https://naro-fominsk.hh.ru/employer/9025060 http://khimki.hh.ru/employer/9025060 https://domodedovo.hh.ru/employer/9025060 https://catalog.sibnet.ru/org/124945 https://spvtomske.ru/forum/index.php?topic=31364 http://www.komcity.ru/info/?id=15407 http://www.priorovod.ru/group.php?do=discuss&group=&discussionid=342 https://duster-clubs.ru/forum/album.php?albumid=471&pictureid=6649 http://www.fordexplorerclub.ru/forum/index.php?action=media;sa=item;in=7536 https://www.romanticcollection.ru/users/id7328195733293242351/photo/67391

Lakmus

ՄԻԵԴ-ի վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ կարող են հարուցել կարգապահական վարույթներ. նախագիծ

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովնայսօր՝ հուլիսի 4-ին, քննարկեց ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

ՀՀ Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը նիստում ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝հնարավորություն է նախատեսվում մինչև 15 տարվա վաղեմություն ունեցող ՄԻԵԴ-ի վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ։

«ՄԻԵԴ-ի ակտերով բացահայտված խախտումների հիմքով՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար սահմանվել է բարձր նշաձող: Մասնավորապես, այս դեպքում լիազորությունների դադարեցում հնարավոր է լինելու կիրառել, եթե հիմնավորվի, որ դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով։

Նախագծի երկրորդ ընթերցումից առաջ նախագծում կատարվել են որոշ հստակեցումներ և տեխնիկական խմբագրումներ»,- ասաց Գրիգոր Մինասյանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվելնախագծին: