запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Քոչարյանի կալանքը փոխած դատավորի իրական դեմքը

Փաստաբան Մոնիկա Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ արդեն մեկնարկել է դատավոր Արսեն Նիկողոսյանի ՙհերոսացման՚ պրոցեսը, որոշեցի մի երկու բան էլ ես գրեմ այս դատավորի մասին:

64 տարեկան, նախկինում չդատապարտված և որևէ կերպ չարատավորված, մի քանի անգամ սրտի վիրահատություն տարած և շաքարային դիաբետով տառապող պաշտպանյալիս նկատմամբ, ով մեղադրվում էր միջին ծանրության անզգույշ արարք կատարելու մեջ, Արսեն Նիկողոսյանը գրավի կիրառումը թույլատրելի Չճանաչեց: 

Իսկ առաջին անգամ Արսեն Նիկողոսյանի մոտ մասնակցել եմ 2016 թ-ին Սասնա ծռերի գործով: Պաշտպանյալիս, ում դատարան էին բերել պատգարակով և 15 րոպեն մեկ դատական նիստը ընդմիջվում էր, որպեսզի ցավազրկող ներարկեին և ով դեռ երկար անկողնուն գամված էր մնալու, Նիկողոսյան Արսենը որոշեց, որ պետք է քննիչի միջնորդությունը բավարարի և կալանավորի, իսկ գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու հիմքերից մեկն այն էր, որ ես կոնկրետ գրավի գումարի չափ չէի նշել /ինչը չէին արել նաև Քոչարյանի պաշտպանները/:

Իսկ ամիսներ անց նույն գործով, երբ Նիկողոսյանը որոշում էր պաշտպանյալիս կալանքի ժամկետի երկարացման հարցը, որպես գրավի գումարի չափ առաջարկեցի 1 միլիոն ԱՄՆ դոլար, որը շատ բարկացրեց Արսեն Նիկողոսյանին:

Վերջինս բանկից տեղեկանք պահանջեց, հարցրեց, թե ով է վճարելու այդ գումարը և իհարկե գրավի կիրառումը մերժեց: Դե դա Սերժ Սարգսյանի ժամանակներն էին, և ինչպես բոլոր դատավորները, Նիկողոսյան Արսենն էլ գիտեր, թե ինչ է լինում անհնազանդ դատավորների հետ, երբ իշխանությունների համար ոչ ցանկալի որոշումներ են կայացնում: Իսկ Սասնա ծռերի գործը հենց այդ գործերից էր:

Ու հիմա, երբ կարդում եմ, թե ինչպես են /հատկապես փաստաբանները/ Նիկողոսյանի գովքն անում, թե ինչ ՙդուխով՚ ու արդարադատ դատավոր է Նիկողոսյանը՝ չգիտեմ ծիծաղեմ, թե տխրեմ:»