Պատգամավորներ Հակոբ Հակոբյանի և Խոսրով Հարությունյանի կողմից աղքատների «ձեռառնոցին», այն էլ Ամանորի թանկացումների ֆոնին, մարդկանց հունից հանել է։ Hraparak.am-ը, մի կողմ թողնելով հայհոյանքներն ու անեծքները, նուրբ սարկազմով համեմված գրառումների ծաղկաքաղ է արել․
Բարի լույս բոլորին, նամանավանդ աղքատ՝ կարտոֆիլ ուտողներին:
Ելնիմ տեսնիմ տունը կարտոշկա չկա, ըսի էդ է՝պայմաններս լավըցել է:
Ընտիր ուտելիք ա, հատկապես թթվի հետ։
Տուն է գալիս նորահարուստ ամուսինը. -Կնիկ, մէ բան տու ուտելու: -Ահա, սե ւխավիար, կարմիր, թառափ, սալյամի կա… -Կարտոլ չկա՞: -Այ, երբ կվաստակես, ինչպես բոլոր նորմալ մարդիկ, էն ժամանակ էլ կարտոֆիլ կուտես:
Մեր գյուղում մի հարս կա, որ ասում են ինչի՞ չեք երեխա ունենում, ասում ա սաղ օր կարտոլ ու մակառոն ուտելով ո՞նց երեխա բերեմ... Թե բա՝ 2040-ին 4 մլն ենք դառնալու... Կառտոլ ու մակարոնով 4 մլն կդառնանք նախակա ջան, ուրիշ բան մտածի․․․
- Մի կառատ կարագն ի՞նչ արժե խարեբ ջան: -Երկու բիթքոյն հոգուդ ղուրբան: -Դե կես բիթքոյնի կշռա, տանեմ հարսիս նշանի մատնիքին դնեմ, տղուս նշանում եմ:
Կան նաև մարդիկ, ովքեր կոնկրետ առաջարկ ունեն․
Մի հատ էքսպերիմենտ եմ ուզում անել: Ուզում եմ հասկանալ Ֆեյսբուքի ռեակցիան զուտ ֆուֆլո է և գոլորշի թողնելու միջոց, թե իրական կյանքի վրա որևէ ազդեցություն, այնուամենայնիվ, ունի: Սկսում ենք ակցիա, որով պահանջում ենք, որ ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը: Կարծում եմ ակցիան բացատրության կարիք չունի: Ոչ ադեկվատ մարդիկ, որոնք հեգեբույժի կարիք ունեն, իրավունք չունեն ձևավորել մեր օրենսդրական դաշտը: Համարեք այս գրառումը ակցիայի ստարտ։
Հիշեցնենք ՀՀԿ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի և Խոսրով Հարությունյանի հայտարարությունները՝ սեղմ․
Թունելի Հակոբ Հակոբյան.- Աղքատին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն և առևտուր չեն անում:
Խոսրով Հարությունյան.- Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միևնույն է գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել: