https://naro-fominsk.hh.ru/employer/9025060 http://khimki.hh.ru/employer/9025060 https://domodedovo.hh.ru/employer/9025060 https://catalog.sibnet.ru/org/124945 https://spvtomske.ru/forum/index.php?topic=31364 http://www.komcity.ru/info/?id=15407 http://www.priorovod.ru/group.php?do=discuss&group=&discussionid=342 https://duster-clubs.ru/forum/album.php?albumid=471&pictureid=6649 http://www.fordexplorerclub.ru/forum/index.php?action=media;sa=item;in=7536 https://www.romanticcollection.ru/users/id7328195733293242351/photo/67391

Lakmus

Սպայական կազմի զինծառայողների համար՝ բնակարանային ապահովության նոր տեսակ

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

 Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և Պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանել բնակարանային ապահովության նոր տեսակ։ Այն է՝ անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք։

«Կարծում ենք, որ առաջարկվող բնակարանային ապահովությունը կխթանի և առավել գրավիչ կդարձնի ռազմաուսումնական հաստատություններում սովորելու միջոցով բազային ռազմական կրթություն ստանալու և կադրային զինվորական ծառայություն ընտրելու գործընթացը։ Առաջարկվող բնակարանային ապահովությունը ենթադրում է 2022 թվականի հուլիսի մեկից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառություն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների հատկացում։ Իսկ 20 տարվա զինվորական ծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական թոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին անհատույց սեփականության իրավունքով է տրամադրում»,- մանրամասնեց նախարարը։

Ըստ Պապիկյանի՝ նախատեսվում է նաև, որ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի զինվորական ծառայության հետ պատճառական կապով, այն է՝ զոհվելու դեպքում, զինծառայողին անհատույց օգտագործման հիմքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է նրա ընտանիքի անդամներին։ Ըստ նրա՝ գործընթացի ապահովման նպատակով ռազմաուսումնական հաստատություններ ընդունված զինծառայողների պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 20 տարի, ընդ որում՝ ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետը որպես պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատված։

«Սա ենթադրում է, որ զինծառայողը Երևան քաղաքում կստանա 3 սենյականոց բնակարան, որի առավելագույն գինը 28,5 մլն դրամ է սահմանված։ Եվ սա ենթադրելու է, որ այս տարի ընդունվողներն արդեն 2026 թվականին ավարտելուց անմիջապես հետո կստանան իրենց բնակարանները և կտնօրինեն մինչև ծառայության ավարտը ամեն կերպ, բացառությամբ վաճառքի իրավունքը։ Որ պահին 20-ամյա ծառայությունը կդադարեցվի, ապա սեփականության իրավունքը կստանա, այդ ժամանակ արդեն կարող է վաճառել։ Սպան կարող է բնակարանը հանձնել վարձակալության, իսկ սա ենթադրում է, որ նաև զգալի եկամուտ կարող են ստանալ։ Եթե գործընթացը մեր պատկերացումներով ընթանա, մեր տարեկան ծախսը կկազմի 12․5 մլրդ դրամ»,- հավելեց Սուրեն Պապիկյանը։

Նա նշեց, որ ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդներին, որպեսզի նրանք դառնան զինվորական, այդ թվում՝ իգական սեռի ներկայացուցիչների մասին է խոսքը