսկ Արթուր Սահակյանն ավտոմեքենայով դիմել է փախուստի: Մարինե Մադատյանն իր ծանոթ Արմեն Սարգսյանի հետ Երևանում` Սայաթ-Նովա – Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում, հայտնաբերել էին Արթուր Սահակյանի ավտոմեքենան, որի ղեկին այդ պահին գտնվել է Անդրանիկ Բաբայանը: Վերջինիս ծեծի ենթարկելուց հետո նրան մահամերձ վիճակում տարել և գցել էին Արթուր Սահակյանին պատկանող «Օդնոկլասնիկ» սրճարան, այնտեղից նրան անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ և մահացել էր: Մամուլի հրապարակումների համաձայն` այդ օրն Ալրաղացի Լյովը հեռախոսով սպառնացել էր փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանին, թե մինչև իրենք սրճարանից չհեռանան, ոստիկաններ չուղարկի:

Դե, իսկ նախընտրական շրջանում Լևոն Սարգսյանը առանձնահատուկ էր ակտիվանում։ Նա համարվում էր ՀՀԿ-ի համար ձայն բերող բանդաների ղեկավար։ 2007 թվականի ընտրությունների ժամանակ ընտրատեղամասում նա անձամբ լրագրողի էր ծեծի ենթարկել։ Ուշագրավ է, որ վերը թվարկված բոլոր դեպքերում նախկին պատգամավորը որևէ պատասխանատվության չի ենթարկվել, չի անցել որևէ քրեական գործով։

1in.am