запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ռ. Քոչարյանի պաշտպանները ՍԴ-ից հետ են վերցնում 2 դիմումները

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Քոչարյանի հետ այսօր առավոտյան քննարկել են եւ որոշել են հետ վերցնել ՍԴ-ին ներկայացրած իրենց դիմումները:

Օրբելյանի խոսքով՝ այժմ փաստաբաններից Արամ Վարդեւանյանը դիմում է ներկայացնում ՍԴ-ին՝ խնդրելով օրենքով սահմանված կարգով վերադարձնել իրենց երկու դիմումները, որ ներկայացրել էն մոտ մեկ տարի առաջ: Դրանք, հիշեցնենք, վերաբերում էին Քոչարյանին առաջադրված մեղադրանքի՝ 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրության 72, 73, 78, 79 հոդվածների հետ համապատասխանությանը: 

Արամ Օրբելյանի խոսքով՝ Քոչարյանը հստակ դիրքորոշում է հայտնել՝ ասելով, որ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման որոշակի խոչընդոտներ պետք է առաջանան, ապա ինքը պետք է պահանջի, որ իր փաստաբանները դիմումները հետ վերցնեն. «Մեր խնդրանք-պահանջ-հորդորն է բոլոր քաղաքական ուժերին, որ Սահմանադրության ետ կապված այս գործընթացներում ոչ պարոն Քոչարյանի, ոչ փաստաբանական թիմի որեւէ մեկի անունը չշոշափեն՝ գործընթացը դիտարկելով բացառապես պառլամենտական ֆրակցիաների և պատգամավորների իրավասության շրջանակներում»,- ասաց նա: