запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Դատական համակարգը պետք է ենթարկվի բովանդակային փոփոխությունների. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի խորհրդարանում սկսվել է ՄԻՊ հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ միջազգային համաժողովը։ Միջոցառմանը ներկա է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստը վարում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ելույթ ունենալով բացման խոսքով՝ վարչապետ Փաշինյանը նախ ներկաներին շնորհավորեց ՄԻՊ ինստիտուտի ներդրման 15-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ ՄԻ պաշտպանությունը կարեւորագույն գերնպատակներից մեկն է, որը ժամանակակից աշխարհում կարող է ունենալ ժողովրդավարական կառավարությունը, ժողովրդավարական հասարակությունը եւ ժողովրդավարական երկիրը։

Փաշինյանի խոսքով՝ 15 տարի առաջ, երբ հիմնադրվեց ՄԻ պաշտպանի ինստիտուտը, դրա վերաբերյալ կային որոշակի հոռետեսական գնահատականներ, թե ինչպիսի ազդեցություն կունենա այն ՀՀ-ում ՄԻ պաշտպանության գործում։ Վարչապետը, սակայն, արձանագրեց, որ այդ ինստիտուտը Հայաստանում կայացել է եւ անուրանալի նպաստ է ունեցել ՀՀ-ում ՄԻ պաշտպանության գործում․

«Պետք է արձանագրել, որ 15 տարիների ընթացքում ՄԻՊ եւ կառավարության հարաբերությունները պարզ հարաբերություններ չեն եղել։ Բավական է արձանագրել, որ ՄԻՊ առաջին երեք պաշտպանները չեն պաշտոնավարել մինչեւ իրենց ժամկետի ավարտը, հրաժարական են տվել, ինչը հանրայնորեն ընկալվել է որպես ՄԻՊ եւ իշխանությունների միջեւ առկա խորը հակասությունների արտահայտություն»։

Միեւնույն ժամանակ, վարչապետ Փաշինյանը համոզված է եւ հուսով, որ 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում ՄԻՊ գործունեության համար նոր պայմաններ եւ նոր միջավայր է ստեղծվել․

«Ընդհանրապես, ՄԻ պաշտպանության համար նոր պայմաններ ու միջավայր է ստեղծվել, որովհետեւ հեղափոխությունը արել են ՀՀ քաղաքացիները, եւ ուրեմն հեղափոխությունը պետք է ստեղծի եւ անհրաժեշտորեն ստեղծել է մի միջավայր, որտեղ մարդը ոչ միայն դեկլարատիվ, այլեւ փաստացի բարձրագույն արժեք է եւ նրա իրավունքների պաշտպանությունը՝ կառավարության, իշխանության առաջ դրած առաջնային խնդիր»։

Սա, իհարկե, ինչպես իր ելույթում ասաց վարչապետը, չի նշանակում, թե այսօր ՀՀ-ում ՄԻ պաշտպանությունը գտնվում է իդեալական վիճակում, սա նշանակում է, որ ՄԻ պաշտպանությունը ՀՀ կառավարության համար առնվազն նույնպիսի առաջնահերություն է, ինչպիսի առաջնահերթություն է ՄԻ պաշտպանի համար․

«Եւ այս առումով ՄԻՊ գործունեությումը ՀՀ-ում անձամբ ես, կառավարությունը եւ ԱԺ-ն, մեծապես կարեւորում ենք, որովհետեւ համարում ենք այս ողջ գործընթացում մեր կարեւոր դաշնակիցներից մեկին՝ ՄԻՊ ինստիտուտին։ Եւ ընդհանրապես, մեր գործունեությունը հեղափոխությունից հետո ուղղված է հենց առաջին հերթին ՄԻ պաշտպանությունը, որովհետեւ դա հենված է այն պարզ գիտակցման վրա, որ բոլոր մարդիկ ՀՀ-ում հավասար են օրենքի առաջ եւ մարդկանց անհավասարությունն օրենքի առաջ առաջին հերթին ստեղծում է կոռուպցիա, եւ երբ ՀՀ կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, առաջին հերթին դրա արդյունքը ՄԻ պաշտպանության ավելի բարձր մակարդակը պետք է լինի, երբ ՀՀ կառավարությունը պայքարում է մենաշնորհների դեմ, դա առաջին հերթին անդրադառնում է ՄԻ պաշտպանության մակարդակի վրա, տվյալ դեպքում՝ սեփական բարեկեցությունը կառուցելու՝ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքի վրա»։

Գործադիրի ղեկավարն արձանագրեց, որ ՀՀ-ում ունենք մեծ օրակարգ՝ ՄԻ պաշտպանության առումով, բայց նաեւ ընդգծեց, որ լուծվել են ինստիտուցիոնալ կարեւորագույն հարցեր, որոնք երկար տարիներ թվացել են անլուծելի․

«Առաջինը՝ 2018-ի դեկտեմբերին մենք ունեցանք խորհրդարանական արտահերթ ընտրություններ, եւ դրանք առաջինն էին մեր երկրի պատմության խորհրդարանական ընտրությունների մեջ, որոնց արդյունքները կասկածի տակ չդրվեցին ոչ միջազգային, ոչ էլ հայաստանյան հանրության կողմից, եւ ընդհակառակը՝ դրանք լայնորեն գնահատվեցին բոլոր միջազգային եւ տեղական դիտորդների կողմից՝ որպես ազատ, մրցակցային, ժողովրդավարական»։

Արձանագրելով մարտահրավերները, վարչապետը նշեց, որ ՀՀ-ն այսօր աներկբա ժողովրդավարական երկիր է, բայց այդ ժողովրդավարությունը հիմա ՀՀ-ում գոյություն ունի որպես էմոցիոնալ արտահայտություն, եւ դա 2018-ին տեղի ունեցած հեղափոխության էմոցիոնալ շարունակությունն է․

«Մենք հիմա կարիք ունենք մեր երկրի ժողովրդավարությունը ուժեղ դարձնել ինստիտուցիոնալ առումով, այնպես, որ դրա ապագան որեւէ կերպ կապված չլինի որեւէ լիդերի, որեւէ անձի, որեւէ քաղաքական կուսակցության ճաշակից, տրամադրությունից, հայեցողությունից, եւ այս հարցում մենք աներկբա գնալու ենք առաջ»։

Մյուս մեծագույն մարտահրավերը, Փաշինյանի խոսքով, դատական անկախ համակարգի կայացումն է․

«ՀՀ-ում մենք արձանագում ենք, որ օրենսդիր, գործադիր իշխանության հետ զուգահեռ ՀՀ-ում դատական իշխանությունն է նաեւ, որ նպաստել է ՄԻ զանգվածային ոտնահարումների։ Եւ մեզ համար այսօր առաջնային մարտահրավեր է ունենալ իսկապես անկախ դատական համակարգ։

Ես ուզում եմ արձանագրել մեր կառավարության կարգը։ Մեզ ամենեւին չի հետաքրքրում հսկողության տակ գտնվող դատական համակարգ, եւ մենք սկզբունքորեն դեմ ենք վերահսկողության տակ գտնվող դատական համակարգ ունենալուն։ Բայց երբ ՀՀ կառավարությունն ի ցույց դրեց իր գործնական եւ քաղաքական կամքը՝ հրաժարվել դատական համակարգի նկատմամբ վերահսկողության պրակտիկայից, պարզվեց, որ դա որոշակի դաշտ է բացում նրանց համար, որոնք նախկինում վերահսկողություն ունեին դատական համակարգի նկատմամբ, եւ նրանք սա գնահատացին որպես հնարավորություն, որ իրենք կարող են շարունակել վերահսկողություն սահմանել դատական համակարգի նկատմամբ՝ այսպիսով փորձելով հետ պտտել ՀՀ-ում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները»։

Փաշինյանն ԱԺ բարձր ամբիոնից եւս մեկ անգամ հայտարարեց, որ ՀՀ-ում դատական համակարգը վերից վար պետք է ենթարկվի խորքային, բովանդակային փոփոխությունների այնպես, որ այդ դատական համակարգը լինի իրապես անկախ եւ ՀՀ-ում ժողովրդավարության, ՄԻ պաշտպանության, օրինականության առանցքային ինստիտուտներից մեկը։

Նա ընդգծեց, որ այսօր մեծ խնդիրներ ունենք ընդհանրապես իրավական համակարգի աշխատանքի որակի հետ կապված․

«Մեր պրոբլերմներն օբյեկտիվ են, որովհետեւ այդ համակարգերը շատ երկար տարիներ աշխատել են մի պայմաններում, որոնք իրենց խորքում հակոտնյա են եղել ՄԻ պաշտպանությանը եւ նոր միջավայրում մեզ հարկավոր է ունենալ նոր իրավապահ համակարգ նույնպես»։

Ի վերջո այս ողջ բարեփոխումների համատեքստում կառավարության համար առանցքային է ՄԻՊ ինստիտուը, որովհետեւ, վարչապետի խոսքով, իրենք ՄԻՊ-ին դիտարկում են որպես կատալիզատոր՝ իրենց կողմից իրականացվող բարեփոխումների գնահատման համար․

«Մենք դիտարկում ենք որպես հակակշիռ՝ մեր թեկուզ ամենալավ, ամենաբարի, ամենաժողովրդավարական նպատակների գնահատման առումով, եւ համոզված եմ, որ ՀՀ-ում ՄԻՊ-ը հենց այդպիսի դերակատարում ունի, եւ ՀՀ կառավարությունը, ՀՀ-ում իշխող քաղաքական մեծամասնությունն ամեն ինչ կանի, որպեսզի ՄԻՊ գործունեության համար ստեղծի բոլոր նպաստավոր պայմանները՝ որպես ժողովրդավարության, օրինականության, ՄԻ պաշտպանության կարեւորագույն ինստիտուտներից մեկը»։

Եզրափակելով իր ելույթը՝ կառավարության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ում ՄԻ պաշտպանության վիճակն ամեն օրվա, ամեն շաբաթվա, ամեն ամվսա եւ տարվա հետ ավելի կլավանա, եւ դա կլինի ոչ թե ՀՀ կառավարության եւ ՄԻՊ հակադրության, այլ այդ երկու ինտիտուտների համագործակցության արդյունք։