запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Անորոշ դատական ակտերով պարտավորեցնում են զրպարտությո՞ւն գրել

Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի ուշադրությունն ենք հրավիրում ներկայացվելիք գործի վրա և ակնկալում Ձեր ուշադրությունն ու համարժեք միջամտությունը՝ հնարավոր վտանգավոր նախադեպը կանխելու գործում, քանի որ այն կարող է էական խոչընդոտներ ստեղծել հանրային շահը սպասարկող լրագրողական և իրավապաշտպան համայնքի իրավունքներն իրացնելիս:

  

ՀՀ Վճռաբեկ դատարանի վարույթում է գտնվում թիվ /ԵԴ/30193/02/18/ քաղացիական գործը. պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին և անձնական ու ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին պատճառված վնասի փոխհատուցման պ/մ-ով դատարան են դիմել են Լուսինե Սահակյանը, Արամազդ Կիվիրյանը, Արմեն Պողոսյանը և Արմինե Պողոսյանը։ Պատասխանող կողմում «Լակմուս» իրավապաշտպան ազգապահպան հասարակական կազմակերպությունն է, Էլմիրա Մարտիրոսյանը և Սկիզբ Մեդիա կենտրոն ՍՊԸ-ն, Արման Բաբաջանյանը։  Հայցվոր կողմը պահանջում է պարտավորեցնել պատասխանողներին՝ համապատասխանաբար «Լakmoes.am» և «1in.am» կայքերից ամբողջությամբ վերացնել 2018թ.-ին հրապարակված «Փաստաբանական տեռոր սփյուռքահայ ռազմական բժշկի դեմ, որդուն կխլե՞ն», «Սփյուռքահայերի «որսորդները» խլեցին ռազմական բժշկի որդուն»   վերտառությամբ հոդվածները:

Սույն գործով Պատասխանողներ՝ «Լակմուս» Կազմակերպությունը և Է. Մարտիրոսյանը հակընդդեմ հայց են ներկայացրել սկզբնական հայցվորների դեմ՝ ազատ արտահայտվելու իրավունքի խախտման հետևանքով պատճառված բարոյական վնասի փոխհատուցման պահանջի մասին:  Այն ներկայացվել է՝ հիմք ընդունելով հետևյալ հանգամանքները. խնդրո առարկա և/կամ վիճարկվող տեղեկությունները հրապարակված են եղել նույնաբովանդակ 2 հայցադիմում (ընդհանուր՝ 3)ներկայացնելուց 2,5 տարի առաջ, որոնք որևէ մեկը չի հերքել, չի վիճարկել և դրանք դարձել են հանրահայտ փաստ:

Ավելին՝ խնդրո առարկա տեղեկությունները հրապարակված և/կամ հասանելի են եղել պաշտոնական աղբյուրներից, փաստաթղթերից՝ քրեական ու քաղաքացիական գործերով վարույթներից, ինչը նշանակում է, որ լրագրողը և լրատվամիջոցը կարող են վերահրապարակել դրանք՝ առաջնորդվելով  ներպետական և միջազգային օրենսդրության, միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների, ՄԻԵԴ նախադեպային իրավունքի նորմերով, սկզբունքներով, ինչը և արվել է:

Հակառակ վերը նշված իրավական, օրենսդրական կարգավորումների՝ հակընդդեմ հայցերը մերժվել են (նույնաբովանդակ 2 հայցերը միացված են), ու թեև  սկզբնական հայցերը ևս գրեթե ամբողջությամբ մերժվել են, այդուհանդերձ առաջացել է իրավական հակասություն՝ մասնավորապես սկզբնական հայցի բավարարված մասով. այս պարագայում անորոշ վճիռը օրինական ուժի մեջ մտնելու դեպքում հակընդդեմ հայցվորների վրա կարող է դրվել օրենքը խախտելու պարտավորություն. Կամ պետք է հրաժարվենք խոսքի ազատության (և մի շարք այլ իրավունքներից)իրավունքից, կամ՝ խախտենք ՀՀ Սահմանադրության 42-րդ և Կոնվենցիայի 10-րդ հոդվածը և տարածենք զրպարտություն, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Այն մասով, որ մասով դատարանը բավարարել է սկզբնական հայցը՝ միայն Արմինե Պողոսյանի մասով և միայն մեկ արտահայտության («...քնելը այլանդակ թանկ է նստել»)  մասով, անհասկանալի է.  Դատարանը որոշել է «3. Արմինե  ... Պողոսյանի ընդդեմ Էլմիրա Մարտիրոսյանի անձնական ու ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին պատճառված վնասի, պատվին, արժանապատվությանը հասցված վնասի հատուցման պահանջի մասին հայցը բավարարել մասնակի, ճանաչել Արմինե  Պողոսյանի անձնական ու ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտումը, որը վերաբերվել է երեխայի սերման, ինչպես նաև Արմինե Պողոսյանի մայր չհանդիսանալու վերաբերյալ հայտարարություններին: Վճռի պատճառաբանական մասում նշված արտահայությունն Արմինե Պողոսյանի մասով ճանաչել վիրավորական և իրավունքի խախտման ճանաչումը համարել բավարար հատուցում:»:  

