запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Ռոբերտ Քոչարյանն իր թոշակը փոխանցել է Հեռուստամարաթոն 2017-ին

Նոյեմբերի 23-ին կայացավ «Բերքառատ Արցախը»-ը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ը։ Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվեց 12.505.456 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն, որն ուղղվելու է Արցախում խորքային հորերի հորատմանն ու նոր ոռոգման ցանցի կառուցմանը, ինչպես նաև Արցախում տեղակայվելու են նաև արևային էներգետիկ կայաններ։

Հեռուստամարաթոնի խոշոր նվիրատուների ցանկում հայտնվեցին
Սամվել  Կարապետյանը -2.250.000, Սամվել Ալեքսանյանը- 200.000, Վարդանյանների ընտանիքը-125.000, Վահե Կարապետյանը- 60.000 ԱՄՆ դոլար նվիրաբերությամբ, սակայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը ցանկից բացակայում էր:

lurer.com-ի հարցին ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշել է, որ 2008 թվականից սկսած՝ ամեն տարի, ՀՀ երկրորդ նախագահն իր անձնական ներդրումն է ունենում հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնին և արցախաշինությանը. «2008 թվականից ամեն տարի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ  Քոչարյանը հիմնադրամին է փոխանցում իրեն հատկացվող՝ նոյեմբեր ամսվա   աշխատավարձը: Իսկ թե ինչու նրա անունը չի հայտնվում նվիրատուներից անկում, երկրորդական է, կարևորն այստեղ պաշտոնաթող նախագահի  մասնակցությունն   է հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոններին»:

Հիշեցնենք, որ պաշտոնաթող նախագահները պաշտոնաթողությունից հետո շարունակում են աշխատավարձ ստանալ:

Եթե ընդունենք, որ ՀՀ նախագահի աշխատավարձը կազմում է 1 մլն 320 հազար դրամ, ապա ՀՀ երկրորդ նախագահի թոշակը, փաստորեն, կազմում է մոտավորապես 924 հազար դրամ, և, փաստորեն, հենց այսքան գումար է փոխանցում Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոններին։