запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Նիգավանում տեղի ունեցածը չունի քաղաքական ենթատեքստ

Ինչպես և սպասվում էր, ոստիկանությունը փորձում է հերքել այսօր Նիգավան գյուղում տեղի ունեցածը ,երբ Նիկոլ Փաշինյանի հայհոյելու համար վիճաբանություն է սկսվել մի խումբ երիտասարդների և ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատների միջև: Ոստիկանությունն այս մասին գրում է.

«Հունիսի 19-ին՝ ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել է կրակոց, նախնական տվյալներով՝ գործադրվել է որսորդական հրացան: Տուժած վեց տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: 

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ: Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին' պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»:

Հ.Գ. Նշենք, որ արդեն կես ժամից ավել է իշխանական կայքերը գրում են, որ միջադեպի պատճառը երթևեկության ժամանակ իրար չզիջելն է:

«Hraparak»-իտեղեկություններով, մահացածներից մեկը 1995 թվականին ծնված Հմայակ Միքայելյանն է։ Վերջինս ՊՆ զորամասերից մեկի ծառայող էր։ Իսկ վիրավորներից մեկն էլ ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է:

24news.am-ի տեղեկացմամբ էլ՝ Նիգավան գյուղի վարչական տարածքում վիճաբանության և կրակոցների հետևանքով մահացած քաղաքացիների թիվը հասել է 3-ի։ 

Լուսանկարը՝ Գ. Շամշյանի