запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Անվճար ձեթ, հաց, կարտոֆիլ՝ գյումրեցիներին

Երեկվանից հարյուրավոր գյումրեցիներ հերթ էին կանգնել Գյումրու Սախարովի հրապարակում տեղակայված «Կռունկ» խանութի շուրջ: Այս անգամ գյումրեցիներին անվճար բաժանվում էր հաց, ձեթ եւ կարտոֆիլ:

Գյումրեցի երիտասարդ գործարար Գարիկ Ուզունյանի իրականացրած ակցիային ամիսներ առաջ անդրադարձել էինք: Գործարարն իր նորաբաց հացի փռի արտադրանքն անվճար բաժանում է կարիքավորներին: Մինչ նախորդ տարվա վերջ հազարավոր գյումրեցիներ օգտվեցին ակցիայից: Տարեսկզբին նախաձեռնության հեղինակը հասկացավ, որ այլևս անվճար հաց բաժանելու գործընթացը հնարավոր չէ կանգնեցնել: Ստիպված եղավ հիմնել «Կռունկ բարեգործական» հիմնադրամ` համախոհներին խնդրելով աջակցել հիմնադրամին, որպեսզի կարողանան շարունակել գործունեությունը:

Հաջողվե՞ց բարերարին համախոհներ գտնել եւ ի՞նչ միջոցներով է ընդլայնել բարեգործությունը, փորձեցինք ճշտել հիմնադրամից: «Այս շաբաթ մի փոքր օգնություն եղավ, այդ պատճառով էլ ընդլայնվեց: Երեկ հացից բացի բաժանեցինք նաև ձեթ և կարտոֆիլ։ Բայց ընդանուր վիճակը նույնն է, բարեգործությունը շարունակվում է միայն մի մարդու անձնական միջոցներով»,- փոխանցեցին հիմնադրամից։

Որքան էլ կարծիքներ են հնչում, թե գյումրեցիներին հարիր չէ ողորմություն ստանալը, այնուամենայնիվ աղքատության ցուցանիշով առաջին հորիզոնականում հայտնված Հանրապետության երկրորդ քաղաքի՝ օրավուր հացին կարոտ քաղաքացուն այլ ելք չի մնացել:

«Մի բան եմ խնդրում. երբեք մի հիասթափվեք, կողքից հնչող կարծիքներին մի տրվեք, քննադատությունից մի նեղվեք: Հիշեք, որ ձեզ են ուղղված կիսասոված մանուկների եւ տարեցների սպասող հայացքները: Քննադատում են առաջին հերթին նրանց, ով գործ է անում եւ ում գործը տեսանելի է»,- ասում է «Կռունկ»-ի հիմնադիրը՝ խնդրելով միանալ իրեն։

Ի դեպ առաջին օրերին հացը բաժանվում էր միայն Գյումրիի բնակիչներին, սակայն որոշ ժամանակ անց օրավուր հացի համար քաղաք սկսեցին գալ հարակից գյուղերի բնակիչները ևս:

Hraparak.am