запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հաղորդագրությունը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նոր անդամների կազմով գործում է արդեն երկու ամիս՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ից, որի գործունեությունը հիմնված է նորարարական մոտեցումների, թափանցիկության, հաշվետվողականության ապահովման սկզբունքների վրա։

 • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության ռազմավարության մշակման նպատակով հայեցակարգի նախագծում և հանրային քննարկման նախաձեռնում։   Ավելի քան 70 գերատեսչություններից, կազմակերպություններից և անհատներից ստացվել են առաջարկներ, որը Հանձնաժողովի համար մեծ ներդրում է կոռուպցիայի կանխարգելման համատեղ ջանքերի համար։

• Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքից բխող հայտարարագրերի նոր ձևանմուշների մշակում, որոնք հաստատվել են ՀՀ Կառավարությանն, 2020 թվականի հունվարի 30-ի որոշմամբ, որի միջոցով բարելավվել է գույքի, եկամուտների, շահերի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման և հնարավոր խախտումների արձանագրման մեխանիզմը։

• Միջազգային փորձագետների աջակցությամբ հայտարարագրերի վերլուծության մեթոդաբանության մշակում, որը կկիրառվի 2020 թվականին ներկայացված հայտարարագրերի նկատմամբ։

 • Միջազգային գործընկերների աջակցությամբ պետական կառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանության մշակում, որը թիրախավորում է ներքին ընթացակարգերի, իրավական խնդիրների բացերը, ինչպես նաև քաղաքացուն հասանելի ծառայության որակն ու արդյունավետությունը։

 • Հանրային ծառայողների թեկնածուների, այդ թվում՝ դատավորների թեկնածուների բարեվարքության գնահատման մեթոդաբանության մշակում, որը առաջիկայում՝ մարտ ամսին կվերաջնականացվի եվրոպական փորձի ուսումնասիրման արդյունքներով։

 • Հանրային ծառայողի վարքագծի կանոնագրքի մշակում, որի համար մոտ 35 գերատեսչությունից հավաքագրվել և ուսումնասիրվել են վարքագծի գործող կանոնները։

• Պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների խախտման, անհամատեղելիության պահանջների, հայտարարագրերի սխալ լրացման վերաբերյալ քննարկվել է 8 դիմում և հարուցվել է 2 վարույթ, այդ թվում նաև վարույթ է հարուցվել լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա,

 • Հանձնաժողովի գործունեության հետ առավելապես առնչվող մի շարք օրենքների փոփոխությունների վերաբերյալ կարծիքի ներկայացում՝ Կուսակցությունների մասին ՀՀ օրենքի փոփոխությունների փաթեթ, Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի փոփոխություն, «Դատական օրենսգրքի» և հարակից 12 օրենքների փոփոխության  վերաբերյալ, որի միջոցով չեզոքացվում են Հանձնաժողովի գործունեության հնարավոր խոչընդոտները։ 

 • Անհատներից և տարբեր մարմիններից հասցեագրված  ավելի քան 20 դիմումի արձագանք։

 • Պետական կառույցների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների  հետ համագործակցության ձևավորում։

 • Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանականերում  ՏԻՄ համակարգում քաղաքական բարեվարքության և էթիկայի աշխատանքային խմբում ներգրավածություն, որի արդյունքում նախատեսվում է կատարելագործել վարքագծի կաոննները։  

 • Բաց կառավարման գործընկերության աշխատանքային խմբում ներգրավվածություն, որի միջոցով կխթանվի Հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը։

Հանձնաժողովը զուգահեռաբար զբաղված է կառուցվածքային ձևավորման և կայացման գործընթացով, որը ներառում է շենքային պայմանների կարգավորումը, գույքի ձեռքբերման գործընթացի համակարգումը, կանոնադրության և կառուցվածքի մշակումը, աշխատակազմի պաշտոնների նկարագրությունների կազմումը, աշխատակազմի համալրման նպատակով մրցութային հարցաշարերի մշակումը, կադրերի ներգրավումը և այլն։

Իր գործունեության իրականացման շրջանակներում Հանձնաժողովը բաց է և  իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր կոռուպցիայի դեմ պայքարը համարում են առաջնային, ունեն առարկայական առաջարկներ, այդ թվում նաև նորարարական մոտեցումներներ և մեթոդաբանություն կոռուպցիան մեր իրականությունից արմատախիլ անելու համար։ 

 Այս պահին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործում է 4 անդամով։  ՀՀ Կառավարության որոշմամբ Հանձնաժողովին հատկացված տարածքը դեռ  շահագործման պատրաստ չէ, որի պատճառով աշխատակազմն ամբողջ ծավալով դեռևս  չի  ձևավորվել։ 

 Հանձնաժողովի գործունեության մանրամասներին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից՝ CPC Armenia/Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ 

 Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 588795 կամ հարցերն ուղղել գրավոր՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript  էլ․հասցեին։