запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Սպանության պատվիրատուի ազատում՝ բժշկական գաղտնիքի քողի տակ

Վտանգավոր հանցագործները պետք է վերադառնան բանտ, իսկ նրանց սպասարկող և պետական համակարգում վխտացող հինգերորդ շարասյան սպասարկուները պետք է  առնվազն դուրս շպրտվեն համակարգից:

Հանրության մեջ կամ ժողովրդի դեմ կիրառված բռնության հեղինակների կամ պատասխանատուների գործերով նկատելի է հինգերորդ շարասյան ձեռագիրը. օրինակ՝ ինչպես հսկել և բաց թողնել վտանգավոր կամ ենթադրյալ հանցագործին՝ օգտագործելով բժշկական գաղտնիքը կամ թաքնվելով դրա տակ:    

Հունիսի 17-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը՝ Քրիստինե Մկոյան, Արթուր Առաքելյան, Կարեն Մաթևոսյան կազմով և վերջինիս նախագահությամբ պետք է հրապարակեր հանրորեն վտանգավոր հանցագործ Ստեփան Հակոբյանի /Լեդի Հակոբ մականունով հայտնի Հակոբ Հակոբյանի եղբոր որդու/վերաբերյալ դատական ակտը:

Դեռ հայտնի չէ՝ այն հրապարակվել է, թե ոչ, քանի որ մինչ այդ դատական նիստերը հետաձգվել կամ չէին կայացել տարբեր պատճառներով: «Լակմուսի» հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վ. Գևորգյանն ասաց, որ դեռ սպասում են վերաքննիչ ատյանի դատական ակտին:

Այդ որոշումից պարզ կդառնա՝ Մալաթիայի փողոցներում օրը ցերեկով մարդկանց սպանդ կազմակերպած հանցագործը, ում ձեռքերը շաղախված են արյամբ, իսկ ճակատին՝ երեխաներ որբացնողի խարանն է, կմնա՞ ազատության մեջ, թե՞ կվերադառնա համապատասխան խուց՝ կրելու իր բաժին պատիժը ողջ խստությամբ:  

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ստեփան Հակոբյանին  ազատություն էր տվել վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը՝ 2019 թվականի սեպտեմբերին:  Գործը քննվել էր դռնփակ (թե ինչ հիմքով՝ անհասկանալի է), կարելի է ասել՝ գաղտնի, որին դատավորը մասնակից չէր դարձրել ոչ դատախազությանը, ոչ տուժող կողմին (Ի դեպ, սա ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնի համար հավակնող թեկնածուներից մեկն էր, ով բարեբախտաբար չընտրվեց):

Պարզվում է՝ դեռևս 2019թ.ի սկզբին «Կոշ» ՔԿՀ-ի պետ Լյովա Բաղդասարյանը միջնորդել  է ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովին՝ դատապարտյալ Ստեփան Հակոբյանին թույլ տալ պատժի կրումը շարունակել ավելի մեղմ պայմաններում՝ կիսաբացից միանգամից տեղափոխել բաց ռեժիմ:

Դա նշանակում է՝ փաստացի ազատություն. այսինքն Ստեփան Հակոբյանը առավոտյան կարող է գնալ աշխատանքի, իսկ երեկոյան վերադառնալ քրեակատարողական հիմնարկ՝ քնել, առավոտյան նորից դուրս գալ:

Դատելով դատական տեղեկատվական կայքի պաշտոնական տեղեկատվությունից՝ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովը համապատասխան որոշմամբ, արդարացիորեն մերժել է ՔԿՀ պետի միջնորդությունը:

Ստեփան Հակոբյանի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը վիճարկել է այդ որոշումը վարչական դատարանում և դատավոր Լիանա Հակոբյանից ստացել ցանկալի վճիռը:

Ըստ այդմ՝ դատարանը բավարարել է Ստեփան Հակոբյանի հայցն ընդդեմ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի 13.02.2019թ. թիվ 84 որոշումը վերացնելու և պատասխանողին Ստեփան Հակոբյանին մեկուսացվածության առավել ցածր՝ բաց ուղղիչ հիմնարկ տեղաբաշխելուն պարտավորեցնելու պահանջների մասին

Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք են բերել դատաքննությանը մասնակից չդարձված կողմերը՝ դատախազությունը և տուժողի իրավահաջորդ Սեդրակ Զատիկյանի մայրը:

Սկսենք նրանից, որ ռեժիմների փոփոխությունը կարող է լինել աստիճանաբար  և որոշակի պայմանների միաժամանակյա առկայության կամ ապահովման դեպքում: Այսինքն, դատապարտյալը մինչ բաց ռեժիմ տեղափոխվելը պետք է պատիժը կրի կիսաբաց ռեժիմում, դրսևորած լինի դրական վարքագիծ ևփաստացի կրած լինի նշանակված պատժի երկու երրորդը:

Ուստի ակնհայտ է, որ Ստեփան Հակոբյանն առնվազն երկու պայմանների մասով պետք է որ խնդիր ունենար. Բանտում գտնվելու ընթացքում մարմնավաճառների հետ անցկացրած խրախճանքների մասին հայտնի դարձավ հանրությանը՝ և' մամուլի, և' պաշտոնական տեղեկատվության միջոցով: Եվ դա ոչ մի կերպ չի կարող բնութագրվել որպես դրական վարքագիծ, հատկապես՝ երբ դա առողջության առումով բացասական հետևանք է ունեցել «ծառայություն մատուցածի» համար:  Ընդհակառակը նրա նկատմամբ պետք է կարգապահական տույժեր կիրառված լինեին:

Բացի այդ՝ հանցագործը հայտնվել է ազատության մեջ՝ չկրելով անգամ դրա համար նախատեսված պատժաչափը, քանի որ օրենքով նախատեսված է, որ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը կարող է փոխվել մեկուսացվածության առավել ցածր աստիճանի՝ հիմք ընդունելով որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձի դրսևորած դրական վարքագիծը, մասնավորապես՝ բաց ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն երկու երրորդը կրելուց հետո: Այսինքն Ստեփան Հակոբյանի նկատմամբ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու հարցը կարող էր քննարկվել նշանակված 14 տարի 11 ամիս պատժի առնվազն երկու երրորդը կրելուց հետո, մինչդեռ նա 02.08.2019թ. դրությամբ կրել է իր նկատմամբ նշանակված պատժից 7 տարի 8 ամիսը:   

Հիշեցնենք, որ Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին, Երևանի Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում: Ինքնաձիգից արձակված կրակահերթից մահացել էր նաև պատահական մի անցորդ՝ երեք անչափահաս երեխաների մայր Կարինե Սարգսյանը:

Դատական Գործի ընթացքում պարզվել էր, որ Սեդրակ և Անդրանիկ Զատիկյան եղբայրների սպանությունը պատվիրված էր. քիլլերին խոստացվել էր 100,000 դոլար, սակայն տվել էր  30,000 դոլարը: 

Հետախուզման մեջ գտնվող Ստեփան Հակոբյանը ձերբակալվել էր 2011թ. դեկտեմբերի 14-ին՝ Երևանում: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի   երկրորդ մասի  առաջին, 6-րդ,   7-րդ  կետերով՝   շատերի կյանքի համար վտանգավոր, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից  երկու կամ ավելի անձանց սպանություն: Դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման, որը պետք է ավարտվեր 2026թ.-ին:

Այժմ տեսնենք, թե ինչ կորոշի վարչական վերաքննիչ դատարանը:

Հ.Գ. Ի դեպ, հունիսի 17-ին, ՀՀ վարչական դատարանում նշանակված էր նաև նախկինում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, որը բժշկական գատնիքի և դռնփակության մասով, մեծ հաշվով կրկնում է Ստեփան Հակոբյանին ազատելու մեթոդները:  Տարբերությունն այն է, որ վերջինիս մեղքն արդեն ապացուցված է ու նա դատապարտված է՝ փաստացի գտնվելով ազատության մեջ, իսկ Երկրորդի պաշտպանական թիմն ամեն ինչ անում է, որ իրենց պաշտպանյալը չդատապարտվի և դատաքննությունը չսկսվի՝ ինչպես Ստեփան Հակոբյանի դեպքում էր: 

Ստեփան Հակոբյանի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ /2018թ.-ի հեղափոխության օրերին/ բանտապետը Սերոբ Հարությունյանն էր, ով հետո տեղափոխվեց ԱԱԾ՝ հսկելու «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվողներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին:

Նույնիսկ անազատության մեջ գտնվելու ընթացքում, նրանց գործերին առնչվող բազմաթիվ անձանց սպանություններ կամ կասկածելի մահեր եղան:  

Իմիջիայլոց, Ստեփան Հակոբյանի հորեղբայր Հ. Հակոբյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք տեղի ունեցած արյունոտ իրադարձությունների ընթացքում (հոկտեմբերի 27, մարտի 1) կարծես թե միշտ հայտնվել է սպանության վայրի և/կամ զոհերի և նրանց աջակցության շտապածների միջանկյալ մասում կամ օղակում... 

Ինչքա՞ն ընդհանուր բաներ կան...

                                                              Էլմիրա Մարտիրոսյան