запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ա. Վանեցյանին, Մ. Մինասյանին դիմակազերծող տեսանյութը հասավ ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունը ստացել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ նյութերը:

Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Հիշեցնենք՝ օրերս Մինասյանը տեսանյութ հրապարակեց իր ֆեյսբուքյան էջում, որով հայտարարեց, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, իր հետ հանդիպման ժամանակ ասելով, որ ի պաշտոնե իրավասու է խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից, առաջարկել է սիմվոլիկ գումարի դիմաց ազատվել բոլոր տեսակի քրեական եւ քաղաքական հետապնդումներից: Դրանից հետո Գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ֆիքսվել են դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում և ուղարկվել ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ:

ՀԺ