Հասկանալի ու պատճառաբանված չէ, թե ինչու է Դատարանը «քնելու» հետ կապված արտահայտությունը վիրավորական համարել, ինչու՞ է ճանաչել Ա. Պողոսյանի անձնական ու ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտումը՝ կապված երեխայի սերման, նրա կենսաբանական մայրը չհանդիսանալու արտահայտությունների հետ, երբ իսկապես՝ իրավական փաստաթղթերով հիմնավորվել է, որ նա երեխայի հետ որևէ իրավական, օրինական կապ չունի. Ընդհակառակը՝ ինքն է խախտել երեխայի կենսաբանական հոր (արդեն նախկին ամուսնու ) իրավունքը. ծննդաբերության կեղծ պատմության, ծննդյան վկայականում մոր մասով կեղծ գրառման միջոցով Ա. Պողոսյանը գրանցվել է որպես ծննդկան մայր և երեխային բաժանել է հորից, զրկել նույնիսկ նրան տեսնելու հնարավորությունից:  

Ինչ վերաբերում է անձնական գաղտնիքին, ապա Արմինե Պողոսյանն իր հայցում անձնական գաղտնիք է համարել իր ինտիմ կյանքն ու գործարար հետաքրքրությունները, որոնք ընդհանրապես մեզ չեն հետաքրքրել և մենք դրան չենք անդրադարձել: Ընդհակառակը՝ նշել ենք, որ նա այդ երեխայի հետ կապ չունի: Եվ եթե կապ չունի, ու արդեն ամուսնալուծված է, ինչ ընտանեկան ու անձնական գաղտնիքի մասին կարող է խոսք լինել: Եվ եթե ըստ փորձաքննության՝ կենսաբանական մայրը չէ, պետք է գրենք՝ «կենսաբանական մա՞յրն է», այսինքն զրպարտությու՞ն տարածենք...

Դատարանը այդ և մի շարք այլ հարցեր քննության առարկա չի դարձրել, չի պարզաբանել և/կամ չի պատճառաբանել, վերադաս ատյաններն էլ կարծես ամեն ինչ արել և անում են գործը ծածկադմփոցով փակելու համար:     

Վերը նշված գործով արդարադատություն իրականացնելիս և' առաջին ատյանի դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը, և' վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Ամրահի Պետրոսյանը, Նարինե Բարսեղյանը, և' վճռաբեկ դատարանը՝ Ռ Հակոբյան (նախագահող), Գ. Հակոբյան, Ս. Անտոնյան, Ա. Բարսեղյան, Հ. Բեդևյան, Մ. Դրմեյան, Ս. Միքայելյան, Տ. Պետրոսյան, Է. Սեդրակյան, Ն. Տավարացյան կազմով, մեր գնահատմամբ, պարբերաբար թույլ են տալիս դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտումներ, որոնք իրենց բնույթով, առերևույթ փոխլրացնող են, և որոնց հետևանքով սույն գործով հակընդդեմ հայցվորներիս մոտ առաջացել է  անվստահություն ու կասկածներ դատական համակարգի  և արդարադատության արդյունավետության նկատմամբ,  ուստի գտնում եմ, որ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում միջամտի սույն գործով որոշ դատավորների գործունեությանը և կիրառի կարգապահական պատասխանատվության միջոցներ հետևյալ հիմնավորմամբ.

Մենք կարծես թե զրկված ենք Վճռաբեկ դատարանում արդար և արդյունավետ դատաքննության իրավունքից, ինչի մասին վկայում են վճռաբեկ դատարանի համապատասխան կազմերի կողմից պարբերաբար անտեսվող կամ խեղաթյուրվող էական նշանակության փաստերը և օրենքի խախտմամբ կայացված մի քանի դատական ակտերը. ձևական պատճառաբանություններով ամեն ինչ արվում է՝ վճռաբեկ բողոքը վարույթ չընդունելու համար (մանրամասները՝ կրկնակի վճռաբեկ բողոքներում, 05.11.2021թ.-ի բացարկի  և 01.03.2022թ.-ին կրկին ներկայացված, 02.05.2022թ.-ի բացարկի պնդման միջնորդություններում): Որպես հետևանք՝ Վճռաբեկ դատարանից ուղեկցական գրությամբ ընդհանուր իրավասության դատարան ուղարկված գործով տրվել է մասամբ անորոշ և մասամբ օրենքին ու օրինականությանը չհամապատասխանող կատարողական թերթ՝ գոյություն չունեցող հիմքով՝ եզրափակիչ դատական ակտի մի մասի՝ միայն ածանցյալ մասով, որի հիմնական մասը անհասկանալի է. ընդ որում՝ ոչ թե օրինական ուժի մեջ մտած (չբողոքարկված մասով) մասով, այլ մեր կողմից բողոքարկվող մասով (մանրամասները՝ կատարողական թերթի դիմումի և կատարողական թերթը վերացնելու բողոքի /միջնորդության/ մեջ):  

Մինչդեռ վճռում առկա անորոշությունները, խախտումները չվերացնելու և օրինական ուժի մեջ թողնելու դեպքում դատարանները կխախտեն Սահմանադրությունը, օրենքները, միջազգային նախադեպային իրավունքը (տես՝ վճռաբեկ բողոքը), այդ թվում՝ հանրային շահին առնչվող խոսքի ազատության իրավունքը, իսկ հակընդդեմ հայցվորներիս կպարտադրվի դրսևորել անկանխատեսելի վարք՝ հրաժարվել խոսքի ազատության իրավունքից և/կամ խախտել օրենքները և տարածել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Ուստի գտնում եմ, որ Բարձրագույն դատական խորհուրդը՝ ՀՀ արդարադատության նախարարի միջամտությամբ պետք է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում միջամտի վերը նշված դատավորների գործունեությանը և նրանց նկատմամբ կիրառի կարգապահական պատասխանատվության միջոցներ հետևյալ հիմնավորմամբ.

 

Նշված գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Լիզա Գրիգորյան) 24.11.2021թ.-ին կայացրած դատական ակտով վճռել է՝

«1. Լուսինե Սահակյանի, Արամազդ Կիվիրյանի, Արմեն Պողոսյանի, Արմինե Պողոսյանի ընդդեմ «Լակմուս» Իրավապաշտպան Ազգապահպան հասարակական կազմակերպության, Էլմիրա Մարտիրոսյանի, «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության, Արման Բաբաջանյանի, երրորդ անձ՝ Աշլի Վանիկ Մինասի՝ պատվին արժանապատվությանը, գործարար համբավին և անձնական ու ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Էլմիրա Մարտիրոսյանի և  «Լակմուս» Իրավապաշտպան Ազգապահպան հասարակական կազմակերպության ընդդեմ Արմինե Պողոսյանի, Արմեն Պողոսյանի, Արամազդ Կիվիրյանի, Լուսինե Սահակյանի, երրորդ անձ՝ Աշլի Վանիկ Մինաս՝ ազատ արտահայտվելու իրավունքի խախտման հետևանքով պատճառված բարոյական վնասի փոխհատուցման պահանջի մասին և ըստ հայցի Լուսինե Սահակյանի, Արամազդ Կիվիրյանի, Արմեն Պողոսյանի, Արմինե Պողոսյանի ընդդեմ «Լակմուս» Իրավապաշտպան Ազգապահպան հասարակական կազմակերպության, Էլմիրա Մարտիրոսյանի, «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության, Արման Բաբաջանյանի, երրորդ անձ՝ Աշլի Վանիկ Մինասի՝ պատվին արժանապատվությանը, գործարար համբավին և անձնական ու ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Էլմիրա Մարտիրոսյանի և  «Լակմուս» Իրավապաշտպան Ազգապահպան հասարակական կազմակերպության ընդդեմ Արմինե Պողոսյանի, Արմեն Պողոսյանի, Արամազդ Կիվիրյանի, Լուսինե Սահակյանի, երրորդ անձ՝ Աշլի Վանիկ Մինաս՝ ազատ արտահայտվելու իրավունքի խախտման հետևանքով պատճառված բարոյական վնասի փոխհատուցման պահանջի վերաբերյալ հայցը բավարարել մասնակի:

2. Լուսինե Սահակյանի, Արամազդ Կիվիրյանի, Արմեն Պողոսյանի ընդդեմ «Լակմուս» Իրավապաշտպան Ազգապահպան հասարակական կազմակերպության, Էլմիրա Մարտիրոսյանի, «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության, Արման Բաբաջանյանի, երրորդ անձ՝ Աշլի Վանիկ Մինասի՝ պատվին արժանապատվությանը, գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին հայցը մերժել:

3. Արմինե  Պողոսյանի ընդդեմ Էլմիրա Մարտիրոսյանի անձնական ու ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին պատճառված վնասի, պատվին, արժանապատվությանը հասցված վնասի հատուցման պահանջի մասին հայցը բավարարել մասնակի, ճանաչել Արմինե Պողոսյանի անձնական ու ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտումը, որը վերաբերվել է երեխայի սերման, ինչպես նաև Արմինե Պողոսյանի մայր չհանդիսանալու վերաբերյալ հայտարարություններին: Վճռի պատճառաբանական մասում նշված արտահայությունն Արմինե Պողոսյանի մասով ճանաչել վիրավորական և իրավունքի խախտման ճանաչումը համարել բավարար հատուցում:

 4. Արմինե Պողոսյանի հայցն ընդդեմ «Լակմուս» Իրավապաշտպան Ազգապահպան հասարակական կազմակերպության, «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության, Արման Բաբաջանյանի, երրորդ անձ՝ Աշլի Վանիկ Մինասի՝ պատվին արժանապատվությանը, գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին հայցը մերժել:

5. Ըստ հակընդդեմ հայցի՝ Էլմիրա Մարտիրոսյանի, «Լակմուս» Իրավապաշտպան Ազգապահպան հասարակական կազմակերպության ընդդեմԼուսինե Հովսեփի Սահակյանի, Արամազդ Գեորգիի Կիվիրյանի, Արմեն Արտաշեսի Պողոսյանի, Արմինե Արտաշեսի Պողոսյանի, երրորդ անձ՝ Աշլի Վանիկ Մինաս՝ ազատ արտահայտվելու իրավունքի խախտման հետևանքով պատճառված բարոյական վնասի փոխհատուցման պահանջի վերաբերյալ հակընդդեմ հայցը մերժել:

....

7.  Լակմուս» Իրավապաշտպան Ազգապահպան հասարակական կազմակերպությունից և Էլմիրա Մարտիրոսյանից  համապարտության կարգով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 40.000 ՀՀ դրամ որպես հակընդդեմ հայցի համար հետաձգված պետական տուրքի գումար:

8. Հայցի ապահովման միջոցները պահպանել մինչև վճռի կատարումը բավարարված հայցապահանջի մասով,իսկ մերժված մասով մինչև սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

9.Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին...»

Նշված  վճիռը բողոքարկվել է  վերաքննության կարգով, քանի որ այն անորոշ է, հակասական՝ եզրափակիչ մասի մի մասը հակասում է մյուս մասին,  ու թերի է. բարոյական վնասի հատուցման հարցին դատարանն ընդհանրապես  չի անդրադարձել. Հակընդդեմ հայցվորներիս կողմից բողոք է ներկայացվել  սկզբնական հայցերի բավարարված մասի և հակընդդեմ հայցերի մերժման մասով: 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 02.07.2021թ.-ի որոշմամբ՝ մերժել է վերաքննիչ բողոքները, վճիռը թողնելով անփոփոխ: Ընդ որում, դա արել է գրավոր ընթացակարգով, թեև հակընդդեմ հայցվորներս գրավոր առարկություն ենք ներկայացրել և միջնորդել գործը քննել բանավոր ընթացակարգով՝ ապահովելով լսված լինելու և արդար, արդյունավետ քննության իրավունքը: Սակայն կողմի այդ իրավունքները խախտվել են (մանրամասները՝ վճռաբեկ բողոքում):

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման դեմ հակընդդեմ հայցվորներս  ներկայացրել ենք վճռաբեկ բողոք՝ պնդելով  մեր պահանջները, և այդ մասով դեռ շարունակում ենք գործընթացը:

Սակայն սկզբնական հայցվորները և հակընդդեմ հայցով պատասխանողները վճռաբեկ բողոք չեն ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2021թ.-ի որոշման դեմ, և մասնակի՝ սկզբնական հայցերի մերժման մասով դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

Տվյալ դեպքում,  սակայն օրինական ուժի մեջ մտած մասով անհրաժեշտություն կա լրացուցիչ վճիռ կայացնելու, որով դատարանը պետք է անդրադառնա բարոյական վնասի փոխհատուցման հարցին (առնվազն՝ սկզբնական հայցերի մերժման մասով), քանի որ սկզբնական հայցերը գրեթե ամբողջությամբ մերժելով՝ Դատարանը համոզվել է, որ հակընդդեմ հայցվորներս խոսքի ազատության մեր իրավունքը իրացրել ենք օրենքով սահմանված կարգով՝ անվիճելի, հանրահայտ փաստերի և/կամ արդեն իսկ հետազոտված, այլ գործերով հաստատված, ապացուցման անհրաժեշտություն չունեցող ապացույցների հիման վրա: Եվ սկզբնական հայցվորները, տեղեկացված լինելով այդ ամենին (յուրաքանչյուրն իր մասով մասնակից է եղել համապատասխան դատաիրավական գործընթացներին), մեր գնահատմամբ՝ չարաշահել են իրենց իրավունքը և խնդրո առարկա հոդվածներում նշված նույնաբովանդակ փաստական տվյալները  որակել  «զրպարտություն» կամ «վիրավորանք» ու նույնաբովանդակ 3 հայցերով դիմելով դատարան՝ խոչընդոտել են հակընդդեմ հայցվորներիս օրինական մասնագիտական գործունեությունը, խախտել խոսքի ազատության իրավունքը: Հետևապես  հակընդդեմ  հայցերը պետք է բավարարվեին, իսկ սկզբնական հայցերը մերժվեին ամբողջությամբ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:  Հակառակ պարագայում մենք գործ կունենանք կամ կարող ենք ունենալ իրավական հակասություն պարունակող դատական ակտի կամ ակտերի հետ:

Մինչ օրս՝ 14.06.2022թ.-ի դրությամբ դեռ հայտնի չէ տրված կատարողական թերթը վերացնելու բողոքի (միջնորդության) ճակատագիրը, իսկ օրինական ուժի մեջ մտած մասով կատարողական թերթ տալու մեր դիմումը մերժվել է՝ պատճառաբանելով, որ այն բողոքարկվում է:

Գլոբալ առումով խնդիրը հետևյալն է. եթե այսքան ամուր հիմքերի առկայության պայմաններում դատարանները թույլ չտան կամ ստեղծեն այնպիսի պայմաններ, որ լրագրողը, լրատվամիջոցները չկարողանան իրացնել իրենց մասնագիտական օրինական գործունեությունը՝ կրելով անձնական բարոյական, նյութական վնաս, ապա դա կլինի անմիջական հարված՝ ժողովրդավարության հիմնասյուն համարվող խոսքի ազատության իրավունքին, նաև պետության հեղինակությանը:     

 

Հ.Գ. Ընթերցողներին  չծանրաբեռնելու համար, պարզապես նշենք, որ վճռաբեկ բողոքում, Վճռաբեկ դատարանի կազմին բացարկ հայտնելու միջնորդություններում, կատարողական թերթ տալու և վերացնելու միջնորդություններում առավել մանրամասն նկարագրված է դատավորների, դատարանների կողմից թույլ տրված այն նյութական, դատավարական իրավունքի խախտումները, որոնք հանգեցրել են օրինականության խախտման, հակընդդեմ հայցվորներիս իրավունքների խախախտման, որոնք երաշխավորված են Սահմանադրությամբ և Կոնվենցիայով:

Դրանք ներկայացվել են և կներկայացվեն պետական իրավասու մարմիններին,  անհրաժեշտության դեպքում՝ ԶԼՄ-ներին:

Առայժմ՝ այսքանը: Ակնկալում ենք պարզաբանում, օբյեկտիվ գնահատական և գործուն միջամտություն:

                                                                                                            «Lakmoes.am»