запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Համաշխարհային զենքերը՝ Լակմուսի նշանառության տակ

   

 Այսօր աշխարհի տարբեր ծայրերում պատերազմներ, քաղաքացիական ընդվզումներ են ծագում, որոնց ընթացքում զենքի կիրառումըդառնում է անխուսափելի կամ գրեթե անխուսափելի: Հայաստանը, որը գտնվում է անավարտ պատերազմի մեջ և մի տարածաշրջանում, որտեղ ժամանակ առ ժամանակ հակամարտություններ են բռնկվում, բնակչությունը՝ անկախ սեռից, պետք է որոշ չափով տեղեկություն ունենա իրենց դեմ կամ իրենց կողմից կիրառվող զենքերի մասին: Ուստի, համաշխարհային զինատեսակները world-weapons.ruկայքի օգնությամբ լինելու են Լակմուսի նշանառության տակ: 

Սկսենք  ատրճանակներից: Ատրճանակը ձեռքի կարճափող հրազեն է: Աշխարհում ատրճանակները հիմնականում նախատեսված են ոչ մեծ հեռավորության վրա կրակելու համար /25-50 մետրի սահմաններում/: Կրակել կարելի է ինչպես մեկ, այնպես էլ երկու ձեռքով:

Աշխարհի ատրճանակները կիրառվում են երկու նպատակով՝ հարձակման և պաշտպանության: Առաջին ատրճանակը հայտնվել է 15-րդ դարում, որը ողորկափող էր և մեկանգամյա լիցքավորման: Ժամանակակիցները, որպես կանոն, ունեն կարճ փող և հանովի պահունակ, որը տեղավորվում է ձեռքի ափի մեջ: Իսկ ի՞նչ էր իրենից ներկայացնում առաջին ատրճանակը. կարճ փող՝  հարմարեցված փայտե կաղապարի վրա՝ ֆիտիլե փակաղակով:  Քանի որ այդ ատրճանակները մեկ անգամ էին լիցքավորվում, փորձեր էին արվում ավելացնել կրակոցի արագությունը: Դրա համար պատրաստվում էին բազմափող ատրճանակներ: Ավելի ուշ, 16-րդ դարում, ստեղծվեց ռևոլվերը, որը միայն 19-րդ դարի երկրորդ կեսին ստվերեց առաջին ատրճանակը:

Ավտոմատ ատրճանակի առաջին հաջող մոդելն աշխարհում եղավ Բրաունինգը: Այսօր գոյություն ունեն ատրճանակների տարբեր տեսակներ, որոնք կիրառվում են տարբեր նպատակներով՝ մարզական մրցաշարերից մինչև ռազմական պայմաններում օգտագործումը:

Ատրճանակների տեսակները.      

Glock 17.

 

ԱվստրիականGlockֆիրմայի արտադրության Glock 17ատրճանակ՝  17 փամփուշտով: Այսատրճանակը ստեղծվել է բանակի կարիքների համար: Զենքի տվյալ նմուշն առաջինն է, որնարտադրել է  Glockֆիրման, և պարզվել է, որայնշատ հարմար է, պրակտիկ և հաջող: Հենց դա է պատճառ դարձել, որ այս զենքն ընդունվի Ավստրիայի զինված ուժեր:  Այդ ժամանակ էլ այն ստացել է պաշտոնական անվանումը՝ P80:  Glock 17-ը լայն կիրառում ունի որպես քաղաքացիական ինքնապաշտպանական զենք՝ իր հարմարավետության, անվտանգության և գերազանց մարտական որակի պատճառով: Այս զենքը բազմաթիվ մոդիֆիկացիաներ ունի և թողարկվում է տարբեր փամփուշտների համար /9*19մմ Պարաբելում, 40S&W, 10մմ.  Auto, 357 SIG, 45 ACP և 45 GAP/:

Ատրճանակը հնարավորություն է տալիս կրակել նաև ջրի տակ: Նման կրակոցի հեռավորության էֆեկտիվությունը ջրի խորքում՝ 1 մետրը կազմում է 2 մետր:

Այժմ այս տիպի ատրճանակներ կան աշխարհի մոտ 30 երկրների սպառազինություններում: Այն լայնորեն կիրառում են և՛ որպես մարտական զենք, և՛ որպես ինքնապաշտպանական միջոց:

Քաշը՝ 625 գրամ /առանց փամփուշտների/, լիցքավորված՝ 905գ., երկարությունը՝ 186մմ., փողի երկարությունը՝ 114մմ., լայնությունը՝ 33մմ., բարձրությունը՝ 138մմ., տրամաչափը՝ 9մմ., փամփուշտի նախնական արագությունը՝ 350-360մ/վրկ., նշանակետային հեռավորությունը՝ 50 մետր:

 

Ատրճանակ CPC Սերդյուկովի գյուրզա

 

Ատրճանակ CPC-ը Սերդյուկովի ինքնալիցքավորվող ատրճանակն է: Այն նախատեսված է հատուկ նշանակության ուժերում կիրառելու համար: Տվյալ ատրճանակը ՌԴ-ում թողարկվել է 1993թ-ի նմուշի՝ առավելագույն էֆֆեկտիվության 9*21 մմ փամփուշտների համար:  Սերդյուկովի ատրճանակը նախագծել են կոնստրուկտորներ Ի. Վ. Բելյաևը և Պ. Ի. Սերդյուկովը: CPC-ի թողարկման սկզբնական նպատակը եղել է APC ատրճանակի փոխարինումը, որն օգտագործվում էր հատուկ նշանակության ստորաբաժանումներում, քանի որ տակտիկա-տեխնիկական բնութագրով  APC ատրճանակը պետք է ապահովեր նշանառու կրակոց մինչև 100 մետր և շարքից հաներ ավտոտրանսպորտը, ոչ զրահապատ տեխնիկան և ջախջախեր անհատական ինքնապաշտպանական միջոցները: Որպես CPC-ի արդյունք՝ այն կարող է մարտական փամփուշտով մինչև 50 մետր հեռավորության վրա խոցել III A կարգի զրահապատ բաճկոն կամ 2,4 մմ տիտանե թիթեղ:

Փորձնական առաջին նմուշները ստեղծվել են 1995-ին, իսկ սերիական արտադրությունը սկսվել է 1996թ.-ին: Թողարկվում է ՌԴ հատուկ ստորաբաժանումների, ԱԴԲ-ի /ՖՍԲ/, զինված ուժերի հատուկ ստորաբաժանումների համար: Քիչ քանակությամբ տրվում է նաև ՌԴ դատախազական համակարգին:

Քաշը՝ առանց փամփուշտների՝ 880 գ, երկարությունը՝ 200մմ., փողի երկարությունը՝   120մմ., լայնությունը՝ 34մմ., բարձրությունը՝ 145մմ., աշխատանքի սկզբունքը՝ ինքնալիցքավորվող, կարճափող, փամփուշտի սկզբնական արագությունը՝ 410մ/վրկ., նշանառության հեռավորությունը՝ 100մ., ռազմամթերքի տեսակը՝ 18 փամփուշտ:

Կորովինի ատրճանակ TK

 

Կորովինի ատրճանակ TK /Տուլայի,Կորովինա/. առաջին ինքնալիցքավորվող ատրճանակը ԽՍՀՄ-ում: Ատրճանակի նախագծողը Դենիս Կորովինն է: 7,65մմ տրամաչափի իր առաջին ատրճանակը նա ստեղծել է 1922թ-ին: Այն ժամանակ նա աշխատում էր Տուլայի զենքի՝ ՏՕԶ գործարանում: Բայց այդ ատրճանակը չարդարացրեց ակնկալիքները. այն շատ ծանր ստացվեց քաշի առումով և դժվար՝ արտադրության համար: Հինգ տարի անց <Դինամո> մարզական կազմակերպությունը պատվիրեց գրպանի ատրճանակի մոդել՝ քաղաքացիական և մարզական նպատակների համար:

 

Ինքնալիցքավորվող փոքրածավալ ատրճանակ PCM

Ինքնալիցքավորվող, փոքրածավալ ատրճանակ PCM: Տվյալ PCM-ը նախագծվել է Տուլա քաղաքի կոնստրուկտորների կողմից՝  5,45*18մմ.-ոց փամփուշտներով կրակելու համար: Ատրճանակի նախագծողները Ա. Ա. Սամարինն է, Լ. Լ. Կուլիկովը և Տ. Ի. Լաշնևը: PCM-ի կիրառումն ընդունվել է ԽՍՀՄ ՆԳՆ, ԱԱԿ և զինված ուժերի համակարգերում՝ 1972թ-ին և նախատեսվել բարձրագույն հրամանատարական կազմի համար, իսկ սերիական արտադրությունը սկսվել է 1974-ին: ԽՍՀՄ փլուզումից հետո մինչ օրս այդ զենքը գործածվում է հատուկ ծառայությունների օպերատիվ աշխատակիցների և իրավապահ մարմինների կողմից: Այն օգտագործում են նաև որպես զինված ուժերի գեներալների և ուժային կառույցների ղեկավարների ինքնապաշտպանության միջոց: PCM-ը հրաշալի զենք է՝ պարգևատրելու համար: Իր կոմպակտության և արտաքին ողորկության պատճառով այն շատ հարմար է գաղտնի կրելու համար: Փոքրածավալ այլ ատրճանակների ֆոնին այն անկասկած բազմաթիվ առավելություններ ունի: Դա հարձակվողին կանգնեցնելու և խոցելու գերազանց գործողությունն է: Դա հնարավոր է դարձել հատուկ փամփուշտների կիրառման շնորհիվ:  PCM-ը կարճ փողն ունի 6 ակոս, որոնք լավագույն ձևով ապահովում են փամփուշտի ստաբիլիզացիան: Իսկ այդ զենքի ավտոմատ տարբերակն ունի 4 ակոս, որով էլ տարբերվում է կարճափողից:  PCM ատրճանակը հրաշալի զենք է՝ մերձակա մարտում:

 

Քաշը՝ 460 գրամ, երկարությունը՝ 155մմ.,  փողի երկարությունը՝ 84,6մմ., երկարությունը՝ 117մմ., փամփուշտի տեսակը՝ 5,45*18մմ., փամփուշտի սկզբնական արագությունը՝ 315մ/վ., նշանակետային հեռավորությունը՝ 25մ., ռազմամթերքի ձևը՝ 8 փամփուշտ փամփշտակալով:   

 

 Յարիգինի ատրճանակ TTX

 

Յարիգինի ատրճանակը կամ ինչպես այն հայտնի է՝ <Գրաչը>, ռուսական արտադրության գերազանց ատրճանակ է: Այդ ինքնալիցքավորվող ատրճանակը ստեղծել են կոnստրուկտորները՝ Վ. Ա. Յարիգինի գլխավորությամբ: Այսօր այդ ատրճանակի սերիական թողարկումն իրականացվում է Իջևսկ քաղաքի մեխանիկական գործարանում:

Այս զենքի պատմությունը սկսվում է նախորդ դարի 90-ական թվականներից: Այն ժամանակ ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունը զինված ուժերում կիրառելու համար նոր տեսակի ատրճանակի ստեղծման մրցույթ հայտարարեց: Այն պետք է փոխարիներ կիրառվող Մակարով տեսակի ատրճանակին, որը ոչ լիովին էր համապատասխանում ժամանակակից պահանջներին: Երեք տարի անց մրցույթին ներկայացվեց Յարիգինի ատրճանակը: Արդեն 7 տարի անց՝ 2003-ին, մի շարք փորձարկումներից հետո այն համարվեց ամենալավը և ճանաչվեց մրցույթի հաղթող: 2003-ին այն ընդգրկվեց ՌԴ զինված ուժերի զինատեսակների ցանկում <Յարիգինի 9մմ ատրճանակ կամ ПЯ> անվամբ: ՌԴ ՆԳ նախարարությունը որոշեց 2008-ի հոկտեմբերի 9-ից, հայտնի ПM 9 ատրճանակից անցնել Յարիգինի՝ հաստիքային ատրճանակին: Մինչ օրս  ПЯ-ն շարունակում է ընդունվել ՆԳՆ ներքին զորքերի, տարբեր ստորաբաժանումների սպառազինություն և զորամասեր:

Յարիգինի ատրճանակն ունի ինչպես առավելություններ, այնպես էլ թերություններ /http:/Մանրամասները՝ world-weapons.ru/pistoletu/pistolet-yarygina-foto-ttkh-opisanie.html#more-772/:

Յարիգինի ատրճանակը մի քանի մոդիֆիկացիաներ ունի:http://world-weapons.ru/pistoletu/pistolet-yarygina-foto-ttkh-opisanie.html#more-772/

Քաշը՝ 950 գ., երկարությունը՝ 198մմ., փողի երկարությունը՝ 112.5մմ, լայնությունը՝ 38մմ., բարձրությունը՝ 145մմ, տրամաչափը՝ 9*19 Պարաբելում, 9*19 7H21, փամփուշտի սկզբնական արագությունը՝ 465մ/վ., նշանակետային հեռավորությունը՝ 50մ., մաքսիմալ հեռավորությունը՝ 100մ., ռազմամթերքի ձևը՝ պահունակ 18 փամփուշտով, 2004-ի արտադրությունը՝ 17 փամփուշտով:
 

ՍտեչկինիավտոմատատրճանակAPC.   

 

 

  ՍտեչկինիավտոմատատրճանակAPCկամ APCատրճանակ՝ նախագծված ԽՍՀՄ-ում՝ 40-ականների վերջում 50-ականների սկզբին: Այն նախագծել է կոնստրուկտոր Ի. Յ. Ստեչկինը: Ստեչկինի համակարգի APCատրճանակը ԽՍՀՄ զինված ուժեր են ընդունել 1951-ին: Հենց նույն տարում այն սպառազինություն է ընդունվել նաև Մակարով ատրճանակը: Ստեչկինի ավտոմատ ատրճանակը թողարկվել է ոչ միայն սպայակազմին, ովքեր մասնակցում են մարտական գործողություններին, այլ նաև հատուկ ստորաբաժանումների սերժանտներին և զինվորներին զինելու համար:

APC-ի թերությունը ծանր քաշն է ու մեծությունը, այդ պատճառով էլ թողարկումից մոտ 7 տարի անց հանեցին ԽՍՀՄ սպառազինություններից, իսկ 1958-ին՝ նաև սերիական արտադրությունից:

Մակարովի ատրճանակ ПM 9մմ

 

Մակարովի ատրճանակ ПM-ը ստեղծել է ռուս կոնստրուկտոր Նիկոլայ Ֆյոդորովիչ Մակարովը 1948-ին: ПM-ը ինքնալիցքավորվող ատրճանակ է՝ օգտագործվող որպես անձնական զենք՝ ԽՍՀՄ-ի զինված ուժերում և ՆԳՆ-ում: Այն սպառազինությունում հայտնվել է մրցույթի արդյունքում՝ որպես ԽՍՀՄ զինված ուժերի սպայակազմի անձնական զենք:

Մակարով ատրճանակի առավելությունները. կառուցվածքի պարզությունը /անշարժ մասերի գերակշռող մեծամասնությունը/, խնայողականությունը, արտադրման դյուրինությունը, կրակոցի ճշգրտության բարձր աստիճանը, հուսալիության բարձր աստիճանը, կիրառման պարզությունը: Այն ՌԴ և ԱՊՀ երկրների ՆԳՆ և ԶՈՒ-երում կիրառության մեջ է նաև ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առ այսօր: Մակարով ատրճանակն ունի 30-ից ավելի մոդիֆիկացիաներ՝ մարտական, քաղաքացիական, ծառայողական: Դրանք թողարկում են աշխարհի բազմաթիվ երկրներ՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ուկրաինան, Գերմանիան:

 Ատրճանակ TT /Տուլայի, Տոկարև/

 

Ատրճանակ TT/Տուլայի, Տոկարև/. ստեղծվել է 20-րդ դարում՝ Տուլայի զենքի գործարանում: Ռուս մեծ նախագծողի անունը Ֆյոդոր Տոկարևնէ:

 Ինքնալիցքավորվող, հայտնի TTատրճանակի նախագծումը սկվել է 1920-ականների երկրորդ կեսին: Այն պետք է փոխարիներ 1895թ-ի արտադրության Նագանի հնացած նմուշին, ինչպես նաև արտասահմանյան հնացած բազմաթիվ նմուշների: 1930թ-ին  Տոկարևիհամակարգիատրճանակիառաջինփորձնականնմուշներըփորձարկումներիհամարհայտնվումենզինվածուժերում: 1934թ-ինատրճանակըմոդեռնիզացվումէևայնստանումէ<Տոկարևի՝ 1933թ. նմուշի 7,62մմ ինքնալիցքավորվող ատրճանակ>: Այդ ժամանակ սպառազինություն է ընդունվում նաև 7,62մմ տրաչափի նոր փամփուշտներ П տիպի /7,62*25մմ/ ատրճանակների համար: Այդ փամփուշտները ստեղծվել էին հզոր 7,63մմ-ոց Մաուզերի հիմքի վրա: TTատրճանակը լիովին դուրս մղեց Նագանը ԽՍՀՄ արտադրությունից: ԽՍՀՄ-ը TT-ն շարունակեց թողարկել մինչև 1952թ-ը, երբ ԶՈՒ-երում այն փոխարինվեց Մակարով ատրճանակով: ԶՈՒ-երում այն մնաց մինչև 1960թ-ը:

Խորհրդային Միությունը թողարկել է ընդամենը 1.700.000 միավոր TT: ԽՍՀՄ-ից բացի,  TT թողարկել են Հյուսիսային Կորեան, Չինաստանը, Հունգարիան, Հարավսլավիան, Ռումինիան: Չինաստանը և Հարավսլավիայի իրավահաջորդ երկիրը թողարկում են մինչ օրս:

Իր ժամանակաշրջանում TT-ը հուսալի, հզոր, պարզ համաշխարհային զենք էր: Այն թեթև էր, պարզ՝ օգտագործման և վերանորոգման առումով: Նրա հիմնական թերություններն էին բարձր անդրադարձը, ոչ հարմար բռնակը և զենքի հետ վարվելիս ոչ բավարար ապահովությունը՝ ապահովող որակյալ սարքավորումների բացակայության պատճառով:    

 

Ատրճանակ Մաուզեր՝ Mauser 1910

 

Այս ատրճանակի պատմությունը սկիզբ է առնում 1909թ-ից: Այդ տարում սպառազինություն է ընդունվել 9*19մմ P.Patr.08 փամփուշտը /հայտնի որպես 9մմ. Լյուգեր-Պարաբելլում/: Այդ ժամանակ էլ Մաուզեր-Վերկե /Mauser Werke/ գործարանի կոնստրուկտորները ձեռնամուխ եղան այդ փամփուշտների համար նախատեսված նոր ատրճանակի ստեղծմանը: Ավտոմատիկայի ոչ սովորական սխեման՝ կիսակամար փակաղակով, ընկած էր Mauser 1910 ատրճանակի նախագծի հիմքում: Նորություն էր նաև ատրճանակի բռնակից դուրս քաշվող պահունակը: