запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ Պ-Ն ԳևՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ

    

 Հարգելի Պ-ն Գլխավոր դատախազ, խնդրում ենք կոռուպցիայի դեմ Ձեր իսկ հայտարարած պայքարի շրջանակներում տալ պարզաբանում թիվ 44113309 քրեական գործով ըստ մեղադրանքի Արթուր Գառնիկի Զադոյանի ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, որով Աժ պատգամավոր Կարո Կարապետյանը ճանաչվել է տուժող` բացահայտված հետևյալ փաստական հանգամանքներին:

Յուվեցի Կարոն ՛՛կապիկ լողցնող չի՛՛, Զադոյանն էլ՝ ՛՛ծիտիկ խփող՛՛ չի

  

  Կրակոցներից 5 տարի անց, հոկտեմբերի 2-ին, թեժ մթնոլորտում մեկնարկեց  Յուվեցի Կարո մականվամբ հայտնի, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի և  Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի մասնակցությամբ դեպքի դատաքննությունը:

Մտահոգություն՝ ՄԻԵԴ-ում ՀՀ թեկնածուների մրցույթի առիթով

  

  Սեպտեմբերի 30-ին մի շարք հասարակական կազմակերպություններ և անհատներ հայտարարություն են տարածել և իրենց մտահոգությունը հայտնել ՄԻԵԴ-ում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների մրցույթի՝ գաղտնիության քողի տակ անցկացման  կապակցությամբ: Հայտարարության մեջ նշված է.

Անհետացել է ՛՛Անհայտ կորած անձանց մասին՛՛ օրենքի նախագիծը

  ՛՛Անհայտ կորած անձանց մասին՛՛օրենքի նախագիծն անհետացել է: Այդ մասին ահազանգում է ՀՔԱՎ գրասենյակը և հիշեցնում, որ դեռևս 2004 թ.-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախաձեռնել էր ՛՛Անհայտ կորած անձանց մասին՛՛ օրենքի նախագծի մշակման աշխատանքները: 2007 թ. օրենքի նախագիծը ներկայացվեց ՀՀ Ազգային ժողով, սակայն այն հավանության չարժանացավ: 2010 թ. ՀՀ արտգործնախարարության նախաձեռնությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որը ՀՔԱՎ գրասենյակի մշակած նախագիծը պետք է վերամշակեր և համապատասխանեցներ միջազգային չափանիշներին և Կարմիր խաչի տիպային օրինակներին:

‘’Իրավապաշտպանների վիճակը` Հայաստանում 2013թ.’’ զեկույց

 

 2014 թ. սեպտեմբերի25-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ ‘ ’Իրավապաշտպանների վիճակը Հայաստանում'' 2013 թ. զեկույցի շնորհանդեսը: Զեկույցում ամփոփվել են իրավապաշտպանների նկատմամբ ճնշումների և հետապնդումների դեպքերը, գնահատվել է Հայաստանի կողմից ստանձնած  պարտավորությունների, այդ թվում` Իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի (ՀԶ) 2010թ. Հայաստանի վերաբերյալ հանձնարարականների կատարումը: Ինչպես իր խոսքում նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, 2013 թ. տեղի են ունեցել բազմաթիվ վճռորոշ քաղաքական իրադարձություններ՝ՀՀ նախագահական ընտրությունները, Ասոցացման համաձայնագրի ձախողումը և Մաքսային միության անդամակցման որոշումը, որոնք իրենց ազդեցությունն ունեցան նաև քաղաքացիական հասարակության վրա: Նա նշեց, որ զեկույցն անդրադարձել է մի քանի բնագավառների, այն է Մարդու իրավունքների ազգային ռազմավարությանը և դրանից բխող միջոցառումներին, իրավապաշտպանների և իրավապաշտպան կազմակերպությունների նկատմամբ ահաբեկումներին ու հարձակումներին, ինչպես նաև իրավապաշտպանների՝ հատկապես խոցելի խմբերի պաշտպանների վերաբերյալ ապատեղեկատվությանը և հակաքարոզին: