запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Յուվեցի Կարոն դատավորին և դատախազին դարձրել է ՛՛փալաս՛՛

 ԶԼՄ-ների տեսախցիկների և լրագրողների առջև խայտառակ ձևով մեկնարկած հերթական դատավարությունը ԱԺ պատգամավոր Յուվեցի Կարո դերակատարմամբ նույնկերպ էլ ավարտվում է. Կարո Կարապետյանը դատավոր Թաթուլ Պողոսյանին և վարչության պետի տեղակալի մակարդակով մեղադրանքը պաշտպանող դատախազին ուղղակի ի պաշտոնե դարձրել է ՛՛փալաս՛՛.

Շեֆի ելույթը դատավորների ՛՛շվիկին՛՛ չի՞

 Մոտ երկու ամիս դատարաններում սպասողական վիճակ էր: Հետաձգվում էին հատկապես խարդախության, վաշխառության և այն գործերը, որոնք նախաքննական մարմինը խիստ կասկածելի ձևով գլխիվայր շուռ էր տվել՝ հավանաբար կոռուպցիոն հիմունքներով փող աշխատելու հոտ առնելով:

Ձերբակալման պահին Պերմյակովը դողում էր, ուզում էր լաց լինել. վկա

 Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում, այսօր՝ փետրվարի 12-ին, շարունակվում է Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստը:

Ի՞նչու սպանված անչափահասի ընտանիքին պետք չէ բացահայտումը

 Ինչպես հայտնի է, Հայաստանի դատական ատյաններում կրկին կքննվի  ավելի քան տասը տարի առաջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս  քաղաքում կատարված անչափահասի դաժան սպանության գործը. մեղավոր ճանաչված Նալբանդյան ամուսինները պնդում են, թե տարիներ շարունակ ուրիշի փոխարեն են պատիժ կրել:

Պաշտոնյայի եղբորը ՀՔԾ-ն է՞ հակել ինքնասպանության

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է.

՛՛Հունվարի 30-ին Կիևյան կամրջից նետված 47-ամյա Արտակ Գալստյանը բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետ Հակոբ Գալստյանի եղբայրն է։ Նա երկար տարիներ աշխատել Էր Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում՝ որպես արտադրամասի պետ։